Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պնախարար Սեյրան Օհանյանը պարգևատրել է հայ մարզիկներին (ֆոտոշարք)

4 151 - Պնախարար Սեյրան Օհանյանը պարգևատրել է հայ մարզիկներին (ֆոտոշարք)

Ռիոյի Օլիմպիական խաղերում հաղթանակներ կերտած և մրցանակային տեղեր զբաղեցրած Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներն ու նրանց մարզիչները սեպտեմբերի 10-ին հյուրընկալվել են ՀՀ ՊՆ վարչական համալիրում՝ հայտնում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Հանդիսավոր ընդունելության ընթացքում հայ մարզիկներին ու մարզիչներին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաջողություն ու նորանոր հաղթանակներ է մաղթել: Հանդիպման ավարտին 31-րդ օլիմպական խաղերում հաղթած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ, ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին, արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին, ծանրամարտիկներ՝ արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին և արծաթե մեդալակիր, զինծառայող Գոռ Մինասյանին Սեյրան Օհանյանը պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալներով:

Հայ օլիմպիականները շնորհակալություն են հայտնել ընդունելության ու պարգևատրման համար՝ ընդգծելով, որ իրենք ևս հայրենիքի զինվորներ են և մշտապես պատրաստ են զորավիգ լինել երկրի պաշտպանությանը:

Լուսանկարները՝ ՊՆ պաշտոնական կայքի

    • Ընթերցեք նաև

Արթուր Ալեքսանյանի թիմը՝ Գյումրիի ֆուտզալի Բիզնես Լիգայի հաղթող (լուսանկարներ)

Թոփ 5 ամենատիտղոսակիր ըմբիշներն անկախ Հայաստանում

Միհրան Հարությունյանի նորամուտը MMA-ում հաղթական էր (տեսանյութ)

Միհրան Հարությունյանն այսօր իր առաջին մենամարտը կանցկացնի MMA-ում

Լևոն Ջուլֆալակյան. «Միհրան Հարությունյանը հեռու է մնում հավաքականի մարզումներից»

Արթուր Ալեքսանյանի պարգևատրումը և չեմպիոնական գոտեմարտը (տեսանյութ, լուսանկարներ)

Արթուր Ալեքսանյան․ «Այս հաղթանակը նվիրում եմ մեր հերոս զինվորներին»

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ)

Լևոն Ջուլֆալակյան․ «Մաքսիմի և Արթուրի մրցակիցները լուրջ ըմբիշներ էին, նրանց հաղթանակները տարիների աշխատանքի արդյունք է»

Առանց աչք թարթելու․Արթուր Ալեքսանյանի և Մաքսիմ Մանուկյանի փայլուն հաղթանակները կիսաեզրափակիչում (ֆոտոշարք)

Կատարյալ ջախջախում. Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը՝ եզրափակչում

Արթուր Ալեքսանյանի և Մաքսիմ Մանուկյանի մրցակիցները կիսաեզրափակիչում

Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը կիսաեզրափակիչում են, Ասլանյանը պարտվեց Սուրկովին (տեսանյութեր, լուսանկարներ)

Արթուր Ալեքսանյանը մեծ առավելությամբ հաղթեց հայազգի ըմբիշին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ, լուսանկարներ)

Արթուր Ալեքսանյանի, Մաքսիմ Մանուկյանի և մեր մյուս 2 ըմբիշի մրցակիցները մեկնարկային գոտեմարտերում

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը