«Պորտուգալական գահի «չինական» հավակնորդները». ԹՈՓ 5 ֆուտբոլիստ, որոնց համարում էին/են «նոր Ռոնալդու» - VNews
Բաժիններ

«Պորտուգալական գահի «չինական» հավակնորդները». ԹՈՓ 5 ֆուտբոլիստ, որոնց համարում էին/են «նոր Ռոնալդու»

Մենք մեզ կարող ենք համարել երջանիկ ֆուտբոլասերներ, որովհետև եղել ենք համաշխարհային ֆուտբոլի հանճարներ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսիի ժամանակիցը։ Անկախ ակումբային պատկանելիությունից, յուրաքանչյուր ֆուտբոլասեր գիտակցում է, որ այս երկուսը դուրս են բոլոր տեսակի դասակարգումներից ու մի գլուխ բարձր են մյուս «մահկանացուներից»։ Բնականաբար, երկուսն էլ համարվում են իրենց հայրենիքում լեգենդ։ Սակայն եթե Մեսիի վերաբերյալ Արգենտինայում կան շատ կասկածներ, Պորտուգալիայում ամեն ինչ հստակ է. Կրիշը երկրի պատմության լավագույն ֆուտբոլիստն է։

«Եվրոպական բրազիլացիների» հայրենիքում շատ են եղել տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Բավական է նշել միայն Էյսեբիոյին, Լուիշ Ֆիգուին ու Ռույ Կոշտային։ Սակայն նրանց հեռանալուց հետո ասպարեզ եկող ամեն երկրորդ կամ երրորդ ֆուտբոլիստին չէին ասում «նոր Կոշտա» կամ «նոր Ֆիգու»։ Փոխարենն այսօր բավական է լինել պորտուգալացի, դաշտում 1-2 անգամ թույն գոլ խփել ու վերջ. «ասպարեզ է եկել նոր Ռոնալդուն» և նման պաթոսախեղդ վերնագրեր։ Այսօր մենք ներկայացնելու ենք 5 պորտուգալացու, որոնց համարում էին/են «նոր Ռոնալդու» (շա՜տ մեծ վերապահումներով, իհարկե)։

Ռաֆաել Լեաո – «Միլան»

Լիսաբոնի «Սպորտինգում» միշտ էլ շատ են եղել տաղանդավոր ֆուտբոլիստները։ Նրանցից մեկը գաբարիտավոր հարձակվող Ռաֆաել Լեաոն էր։ Նրան բավականացրեց ընդամենը 1 գնդակ խփել «առյուծների» կազմում, որպեսզի իր նկատմամբ ուշադրություն դարձնեն եվրոպական ակումբները։ Սակայն երիտասարդ ֆուտբոլիստը խելացի գտնվեց (կամ խելքի գցեցին) ու տեղափոխվեց ոչ թե գրանդ ակումբ՝ սրբելու պահեստայինների նստարանը, այլ ընտրեց «թեքահարթ» տարբերակը. «Լիլում» նրան սպասում էին։

Սպասելիքները ոմանց համար արդարացան, ոմանց համար՝ ոչ։ Լիգա 1-ում Ռաֆաել Լեաոն մասնակցեց 24 հանդիպման, սակայն աչքի ընկավ ընդամենը 8 գնդակով։ Թոփերի ուշադրությունը նման թույլ արդյունավետությունից չմարեց։ Ամենից համառը գտվեց «Միլանը», որը 2019 թվականին պայմանագիր կնքեց խոստումնալից ֆուտբոլիստի հետ։

Հերթական նոր ակումբի կազմում և նոր առաջնությունում Լեաոն աչքի ընկավ 5 անգամ։ Վատ ցուցանիշ չէ, բայց դե որպես այդպիսին ֆանտաստիկ էլ չէ՝ հաշվի առնելով նրա տարիքը և «Միլանի»՝ արդեն ավարտված մրցաշրջանի ելույթները։ Լեաոն դեռ 21 տարեկան է ու դեռ ունի շանսեր «նոր Ռոնալդուի» կոչումն արդարացնելու համար։ Նրան արդարացնում է այն, որ նա 3 տարի է՝ հանդես է գալիս արմատապես տարբերվող 3 առաջնություններում։ Մնում է սպասել, որ հաջորդ մրցաշրջանից առաջ նա չի հավաքի ճամպրուկներն ու չի գնա ուրիշ երկիր, այլ ոտքը կպնդացնի «Միլանում», Զլատանից կսովորի ամենալավն ու կդառնա ոչ միայն լավագույն ռմբարկուն, այլև, իսկապես, պորտուգալական ֆուտբոլի թագաժառանգը, թե չէ հիմա մի տեսակ…այն չէ։

«ԱնSpasito». Եվրոպայի թոփ լիգաների անկանխատեսելի 5 չեմպիոնությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Մադրիդի «Ռեալը» գոլազուրկ ոչ-ոքիով մեկնարկեց Լա Լիգա 20/21-ում (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում

Դավիդ Սիլվան ապաքինվել է կորոնավիրուսից ու առաջին մարզումն անցկացրել «Ռեալ Սոսյեդադի» կազմում (տեսանյութ)

Դավիդ Սիլվան վարակված է կորոնավիրուսով

Իսպանիայի հավաքականում կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել

«Դավիդ Սիլվային չեմ հարգում որպես տղամարդ». «Լացիոյի» տնօրեն

Պաշտոնական. Դավիդ Սիլվան վերադարձավ Իսպանիա

Պաշտոնական․ Մարտին Էդեգորը վերադարձավ Մադրիդի «Ռեալ»

«Ռեալը» կողմնորոշվել է Էդեգորի ապագայի վերաբերյալ

Որ թիմերը կխաղան Իսպանիայի սուպերգավաթում

Իսակի կրնկով գոլը «Լևանտեի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռեալի» ֆուտբոլիստը խուսափել է վնասվածքից

Զիդան. «Թվում է՝ «Ռեալը» ոչինչ չի արել խաղադաշտում, բոլորը խոսում են մրցավարների մասին»

Երկիշխանություն Լա Լիգայում․ Մադրիդի «Ռեալը» հաղթեց ու միավորներով հավասարվեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Ռամոսը հերթական գոլը խփեց՝ Մադրիդի «Ռեալին» առաջ մղելով հաշվի մեջ (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը «Ռեալ Սոսյեդադի» դեմ մրցավեճում