-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՊՍԺ-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Բրեստի» նկատմամբ իր թիմի տոնած՝ 3-0 հաշվով հաղթանակի մասին:
«Մենք գոհ ենք արդյունքից, բայց պետք է ավելի զարգանանք: Մբապեն լավ հանդիպում անցկացրեց: Գոլային պահեր ուներ, ափսոս, որ չկարողացավ իրացնել դրանք, սակայն իսկապես լավ խաղաց:
«Մարսելի» դեմ առաջիկա խաղը հերթական մրավորները վաստակելու լավ հնարավորություն է մեզ համար: Իհարկե, «Մարսելի» դեմ յուրաքանչյուր խաղում մենք պարտավոր ենք հաղթել»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերում «Canal+»-ը:
19 տուրից հետո ՊՍԺ-ն վաստակել է 39 միավոր և մեկ միավոր է զիջում առաջատար «Լիոնին»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո