fbpx

Պոչետինոյի հնարամիտ պատասխանը «Արսենալի» ֆուտբոլիստներին

«Տոտենեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է, թե ինչ է մտածում լոնդոնյան դերբիից հետո «Արսենալի» ֆուտբոլիստների պահվածքի մասին: «Զինագործները» չէին թաքցրել իրենց ուրախությունը և լուսանկարներ ու տեսանյութեր էին հրապարակել հանդերձարանում իրենց տոնախմբությունից:

https://www.instagram.com/p/Bq5qRUZgqoH/?utm_source=ig_web_copy_link

«Ինձ անձամբ դա դուր չի գալիս: Երբ ես խաղում էի, մենք նշում էինք միայն տիտղոս նվաճելիս: Չեմ ցանկանում ասել, որ նրանց արածը սխալ էր կամ ճիշտ: Ես նախընտրում եմ տոնել թիմի ներսում, այլ ոչ թե հրապարակային: Եթե տիտղոս ես հաղթել կամ ինչ-որ յուրահատուկ նվաճման ես հասել, կարող ես տոնել և կիսել ուրախությունդ երկրպագուների հետ, բայց այս դեպքում և՛ «Արսենալը», և՛ «Տոտենհեմը» 30-ական միավոր ունեն ու դեռ երկար ճանապարհ կա անցնելու:

Մարզական հակառակորդներ լինելը հրաշալի բան է, բայց չեմ ցանկանում քննադատել մարդկանց, քանի որ նրանք միայն ցույց են տվել իրենց հարգանքը մեր հանդեպ: Երբ մարդիկ նման կերպ են տոնում հաղթանակը, նշանակում է նրանք հարգում են քեզ և ի դեմս քեզ տեսնում են մեծագույն ակումբի: 5 տարի առաջ նորմալ էր տեսնել, որ «Արսենալը» «Տոտենհեմից» առաջ է, բայց վերջին 2 մրցաշրջանում մենք ենք նրանց գերազանցում: Հարգանք ձեռք բերելը ամենակարևոր բանն է»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում  101 Great Goals-ը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է CSI Talent Cup 2019 մրցաշարի մասնակիցներին (տեսանյութ)

«Տոտենհեմը» կերկարաձգի իր լավագույւն ֆուտբոլիստներից մեկի պայմանագիրը

ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստները հաղթանակը տոնել են արագ սննդի ռեստորանում (լուսանկար)

Պետր Չեխը ԲԱՏԷ-ից կրած պարտության մասին. «Մենք ունեցանք այն արդյունքը, որը չէինք ուզում»

«Հադերսֆիլդի» դեմ տպավորիչ վերադարձից հետո, այս խաղը հիասթափություն էր». Հենրիխ Մխիթարյանի խաղի գնահատականները

Ունայ Էմերի. «Ինձ համար պարտությունն ամենևին էլ զարմանալի չէր»

Անակնկալ-հիասթափություն․ «Արսենալը» պարտությամբ է հեռանում Բելառուսից (տեսանյութ)

«Արսենալը» գոլ բաց թողեց «հանդերձարանի ճանապարհին» և պարտվում է առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Արսենալի» մեկնարկային կազմը ԲԱՏԷ-ի դեմ խաղում

Էմերին բացատրել է, թե ինչու Օզիլը թիմի հետ չի մեկնել Բորիսով

Էմերի. «Մեզ համար Եվրոպա լիգայի այս փուլը շատ կարևոր է»

Վենգերը պատմել է, թե ինչու է մերժել «Ռեալին»

Պոչետինո. «Եթե էլի այդպես եղավ, կեռանամ ու խաղի ավարտը կդիմավորեմ լոգասենյակում»

«Արսենալի» ֆուտբոլիստը հայտնվել է «Բարսելոնայի» թիրախում

Կուրտուան, Վերատին ու ևս 2 ֆուտբոլիստ հավակնում է ՉԼ-ի շաբաթվա խաղացող մրցանակին

«Տոտենհեմը» սեփական հարկի տակ ջախջախեց «Բորուսիային» (տեսանյութ)