Փնտրվում է գոլահար. 5 հարձակվող, որոնք կարող են Սուարեսին փոխարինել «Բարսելոնայում» - VNews
Բաժիններ

Փնտրվում է գոլահար. 5 հարձակվող, որոնք կարող են Սուարեսին փոխարինել «Բարսելոնայում»

«Բարսելոնայում» 2020-ի մեկնարկը քաոսային է: Իսպանիայի առաջնությունում հետնապահի հետ անցկացրած ոչ-ոքիից ու Իսպանիայի սուպերգավաթում «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո կատալոնական ակումբում ինստիտուցիոնալ ճգնաժամ սկսեց. «Բարսան» նոր գլխավոր մարզիչ է փնտրում, Էռնեստո Վալվերդեի ապագան էլ օդում է: Բայց ևս մեկ վատ նորություն կա. երկար ժամանակով՝ 4 ամսով շարքից դուրս եկավ Լուիս Սուարեսը, որը տեսականորեն բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: «Բարսելոնան» կորցնում է ֆուտբոլիստի, որն անցկացրած 20 խաղում 14 գոլ է խփել ու 11 գոլային փոխանցում կատարել: Միակ դրական կողմն այն է, որ ուրուգվայցին վնասվածք ստացավ հունվարին, երբ բաց է տրանսֆերային պատուհանը. «կապտանռնագույնները» պարտավոր են դուրս գալ շուկա և փոխարինող գնել Սուարեսին: Ներկայացնում ենք «էլ պիստոլերոյին» փոխարինողի 5 տարբերակ:

Կառլոս Վելա

Ամենահավանական տարբերակը՝ արագ լուծման համար: Մեքսիկացի հարձակվողի տրանսֆերային արժեքը ցածր է, բացի դա, ՄԼՍ-ում ավարտված մրցաշրջանից հետո Վելայի համար էլ հիանալի տարբերակ կլինի 6 ամսով շրջագայությունը Եվրոպայով: Վելան հրաշալի տարի անցկացրեց ԱՄՆ-ում՝ իսկական մրցակցություն ցույց տալով Զլատան Իբրահիմովիչին. նա «Լոս Անջելեսի» կազմում ավարտված մրցաշրջանում անցկացրել է 36 խաղ ու դարձել 38 գոլի հեղինակ:

Վելան շատ արագ կարող է ադապտանալ «Բարսելոնայի» խաղին. դա նպաստում է թե՛ նրա խաղային դիրքը, որը կարող է խաղալ հարձակման աջ եզրում կամ կենտրոնում, թե՛ նրա՝ Իսպանիայի առաջնությունում ունեցած փորձը. մեքսիկացին 6 տարի անցկացրել է «Ռեալ Սոսյեդադում»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Գերմանական մեքենան» չխնայեց «Բարսելոնային» և դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Սուարեսը գոլ խփեց, Կիմիխը՝ պատասխանեց․ «Բավարիան» պահպանում է 3 գոլի առավելությունը (տեսանյութ)

4-1! «Բավարիան» ևս 2 անգամ գրավեց «Բարսելոնայի» դարպասը (տեսանյութ)

Պերիշիչը «Բավարիային» կրկին հաշվի մեջ առաջ մղեց «Բարսելոնայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Բարսելոնան» և «Բավարիան» արագորեն մեկական գոլ խփեցին (տեսանյութ)

Պաշտոնական․ Յան Վերտոնգենը կարիերան կշարունակի թոփ-5 առաջնություններից դուրս

«Բարսելոնայի» ևս մեկ խաղացող վարակվել է կորոնավիրուսով

«Բարսելոնա» – «Բավարիա»․ Մեկնարկային կազմեր

Պաշտոնական․ «Գանձասար-Կապանը» բրազիլացի նորեկ ունի

Աղբյուր․ Վարազդատ Հարոյանը կարող է հեռանալ «Ուրալից»

«Բավարիան» այնքան էլ ֆավորիտ չէ, որքան ասում են». Մասկերանո

«Չելսի»․ Բոլոր տրանսֆերներն այս ամառ

«Արսենալ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Ֆլիկ. «Մենք գիտենք՝ ինչպես կանգնեցնել Մեսիին»

Սետյեն. «Լևանդովսկին հիանալի ֆուտբոլիստ է, բայց պարզ է, որ նա Մեսիի մակարդակի չէ»

Վիդալ. «Բավարիան» խաղալու է «Բարսայի» դեմ, ոչ թե Բունդեսլիգայի թիմերի»