Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն խոսել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության և Ա սերիայի մասին:
Թուրինյան թիմը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս պարտվել է «Պորտուին» (1-2): Ինչ վերաբերում է Ա սերիային, ապա 22 խաղից հետո վաստակած 45 միավորով եզրափակում է լավագույն եռյակը՝ առաջատար «Ինտերից», որը 1 հանդիպում ավելի է անցկացրել, հետ մնալով 8 միավորով:
«Չեմպիոնների լիգայում գնդակը 2 անգամ ավելի արագ է ընթանում, քան առաջնությունում: Մրցակիցները քեզ ստիպում են խաղալ բացարձակապես այլ ֆուտբոլ: Մենք տեսել ենք և գիտենք դա:
Երբ հայտնվում ես Չեմպիոնների լիգայում, պետք է հարմարվես։ Գիտենք, որ պետք է այդպես վարվենք, ուստի շատ ենք աշխատում տվյալ բաղադրիչի ուղղությամբ:
Ինչ վերաբերում է Սկուդետոն 10-րդ անգամ անընդմեջ նվաճելու հեռանկարին, ապա դա մնում է մեր նպատակը: Մեզ հարկավոր է հետագայում էլ ձգտել հասնելու այդ նվաճմանը: Չեմպիոն դառնալը թիմի հնարավորությունների սահմանում է: Մենք «Յուվենտուսն» ենք և պետք է շարունակենք հավատալ դրան մինչև վերջ»,- Պիռլոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
«Ռոնալդուն չի համապատասխանում Պիռլոյի գաղափարներին». Կասանո
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԿատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո