«Պլանները փոխվեցին». Որ հավաքականները շահեցին կամ տուժեցին ԵՎՐՈ 2020-ի հետաձգումից - VNews
Բաժիններ

«Պլանները փոխվեցին». Որ հավաքականները շահեցին կամ տուժեցին ԵՎՐՈ 2020-ի հետաձգումից

ԵՎՐՈ 2020-ի հետաձգումից հետո ամեն ինչ խառնվեց իրար: Ընդամենը 3 ամիս էր մնում մրցաշարի մեկնարկին, բայց չարաբաստիկ կորոնավիրուսի համաճարակը վրա հասավ ու փոխեց բոլորի ծրագրերը. ընդհանուր պանորաման մեծ փոփոխության ենթարկվեց, երկար սպասված մրցաշարը տեղափոխվեց 2021 թվական: Շատ հավաքականների համար այդ 1 տարվա փոփոխությունը կարող է ճակատագրական լինել. տարբեր գործոնների հետ պայմանավորված (տարիք, վնասվածքներ, մարզավիճակ) որոշ ընտրանիներ շահեցին այս հետաձգումից, որոշ հավաքականներ էլ՝ տուժեցին: Փորձենք միասին հասկանալ, թե ինչպես կարող է մեկ տարի անց փոխվել հավաքականների ուժերի դասավորվածությունը:

Շահողները

Անգլիայի հավաքական

Անգլիայի հավաքականը ոչինչ չկորցրեց, այլ միայն՝ շահեց այս հետաձգումից: Դարպասապահի դիրքում Պիկֆորդը կարող է շատ ավելի լավ մրցաշրջան անցկացնել ու ավելի վստահ խաղ ցուցադրել 2021-ին:

Պաշտպանության գծում նույնպես գրեթե բոլորը երիտասարդ են ու միանշանակ նրանց խաղն ավելի է զարգանալու մեկ տարի անց: Աջ եզրում արդեն իսկ փայլող Վան Բիսական ու Քայլի Ուոկերը հնարավորություն ունեն բարելավելու իրենց խաղը, իսկ 21-ամյա Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է կատարելագործել թիկունքում խաղալու իր ունակությունը, որի դեպքում կդառնա գրեթե կատարյալ աջ պաշտպան: Կենտրոնում անկայուն մրցաշրջան անցկացրած Սթոնսը, ամենայն հավանականությամբ, ավելի լավ կմոտենա մրցաշարին, քան հիմա: Ձախ պաշտպանի դիրքում էլ Չիլվելն ու Շոուն դեռ աճելու տեղ ունեն:

Սաութգեյթի թիմի այս պահին ամենաթույլ օղակը դաշտի կենտրոնն ու հենակետայինի գոտին է, որտեղ, ճիշտ է, Հենդերսոնն ու Միլներն ավելի տարեց կլինեն, բայց միանշանակ ավելի մեծ փորձ առաջիկա մեկ տարում կհավաքեն երիտասարդ Դեկլան Ռայսն ու Ջեք Գրիլիշը, ինչու ոչ՝ նաև Ջեյմս Մեդիսոնը:

Դե իսկ հարձակման գծում, որտեղ ամենաշատը շահեց Անգլիայի հավաքականը, պատրաստ կլինեն Հարի Քեյնն ու Մարկուս Ռեշֆորդը, որոնց մասնակցությունը ԵՎՐՈ 2020-ին մեծ հարցականի տակ էր, և նույնիսկ մասնակցելու դեպքում նրանք դժվար թե լինեին օպտիմալ մարզավիճակում: Սանչոն ու Ստեռլինգն էլ, բնականաբար, կարող են ավելի լավը լինել, քան հիմա:

Այս ամենին պետք է գումարել նաև, որ թիմի խաղակցվածությունը նույնպես կզարգանա:

Ֆրանսիայի հավաքական

Մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը, եթե ոչ գլխավորը՝ Ֆրանսիայի հավաքականն այնքան էլ լավ վիճակով չէր մոտենում ԵՎՐՈ 2020-ին: Դիդյե Դեշամի թիմում կային մի քանի առանցքային ֆուտբոլիստներ, որոնք կամ վնասվածք ունեին, կամ էլ այնքան վատ մարզավիճակում էին գտնվում, որ նույնիսկ կարող էին չհրավիրվել հավաքական:

Պաշտպանության գծում, մասնավորապես, ընթացիկ մրցաշրջանում շատ քիչ էին խաղացել հիմնական կազմի ֆուտբոլիստներ Այմերիկ Լյապորտն ու Լուկա Հերնանդեսը. Լյապորտը ծնկի ծանր վնասվածք էր ստացել ու մի քանի ամիս բաց թողեց, Հերնանդեսը նույնպես ֆիզիկական խնդիրների պատճառով բավական քիչ հանդես եկավ «Բավարիայում»: Հաջորդ տարի նրանք անպայման ավելի լավ վիճակով կմոտենան մրցաշարին:

Դաշտի կենտրոնում նույնպես կատարյալ վիճակ չէր. գլխավոր աստղը՝ Պոլ Պոգբան ընթացիկ մրցաշրջանում գրեթե խաղադաշտ դուրս չի եկել ու, բնականաբար, չէր կարող լավ մարզավիճակ ունենալ: Մեկ այլ ֆուտբոլիստ, որ կարող էր հայտնվել մեկնարկային կազմում՝ Տանգայ Նդոմբելեն, հիասթափեցուցիչ մրցաշրջան անցկացրեց «Տոտենհեմում», որտեղ նախորդ տարի էր տեղափոխվել: Նա, մեծ հավանականությամբ, նույնիսկ չէր էլ հրավիրվելու հավաքական, իսկ հիմա կունենա հնարավորություն՝ ապացուցելու, որ իր համար վճարված 63 միլիոն եվրոն անիմաստ չէր:

Հարձակման գծում միայն 2 ֆուտբոլիստ կար, որ վստահաբար լավ մարզավիճակով էր մոտենում մրցաշարին՝ Կիլիան Մբապեն և Անտոնի Մարսիալը, մինչդեռ մնացած բոլորը շատ բարդ մրցաշրջան են անցկացնում: Ուսման Դեմբելեն, առհասարակ, այս հետաձգումից ամենաշատը շահող ֆուտբոլիստը եղավ, որը բաց էր թողնելու այն, եթե կայանար 3 ամսից: «Բարսելոնայի» մեկ այլ խաղացող՝ Անտուան Գրիզմանը նույնպես այն ֆուտբոլը չցուցադրեց, որը սպասում էին նրանից. կատալոնական ակումբում 2-րդ տարում Գրիզմանը հնարավորություն կունենա գտնել իրեն թիմում, ինչը կանդրադառնա նաև հավաքականում ելույթների վրա: Շատ քիչ բանով ընթացիկ մրցաշրջանում աչքի ընկան նաև Օլիվյե Ժիրուն, Կինգսլի Կոմանը, Ալեքսանդր Լակազետը, դե իսկ Տոմա Լեմարն առհասարակ հաշվից դուրս է:

Դիդյե Դեշամը մեկ տարի անց հնարավորություն կունենա ավելի լավ թիմ հավաքել ու ավելի լավ ֆունկցիոնալ վիճակով մոտենալ ԵՎՐՈ 2021-ին:

Հոլանդիայի հավաքական 

Բավական տպավորիչ ընտրական փուլ և, ինչու ոչ, Ազգերի լիգայի մրցաշարն անցկացրած Հոլանդիայի հավաքականը կորուստներով էր մոտենալու ԵՎՐՈ 2020-ին:

Ռոնալդ Կումանի թիմը ոչ միայն ունենալու էր կորուստներ՝ վնասվածքների առումով, այլ նաև՝ մարզավիճակի: Գլխավոր աստղերը՝ Մատեյս դե Լիխտն ու Ֆրենկի դե Յոնգը բարդ տարի անցկացրին իրենց նոր թիմերի կազմում: 20-ամյա դե Լիխտը չէր դադարում քննադատություններ ստանալ իտալական մամուլի կողմից. երիտասարդ պաշտպանը Ջորջիո Կյելինիի վնասվածքից հետո տեղ ստացավ «Յուվենտուսի» մեկնարկային կազմում, բայց անփորձությունն ու մի քանի պատնեշներ խանգարեցին նրան լավ մրցաշրջան անցկացնել. բացի դա՝ նրա համար վճարված 85 միլիոն եվրոն հավելյալ ճնշում էր: Հաջորդ տարի Հոլանդիայի պաշտպանության հենասյուններից մեկը, հավանաբար, ավելի լավ մարզավիճակով կմոտենա Եվրոպայի առաջնությանն ու Վան Դեյկի հետ ամուր պատ կկազմի պաշտպանության կենտրոնում:

Ինչ վերաբերում է դե Յոնգին, ապա նրա դեպքում քննադատություններն այնքան էլ շատ չէին. դե Յոնգի անհաջող մրցաշրջանն ավելի շատ կապված է «Բարսելոնայի» փոփոխական մրցաշրջանի հետ, որի ընթացքում մի շարք խնդիրներ եղան, մարզիչ փոխվեց, երբեմն փոխվում էր նաև դե Յոնգի դիրքը խաղադաշտում. Կիկե Սետյենը դեռ չի կողմնորոշվում՝ հոլանդացուն հենակետայինի դիրքում է պետք օգտագործել, թե՞ կենտրոնական կիսապաշտպանի: Դե Յոնգը նույնպես հաջորդ տարի շատ ավելի հաջող խաղ կցուցադրի:

Հարձակման գծում Հոլանդիայի մեծագույն կորուստը Մեմֆիս Դեպայինն էր, որը կտրել էր ծնկի խաչաձև կապաններն ու անկասկած բաց էր թողնելու մրցաշարը, մինչդեռ հաջորդ տարի նա արդեն կլինի Հոլանդիայի կազմում: Վնասվածք էր ստացել նաև Սթիվեն Բերգվեյնը:

Ռոնալդ Կումանը կկարողանա 2021-ին կառուցել ավելի հզոր թիմ՝ մեծ հույսեր կապելով նաև «Այաքսի» նոր կադրերի վրա. «Յանգ Այաքսը» («Այաքսի» երիտասարդ թիմը) հրաշալի տաղանդներ ունի՝ ի դեմս Ռայան Գրավենբերխի, Լասինա Տրաորեի, Սերժինո Դեստի և Յուրգեն Էկելենկամպի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Նա միզեց ոչ միայն ակումբի աշխատակցի, այլ իր կարիերայի վրա». Ինչու և ինչպես կործանվեց Ռիկարդու Կուարեժման

Ֆրանսիայի, Բելգիայի ու Պորտուգալիայի հավաքականները հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Գրիզմանը կրկնեց Զինեդին Զիդանի ցուցանիշը (տեսանյութ)

Ռոնալդուի 100-րդ գոլը հավաքականի կազմում եղավ տուգանայինից (տեսանյութ)

Ազգերի լիգա․ Իտալիայի հավաքականն ուժեղ էր Նիդերլանդների ընտրանուց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Իտալիայի հավաքականի տպավորիչ գոլային գրոհը (տեսանյութ)

Նիդերլանդներ – Իտալիա․ Մեկնարկային կազմեր

Ֆոդենը ու Գրինվուդը լքել են Անգլիայի հավաքականի ճամբարը

Իսպանիան ջախջախեց Ուկրաինային, Գերմանիան բավարարվեց ոչ-ոքիով, այլ արդյունքներ (տեսանյութ)

Բոնուչի․ «Այդ պաշտպանն արժանի էր դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր»

Ռոնալդուն ապաքինվել է վնասվածքից

Ազգերի լիգա․ ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Ռոնալդուին խնդրեցին դիմակ կրել․ պորտուգալացին շատ արագ շտկեց «թերացումը» (տեսանյութ)

Ազգերի լիգա. Պորտուգալիան ջախջախեց Խորվաթիային, Ֆրանսիան նույնպես հաղթեց (տեսանյութ)

Ազգերի լիգա. Անգլիան 10 հոգով հաղթեց Իսլանդիային, այլ արդյունքներ (տեսանյութ)

Կիելինին չի խաղացել բոսնիացիների դեմ Մանչինիի՝ ակնոց չունենալու պատճառով