fbpx

Պոլ Պոգբան ասել է, թե ով է արժանի «Ոսկե գնդակին»

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան, աշխարհի չեմպիոն Պոլ Պոգբան, խոսելով «Ոսկե գնդակի» մասին, նշել է, որ կան բազմաթիվ ֆուտբոլիստներ, ովքեր ավելի են արժանի մրցանակին տիրելուն, քան ինքը:

«Իմ կարծիքով «Ոսկե գնդակին» արժանանալու ավելի մեծ հավակնություններ ունեն Գրիզմանը, Մբապեն կամ Վարանը: Նրանք ավելի արժանի են քան ես: Դժվարանում եմ կոնկրետ մեկի անունը նշել: Ի սրտե ցանկանում եմ, որ նրանցից մեկը ստանա մրցանակը: Կանտեն նույնպես արժանի է «Ոսկե գնդակին», – հայտարարել է Պոգբան:

Հավելենք, որ «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում կա ևս մեկ ֆրանսիացի՝ «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը: «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտմեբրի 3-ին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում: