Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պոչետինո. «Այդ լուրերը կեղծ են, ես մնում եմ Անգլիայում»

C rd0pBUAAAr7fJ 1 - Պոչետինո. «Այդ լուրերը կեղծ են, ես մնում եմ Անգլիայում»

Ագլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ժխտել է ակումբը լքելու մասին լուրերը:

Ավելի վաղ անգլիական և իտալական մամուլը հայտնում էր, որ «Ինտերը» հետաքրքրված է Պոչետինոյի ծառայություններով  և պատրաստ է վճարել նրա հրաժարագինը, որը կազմում է 4.2 մլն. ֆունտ:

Այսօր «Տոտենհեմի» գլխավոր մարզիչն ինքն է հերքել այդ լուրերը.

«Այդպիսի լուրեր շատ են տարածվել, սակայն ես մնում եմ Անգլիայում, ես նվիրված եմ «Տոտենհեմին» և ցանկանում եմ շարունակել իմ գործը»,- ասել է անգլիական թիմի գլխավոր մարզիչը:

Պոչետինոյի գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին, մարզիչն այն թարմացրել է անցած գարնանը:

«Տոտենհեմը» ընթացիկ մրցաշրջանն ավարտում է Պրեմիեր լիգայի 2-րդ հորիզոնականում և հնարավորություն է ստացել խաղալ Չեմպիոնների լիգայում:

Sky Sports- ի տեղեկությամբ, բացի Պոչետինոյից, «Ինտերի» ներկայացուցիչները հանդիպել են նաև «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի և Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ, սակայն երկու մարզիչներն էլ  տեղեկացրել են, որ ցանկանում են մնալ իրենց ակումբներում:


    • Ընթերցեք նաև

Հայտնի է «Արսենալի» խաղացանկը ԱՊԼ-ի մեկնարկային տուրերում

Forbes-ը ներկայացրել է տարվա ամենաթանկ ակումբների ցանկը

Մեկը մեկից շշմեցուցիչ. Պրեմիեր լիգայի բոլոր ակումբների լավագույն գոլերը 2017/18 մրցաշրջանում (տեսանյութ)

+1 մլն եվրո. Իկարդին պահանջ է ներկայացրել «Ինտերին»

Պաշտոնական. Հարի Քեյնը նոր պայմանագիր ստորագրեց «Տոտենհեմի» հետ

«Ռեալից» կապ են հաստատել Կոնտեի հետ, իտալացի մասնագետը առանց երկար տատանվելու պատասխան է տվել

«Տոտենհեմին» «Ման. Յունայթեդի» հարձակվողն է պետք

«Ռեալը» մտափոխվե՞լ է. Հարձակման գծում փոփոխություն է սպասում

ԹՈՓ 10 ֆուտբոլիստներ, որոնք փայլեցին ԱՊԼ-ի 2017/18թթ. մրցաշրջանում

Խոստացված են «Ոսկե Սարեր». Գրիզմանը որոշում է կայացրել

«Ռեալը» հրաժարվել է Պոչետինոյին թիմ հրավիրելու մտքից

«Ինտերը» նշել է այն գումարը, որի դիմաց պատրաստ է բաժանվել Իկարդիից

Հայտնի է, թե ով կգլխավորի «Ռեալը», եթե Պոչետինոն չընդունի Ֆլորենտինո Պերեսի առաջարկը

Լյովը կտրականապես բացառել է «Ռեալը» գլխավորելու հնարավորությունը

Պոչետինոն՝ «Ռեալի» հետաքրքրության մասին. «Երբ Մադրիդից են քեզ զանգում, պետք է լսես»

«Ռեալը» արդեն կապ է հաստատել Պոչետինոյի և Լյովի հետ