-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Չնայած բժիշկի խորհուրդներին, «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն չի ցանկանում վիրահատության սեղանին պարկել ու նախընտրում է անցնել ավանդական բուժում, որը նրան շարքից դուրս կթողնի 4 ամիս՝ 8-ի փոխարեն։
AS-ի փոխանցմամբ, իսպանացին նման որոշում է ընդունել կատալանոկան ակումբի բժիշկների հետ խորհրդակցություններից հետո։
Սակայն բժիշկ Ռամոն Կուգատը տեսակցել էր ֆուտբոլիստին չորեքշաբթի, ուսումնասիրել նրա հետազոտությունների արդյունքները ու խորհուրդ տվել դիմել վիրահատական միջամտության։ Այնուամենայնիվ, Պիկեն դեմ է եղել վիրահատությանը ամենասկզբից։
Պաշտպանը փետրվարին 34 տարեկան է դառնում ու նա քաջ գիտակցում է, որ բարձր մակարդակի վրա կարող է խաղալ երկու կամ երեք տարի, իսկ 8 ամսով շարքից դուրս մնալը նրա համար ընդունելի տարբերակ չէ։ Ավանդական բուժում անցնելուց հետո Պիկեն խաղադաշտ կվերադառնա ապրիլին։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո