-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Պորտու
Յուվենտուս
1 - 0 Մեհդի Թարեմի - 2`
2 - 0 Մուսա Մարեգա - 46`
2 - 1 Ֆեդերիկո Կիեզա - 82`
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպումների շարքը կշարունակեն «Պորտու» – «Յուվենտուս» և «Սևիլիա» – «Բորուսիա Դորտմունդ» դիմակայությունները: Առաջին հայացքից զույգերից գոնե մեկում կա ակնհայտ ֆավորիտ, մյուսում էլ թիմերի շանսերը գնահատվում են գրեթե հավասար: Սակայն իրականում ամեն ինչ չէ, որ այդքան ակնհայտ է: Առկա կադրային խնդիրները կարող են լրջորեն խառնել կողմերի խաղաքարտերը:
«Յուվենտուսի» մարզավիճակին քիչ թե շատ ծանոթ ենք: Երևում է, որ Անդրեա Պիռլոն աշխատանք է կատարում, երկրպագուներն ու ղեկավարությունը նրան հավատում են, սակայն ելույթները հիմնականում անկայուն են: «Ծեր Սինյորան» կարող է այնպիսի վիճակում միավորներ կորցնել կամ առհասարակ պարտվել, որ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղից առաջ «Յուվեն» ունի կադրային խնդիրներ: Խաղը միանշանակ բաց կթողնեն Խուան Կուադրադոն և Արտուրը, որոնց կփոխարինեն Ռաբիոն ու Ալեքս Սանդրոն: Երկուսն էլ, թեպետ, ունեն համարժեք փոխարինողներ, սակայն աշխատող մեխանիզմում փոփոխությունները, երբեմն, հակառակ հետևանքների կարող են հանգեցնել:
Լավ լուրեր էլ կան լազարեթից: Վնասվածքից ապաքինվել է Պաոլո Դիբալան: Դեռևս փետրվարի 10-ից արգենտինացի փլեյմեյքերը մարզվում է թիմի հետ և/կամ անհատական ծրագրով, սակայն մինչև հիմա ոչ մի խաղի չի հայտավորվել: Հիվանդասենյակից դուրս է գրվել նաև Լեո Բոնուչին: Իտալական մամուլի տեղեկություններով՝ «Պորտուի» հետ խաղում դե Լիխտը կմնա պահեստայինների նստարանին:
«Պորտուի» խաղային խնդիրներն ավելի շատ են: Սովորաբար չեմպիոնության համար պայքարող թիմն այս տարի հազիվ հայտնի ներքին առաջնության ՉԼ ուղեգիր պարգևող եռյակում: Սերժիո Կոնսեյսաոյի թիմում չկա խաղային տոնուս, ինչի պատճառով չկան նաև հաղթանակներ: Որքան էլ զարմանալի է՝ կադրային խնդիրներ չկան: Հիմնական կազմի ֆուտբոլիստներ Մուհամեդ Մբայն ու Նանուն ապաքինվել են վնասվածքից, սակայն դաշտ դուրս չեն գա: Ուշադրություն կդարձնեք Ֆրանսիշկու Կոնսեյսաոյի վրա, որը գլխավոր մարզչի որդին է և հայտավորվել է թիմում «Պորտու» B-ից:
Որոշ թվերի մասին.
Եթե հանդիպումը տեղի ունենար Եվրոպա լիգայի շրջանակում, արդեն հիմա վստահ կարելի էր ասել, որ «Սևիլիան» ոչ միայն դուրս կգար 1/4 եզրափակիչ, այլև աչքերը փակ կհաղթեր բոլորին բոլոր խաղերում: Սակայն Չեմպիոնների լիգան ու «Սևիլիան» այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն. անդալուսական թիմը ընդամենը 1 անգամ է հաղթահարել փլեյ-օֆֆի առաջին արգելքը: «Բորուսիան» անհամեմատ ավելի լավ է խաղում ՉԼ-ում, պատմությունը կփաստի: Սակայն դաշտում խաղում են ոչ թե պատությունն ու թվերը, այլ ֆուտբոլիստները:
«Սևիլիան» ո՛չ խաղային, ո՛չ հոգեբանական, ո՛չ էլ կադրային խնդիր, որպես այդպիսին, չունի: Խուլեն Լոպետեգիի թիմն այս տարի հիանալի է խաղում՝ ներքին ասպարեզում ոտք գցելով սարսափելի «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, իսպանական ֆուտբոլի դրոշակակիրներն առաջնությունը կավարտեն ոչ միայն «Ատլետիկոյի», այլև անդալուսական թիմի հետևում: Լոպետեգին չի կարողանա հույս դնել Լուկաս Օկամպոսի ու Մարկոս Ակունյայի վրա. սարսափելի ոչինչ չկա, բայց նրանք անհատ կատարող են, որոնք պետք կգան ցանկացած բարդ պահի: Վնասվածից ապաքինվել է Խեսուս Նավասը, լավ մարզավիճակում է Յուսեֆ Էն-Նեսերին. թիմը պատրաստ է հերթական բոմբ պերֆոմանսին:
Դորտմունդում դեկտեմբերին որոշեցին հանել Լյուսյեն Ֆավրին՝ մտածելով, որ թիմի անհաջող ելույթների շարքի պատճառը նա է, սակայն նրան փոխարինած Էդին Տերզիչը ոչինչ չփոխեց. Բունդեսլիգայում «Բորուսիան» այս պահին 6-րդն է և թիմն ավելի մոտ է ավելի խորը անդունդում հայտնվելուն, քան լավագույն եռյակին: Առաջատարներից «մեղուները» հետ են 6, իսկ 9-րդ տեղից առաջ են միայն 3 միավորով: Իհարկե, խանգարում են վնասվածքները: Տերզիչը զրկված է ծերուկներ Պիշչեկից ու Շմելցերից (այո, նրանք դեռ խաղում են), Վիտցելից, Զագադուից, Ռոման Բյորկիից ու Տորգան Ազարից: Վնասվածքների համաճարակին գումարած Թոմաս Դիլեյնին թիմի հետ չի մեկնել Իսպանիա. «ծնվելու ճանապարհին» է նրա առաջնեկը: Բայց ֆուտբոլիստը խոստացել է, որ անգամ 1% հնարավորության դեպքում կմիանա թիմին Անդալուսիայում:
Թիվ-թվաբանության մասին
VivaroBet-ը սահմանել է հետևյալ գործակիցները. «Պորտու»՝ 4,5 ոչ-ոքի՝ 3,27, «Յուվենտուս»՝ 2,03,
«Սևիլիա»՝ 2,39, ոչ-ոքի՝ 3,53, «Բորուսիա» Դ.՝ 3,17
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո