fbpx
Բաժիններ

Պիզելիի ելույթը և Մալաքյանների խնդիրները «Ստալում». Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մարտի 2-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Հունաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Քսանտին» հյուրընկալվելիս 1-0 հաշվով պարտության է մատնել «ՊԱՕԿ»-ին: Մարկոս Պիզելին եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 60-րդ րոպեին:
  • Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոբերտ Զեբելյանը կարող է վերսկսել կարիերան և միանալ Աբխազիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Աֆոնին»: Նրա վերջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է ղազախական «Տոբոլը», որտեղից հեռացել է 2011 թվականին:
  • Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել միանալ Զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանն ուղղված ծրագրին և ձեռք բերել բացիկներ:

Manchester-United-first-training-session-of-their-pre-season-tour-of-China

  • Գերմանական ռեգիոնալ Bezirksliga լիգայում հանդես եկող «Մինդեն Յունիոնն» ընկերական խաղում 2-4 հաշվով զիջել է «Ռինտելնին»: Հաշիվը բացել է թիմի նորեկ Գրիշա Ավետյանը, ով մասնակցել է ամբողջ խաղին: 19-ամյա ֆուտբոլիստը «Միկայի» սան է, իսկ Գերմանիա է մեկնել 2014 թվականին:
  • Ուկրաինական «Ստալի» մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Էդգար Մալաքյանը և Գոռ Մալաքյանը, կարող են հեռանալ ակումբից, որը ֆինանսական խնդիրներ ունի, և, ըստ տեղական մամուլի տեղեկությունների, չի վճարել իր աշխատակիցների վերջին 3 ամսվա աշխատավարձերը:


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Մխիթարյանը շարք է վերադարձել (լուսանկար)

Թվեք Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը Հայաստանի հավաքականի կազմում. VNews-ի Quiz-ը

Առանց ավագի, առաջնորդի, ուղեղի ու գոլահարի. Հայաստանի հավաքականում [շատ] «բան չի փոխվել»

Նոր տեղեկություններ Մխիթարյանի վիճակից. հայտնի է՝ որ խաղին նա կվերադառնա խաղադաշտ

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինալդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Հենրիխ Մխիթարյանի ապաքինումից նոր մանրամասներ են հայտնի

Գևորգ Ղազարյանը՝ հավաքականին ավագի թևկապով խաղադաշտ ուղեկցած 16-րդ ֆուտբոլիստ

Ո՞րն է Պիզելիի ամենահիշարժան խաղը հավաքականում. Մարկոսը՝ անցկացրած 11 տարիների մասին (տեսանյութ)

Գոռ Մալաքյանը նույնպես հրավիրվել է Հայաստանի հավաքական

Մխիթարյանը սկսել է մարզվել մարզասրահում

5 խաղ, որոնցում Մխիթարյանը փայլել է եվրոպական գրանդ ակումբների դեմ

Վարազդատ Հարոյանը մեկ բառով շնորհավորել է Սարգիս Ադամյանին

Ֆոնսեկան խոսել է Մխիթարյանի վնասվածքի մասին

Քանի խաղ է Հայաստանի հավաքականն անցկացրել առանց Մխիթարյանի՝ սկսած Եվրո-2012-ի ընտրական փուլից

«Ռոման» տեղեկատվություն է հրապարակել Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ