fbpx

Դրոգբան խոսել է իր կարիերայի ամենաբարդ մրցակիցների և լավագույն գոլերի մասին

«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան նշել է, թե որ ֆուտբոլիստներն են իր կարիերայի ամենաբարդ մրցակիցները:

Soccer AM-ի հետ զրույցում Դրոգբան անվանել է այն 4 պաշտպաններին, որոնց դեմ պայքարն ամենադժվարն է եղել իր համար.  «Վիդիչ, Ֆերդինանդ, Պույոլ և Պիկե: Կառանձնացնեմ Պիկեին, քանի որ  մր պայքարները միշտ շատ բարդ են եղել, բայց մյուսները ևս հրաշալի ֆուտբոլիստներ են և թոփ մակարդակի խաղացողներ»:

Դրոգբան նաև առանձնացրել է իր կարիերայի լավագույն գոլը.  «Շատ բարդ է ընտրություն կատարելը: Կարիերայիս ամենակարևոր գոլը թերևս Չեմպիոնների լիգայի եզրափակչում գլխով խփած գնդակն է:

Բայց լավագույնը, կարծում եմ, «Լիվերպուլին» խփած գոլը. երբ ես կրծքով ընդունեցի գնդակը, Կարագերին թողնելով ձեռնունայն, և ձախ ոտքով եզրափակիչ հարվածը հասցրի այնտեղ, որտեղ Ռեյնան չէր սպասում կամ չէր տեսնում»:

Կոտդիվուարցին նաև ընդունել է, որ կարիերայի ավարտից հետո մտադիր է զբաղվել մարզչական գործունեությամբ. «Կարծում եմ, որ բավականաչափ շատ մարզիչների հետ եմ առնչվել իմ կարիերայի ընթացքում, որպեսզի ուժերս փորձեմ մարզչական աշխատանքում: Ես աշխատել եմ մի շարք մարզիչների հետ, որոնք տարբերվում  էին իրենց հմտություններով և խաղային մոտեցումներով, ինչպես նաև խաղացել եմ շատ բարձրակարգ և խելացի ֆուտբոլիստների հետ: Լեմպարդ, Թերի, Բալակ, այս բոլոր տղաներից ես շատ բան եմ սովորել»:

Դրոգբան վերջերս էր հայտարարել կարիերայի ավարտի մասին: Հարձակվողը 254 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում՝ դառնալով 104 գոլի հեղինակ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պիկե․ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների շրջանում ընդհանուր հոգնածություն նկատվեց»

Անգլիական գրանդը բանակցում է Իսկոյի հետ

Միակ ֆուտբոլիստը, որ Լա Լիգայի այս առաջնությունում իր թիմում բաց չի թողել նույնիսկ մեկ րոպե

«Բավարիայի» նախագահը պատմել է, թե ինչու տարիներ առաջ թիմը չի գլխավորել Կլոպը

Չեմպիոնների լիգայի գիտակների համար. VNews-ի Quiz-ը

«Չելսին» ցանկանում է Հիգուաինի «գինը գցել»

Պերեսը վստահ է իր ուժերի վրա. «Ռեալը» միանգամից ցանկանում է գնել Նեյմարին և Ազարին

Կանտեն կարող է հեռանալ «Չելսիից» և տեղափոխվել իսպանական գրանդերից մեկը

Ազարը՝ խաղադաշտ մտած երկրպագուի մասին. «Նա ուղղակի իմ մարզաշապիկն էր ցանկանում»

«Չելսին» հաղթանակ կորզեց Շվեդիայում, այլ արդյունքներ (տեսանյութ)

«Չելսին» 45 մլն եվրո է առաջարկում Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի համար

Սիրո տոներ <3. Ֆուտբոլիստների սրտաճմլիկ սիրո պատմությունները

Սենսացիոն փոխանակությո՞ւն. «Յուվեն» Սալահի դիմաց առաջարկում է իր աստղերից մեկին և գումար

PEPSI-ի նոր գովազդը․ Մեսին և Սալահը պայքարում են վերջին PEPSI-ի համար (տեսանյութ)

#Ապրող_ֆոտոներ_11. Ռոբի Ֆաուլերն ու կոկայինը

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ազարին, սակայն ոչ ամեն գնով