fbpx

Պոկեր + առաջին գոլեր. 4 բան, որ Ջիբրալթարի դեմ խաղում առաջին անգամ եղավ Հայաստանի հավաքականի պատմության մեջ

  • Ազգերի լիգայի գավաթի խաղարկություն, խմբային փուլ, 5-րդ տուր
  • Նոյեմբերի 16, 23։45
  • «Վիկտորիա» ստադիոն, Ջիբրալթար
  • Գոլերը՝ 1-0՝ Տյայ Դե Բար 10՛, 1-1, 1-2, 1-3, 1-4՝ Յուրա Մովսիսյան 27՛, 48՛, 52՛, 54՛, 1-5՝ Արթուր Քարտաշյան 66՛, 2-5՝ Ադամ Պրիսլի 78՛, 2-6՝ Ալեքսանդր Կարապետյան 90+4՛
  • Ջիբրալթար 2-6 Հայաստան

1. Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին անգամ հայ ֆուտբոլիստը պոկեր ձևակերպեց։ Յուրա Մովսիսյանը 27, 48, 52 և 54-րդ րոպեներին գրավեց ջիբրալթարցիների դարպասը և այս ցուցանիշով նույնպես մտավ Հայաստանի հավաքականի պատմության մեջ։

2. Յուրա Մովսիսյանը մտավ նաև Ազգերի լիգայի պատմության մեջ։ Մեր հավաքականի հարձակվողը դարձավ Ազգերի լիգայում պոկեր ձևակերպած առաջին ֆուտբոլիստը։ Մովսիսյանը հիմա 5 գոլով գլխավորում է ռմբարկուական մրցավազքը։

3. «Փյունիկի» երիտասարդ պաշտպան Արթուր Քարտաշյանը հավաքականում իր նորամուտի խաղում դարձավ գոլային փոխանցման և գոլի հեղինակ։ Քարտաշյանը ստացավ նաև դեղին քարտ։ Այսպիսի նորամուտի նույնպես առաջին անգամ ականատես եղանք։

4. Ալեքսանդր Կարապետյանը նույնպես առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կազմում։ «Պրոգրեսի» հարձակվողից 3 խաղ պահանջվեց առաջին գոլը խփելու համար։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Խինես Մելենդեսի մամուլի ասուլիսն ամբողջությամբ (տեսանյութ)

Դիեգո Ռոսի Մարաշլյան․ «Իմ նպատակն Ուրուգվայի հավաքականում խաղալն է»

«Հայաստան վերադառնալու ցանկություն չունեմ»․ Ո՞ւր է «անհետացել» Աղվան Պապիկյանը

Գոռ Մալաքյանը նույնպես արձագանքեց․ «Հայկական թիմում չպետք է լինեն 7-8-ից ավել լեգեոներներ»

Էդգար Մանուչարյան․ «Հայկական ֆուտբոլն անդունդի եզրին է․ կողմ եմ, որ լինի լեգեոներների լիմիտ»

Գևորգ Ղազարյանը բերում է իր, Մխիթարյանի և Եդիգարյանի օրինակը՝ հիմնավորելով լեգեոներների մասին դիրքորոշումը

Հայ ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում Կիևի «Դինամոյում»

Նոբել Առուստամյանը պատմել է Չավիի ու Գատուզոյի՝ հայկական կոնյակի հանդեպ սիրո և Մխիթարյանի հետ շփման մասին

Ալեքսանդր Կարապետյանը՝ Յուրա Մովսիսյանի հետ մրցակցության մասին․ «Կարող ենք 2 հարձակվողով խաղալ»

Թոփ 15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Գևորգ Ղազարյանը հումորային լուսանկարով է շնորհավորել Հենրիխ Մխիթարյանին

Ալեքսանդր Կարապետյան․ «Զարմացած էի տարվա լավագույն ֆուտբոլիստների թվում հայտնվելու կապակցությամբ»

Happy Birthday, Heno! 30 փաստ Հենրիխ Մխիթարյանի կարիերայի մասին

Հայաստանի հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանեսի» մարզմանը և ներկա կգտնվեն «Ռեալ Մ.» – «Սևիլիա» հանդիպմանը

Դավիթ Մանոյանը տեսադաշտից դուրս էր․ Որտե՞ղ է հիմա և ի՞նչ մտքեր ունի Հայաստանի հավաքականի թեկնածուն

Դավիթ Մանոյան․ «Վստահ եմ՝ կրկին կհրավիրվեմ հավաքական, եթե ակումբում լավ ֆուտբոլ ցուցադրեմ»