Պոգբան կրկին հաստատել է «Ռեալին» միանալու իր ցանկությունը - VNews
Բաժիններ

Պոգբան կրկին հաստատել է «Ռեալին» միանալու իր ցանկությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կրկին բարձրաձայնել է Մադրիդի «Ռեալին» միանալու իր ցանկության մասին:

Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը մանկունիական ակումբի հետ լրանում է գալիք ամռանը, սակայն կողմերը ևս մեկ տարով երկարաձգելու պայմանագրային իրավունք ունեն:

«Ինչպես երևում է, ես «Մանչեսթեր Յունայթեդում» եմ: Մի շարք շահարկումներ եմ լսել իմ հնարավոր հեռանալու մասին, սակայն ես այստեղ եմ: Ես շարունակում եմ աշխատել, որ թիմը հաջողություններ ունենա: Ի՞նչ կարող եմ ասել: Այո՛, բոլորն էլ կցանկանային խաղալ «Ռեալում»: Գուցեև դա երազանք է: Ինձ համար դա երազանք է… Եվ ինչո՞ւ մի օր չխաղալ այնտեղ: Ինչպես և ասել եմ, «Մանչեսթեր Յունայթեդն» իմ ակումբն է, ու ինձ դուր է գալիս իմ ակումբը:

Ես ելույթ եմ ունենում «Մանչեսթեր Յունայթեդում» ու հաճույք եմ ստանում դրանից: Ուզում եմ այնպես անել, որ ակումբը վերադառնա այնտեղ, որտեղ արժանի է: Ինչպես իմ թիմակիցները, ես նույնպես պատրաստվում եմ տալ հնարավորը դրա համար: Ես նախընտրում եմ կենտրոնանալ ֆուտբոլի վրա:

Նոր պայմանագրի վերաբերյալ ոչ ոք ինձ ոչինչ չի ասել: Ես չեմ խոսել Վուդվորդի հետ: Երկարաձգման մասին խոսակցություն չի եղել: Այս պահին ես այստեղ եմ ու կենտրոնացած եմ լավ մարզավիճակ ձեռք բերելու ուղղությամբ:

Կարծում եմ՝ կգա մի պահ, երբ ակումբը պայմանագրի վերաբերյալ խոսակցություն կունենա ինձ հետ: Չեմ կարող ասել՝ կերկարաձգե՞նք ժամկետը, թե՞ ոչ: Այս պահի դրությամբ ոչինչ չկա: Ես չեմ կարող ձեզ պատմել մի բանի մասին, որը գոյություն չունի»,- Manchester Evening News-ը փոխանցում է ֆրանսիացու խոսքը:

Հիշեցնենք, որ Պոգբան առաջին անգամ չէ, որ խոսում է «Ռեալին» միանալու իր երազանքի մասին: 2019 թվականին, երբ «Արքայական ակումբն» ու «Յուվենտուսը» հետաքրքրված էին Պոգբայի ծառայություններով, ֆրանսիացին խոսեց «նոր մարտահրավեր» ընդունելու իր ցանկության մասին: Սպասվում էր, որ նա կհեռանա, սակայն դա տեղի չունեցավ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

ESPN-ը կազմել է 2020-ի լավագույն կիսապաշտպանների վարկանիշային ցուցակը

«Ռեալը» սկսել է բանակցությունները Պոչետինոյի հետ

Ռամոսն արտակարգ հանդիպում է հրավիրել «Ռեալում» ստեղծված իրավիճակի ֆոնին

Նեյմարը Մբապեին «մոտեցնում» է «Ռեալին»

Սերխիո Ռամոսը մտադիր է հեռանալ «Ռեալից»

ՉԼ. ՊՍԺ-ն կարևորագույն հաղթանակ տոնեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ» – ՊՍԺ. Մեկնարկային կազմեր

Բրունու Ֆերնանդեշը 11 ամսվա ընթացքում 5-րդ անգամ ճանաչվեց ամսվա լավագույն խաղացող

Զիդանը հեռացվելու վտանգի առաջ է. կա նրան փոխարինողի հիմնական թեկնածու

Զիդան․ «Չեմ պատրաստվում հրաժարական տալ»

«Ռեալը» հյուրընկալվելիս ևս պարտվեց «Շախտյորին» (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը «Շախտյորի» դեմ խաղում

ՈւԵՖԱ-ն հրապարակել է տարվա թիմի 50 հավակնորդների անունները

«Հոֆենհայմի» 18-ամյա ֆուտբոլիստը՝ եվրոպական հսկաների թիրախում

Նաչոն քննադատաբար է խոսել «Ռեալի» խաղի մասին

«Ռեալը» ստիպված է ժամանակավորապես մոռանալ Մբապեի մասին