Փոփոխություն՝ ֆուտբոլային քաղաքացիության կանոնի վերաբերյալ․ ՖԻՖԱ-ի որոշումը - VNews
Բաժիններ

Փոփոխություն՝ ֆուտբոլային քաղաքացիության կանոնի վերաբերյալ․ ՖԻՖԱ-ի որոշումը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) փոփոխություններ է կատարել այն կանոնի մեջ, որը կարգավորում է ֆուտբոլային քաղաքացիություն փոխելու գործընթացը: Դրա օգտին ֆուտբոլային ֆեդերացիաները քվեարկել են ՖԻՖԱ-ի՝ օնլայն ռեժիմով անցկացված կոնգրեսի ժամանակ:

Ֆուտբոլիստները մինչ այս իրավունք չունեին հանդես գալ երկրորդ հավաքականի կազմում, եթե առաջին ազգային թիմում հասցրել էին անցկացնել գեթ մեկ պաշտոնական խաղ:

Նոր կանոնը խաղացողներին թույլատրում է փոխել քաղաքացիությունը, եթե նրանք առավելագույնը 3 անգամ խաղադաշտ են դուրս եկել առաջին հավաքականում՝ ներառյալ մրցաշարի ընտրական փուլի հանդիպումները, նախքան այն, երբ լրացել է նրանց 21-ամյակը և դրանից 3 տարի առաջ: Նաև առնվազն 3 տարի պետք է անցած լինի այն պահից, ինչ ֆուտբոլիստն իր վերջին հանդիպումն է անցկացրել առաջին ազգային թիմում՝ լինի դա ընկերական, թե պաշտոնական մրցավեճ:

Նշվում է, որ կանոնն արգելում է փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը, եթե ֆուտբոլիստը մասնակցել է աշխարհի առաջնության կամ աշխարհամասերից որևէ մեկի եզրափակիչ փուլի մրցավեճերի: Բացի այդ, խաղացողները կկարողանան վերադառնալ առաջին ֆուտբոլային քաղաքացիությանը, եթե ոչ մի խաղ անցկացրած չլինեն երկրորդ հավաքականի կազմում:

Հայաստանի հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՖԻՖԱ-ի անդրադարձը Հայաստանին

ՀՖՖ-ն բողոք կներկայացնի Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ

Հայաստանի հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոյի դեմ քրեական գործ է հարուցվել

ՖԻՖԱ-ն Ռոնալդուին անվանել է Ա սերիայի, ԱՊԼ-ի, Լա լիգայի միակ չեմպիոնը. Դանիլոն ստիպել է ջնջել

Դանիլոյին դուր չի եկել ՖԻՖԱ-ի անճշգրիտ գրառումը

ՖԻՖԱ-ն ծրագրում է ռոբոտներին օգտագործել որպես եզրային մրցավարներ

ՖԻՖԱ-ն իր դիրքորոշումն է հայտնել ֆուտբոլիստների ակցիաների վերաբերյալ

ՖԻՖԱ-ի հիմնադրամը Յուրի Ջորկաեֆի գլխավորությամբ հանդիպում կկազմակերպի՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար

ՖԻՖԱ-ն թույլատրել է հրաժարվել VAR-ի կիրառումից այն առաջնություններին, որտեղ կվերսկսվի մրցաշրջանը

ՖԻՖԱ-ն հավանություն է տվել այս մրցաշրջանի խաղերում 5 փոփոխություն կատարելու գաղափարին

ՖԻՖԱ-ն կարող է արգելել ֆուտբոլիստներին թքել խաղադաշտում

ՖԻՖԱ-ն կարող է ավելացնել փոփոխությունների քանակն ընթացիկ մրցաշրջանում

«Պուպո՞ւշ քայլ, թե՞ լրջագույն մեսիջ». Ինչո՞ւ են ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս գալիս երեխաների հետ

«Թվերի ճակատագիր կամ ճակատագրական թվեր». Ինչո՞ւ և ինչպե՞ս են ֆուտբոլիստները խաղում համարներով

«Ստրկություն 21-րդ դարում կամ Ուեբսթերի կանոնը». Տրանսֆերային անհավանական պատմություն Շոտլանդիայում