Պոգբան արձագանքել է իր՝ Ֆրանսիայի հավաքականից հեռանալու լուրին - VNews
Բաժիններ

Պոգբան արձագանքել է իր՝ Ֆրանսիայի հավաքականից հեռանալու լուրին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, The Sun պարբերականը տեղեկություն էր տարածել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է ավարտել միջազգային կարիերան՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունից հետո. «Իսլամը միջազգային ահաբեկչության սկզբնաղբյուրն է», – ասել էր Մակրոնը:

27-ամյա կիսապաշտպանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այդ տեղեկատվությանը՝ հերքելով այն. «The Sun-ը կրկին արեց դա. 100 տոկոսանոց կեղծ լուր ինչ-որ բաների մասին, որոնք ես երբեք չեմ ասել ու չեմ մտածել: Ես շոկի մեջ եմ, զայրացած եմ ու հիասթափված այս մամուլ կոչվածի հրապարակած լուրից, որն օգտագործում է ինձ՝ ամբողջովին կեղծ տեղեկություն տարածելով: Երբ դպրոց եք գնացել, ձեզ ուսուցիչներն ասել են՝ ստուգեք այն, ինչ գրում եք: Այս անգամ The Sun-ը շատ լուրջ թեմայի շուրջ է կեղծ լուր տարածել. ամոթ ձեզ», – գրել է ֆրանսիացին: 

The Sun-ը պնդում էր, որ Պոգբան լրջորեն դիտարկում է Ֆրանսիայի հավաքականում այլևս ելույթ չունենալու տարբերակը՝ իրեն ու Ֆրանսիայում ապրող այլ մուսուլմանների հանդեպ Մակրոնի քայլը վիրավորական համարելով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

Պոգբան կրկին շարքից դուրս է մնացել

Մարկիզիոն խնդրել է Պոգբային վերադառնալ «Յուվենտուս»

Պոգբա. «Սա կարիերայիս ամենաբարդ ժամանակահատվածն է»

Պոգբան դեռ կարող է տեղափոխվել «Ռեալ». նրա արժեքը զգալիորեն նվազել է

Նեյմարը կազմել է երազանքի հինգ հոգանոց թիմ

Պոգբան կարող է ավարտել միջազգային կարիերան՝ Մակրոնի հայտարարության պատճառով

Sky Sports․ «Յունայթեդը» մեկ տարով երկարաձգել է Պոգբայի հետ պայմանագրի ժամկետը

Առանց Պոգբայի․ «Ռեալի» 3 գլխավոր տրանսֆերային նպատակները

Պոլ Պոգբա. «Երազում եմ խաղալ այդ ակումբի համար»

Պոգբան կրկին հաստատել է «Ռեալին» միանալու իր ցանկությունը

«Յուվենտուսը», որ գալիս է. Պիռլոն ևս 3 տրանսֆեր է ցանկանում իրականացնել՝ Սուարեսից բացի

2 աստղի կորոնավիրուսի թեստը դրական է. Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը» սուպերփոխանակում են պատրաստում

«Իտալիայի ամենապաշտելի ֆուտբոլիստը». Ինչո՞ւ են Ապենինյան թերակղզում բոլորը խենթանում Մոսկարդելիի համար

Սուլշերի անցնցում հեղափոխությունը. Ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդը» վերածնվում

Ֆերնանդեշը և Պոգբան հանկարծակիի բերեցին մրցակցին․ ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ (տեսանյութ)