fbpx
Բաժիններ

Պորտուգալիայի ոստիկանության և անգլիացի երկրպագուների բախումը (տեսանյութ, լուսանկար)

Անգլիացի երկրպագու. «Սա ուղղակի հիասքանչ էր»

Հարյուրավոր անգլիացի երկրպագուներ Պորտուգալիա – Շվեյցարիա(3-1) խաղից հետո բախվել են Պորտուի ոստիկանության հետ՝ գրում է The Guardian-ը:

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ պորտուգալացիները նվաճել են Ազգերի լիգայի եզրափակիչի ուղեգիր: Պորտուգալացի երկրպագուներն իրենց ուրախությունն արտահայտել են՝ շշերը դեպի երկինք նետելով: Անգլիացի երկրպագուներն էլ են շշեր և տարբեր առարկաներ նետել, սակայն ոչ թե երկինք, այլ տեղի բնակիչների ու ոստիկանների ուղղությամբ: Երկրպագուների վարքագծի պատճառով հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, փորձել են խուսափել նետված իրերից և այս ու այն կողմ են փախել:

Կարճ ժամանակ անց ոստիկանական ուժերը՝ մահակներով ու վահաններով զինված, գործի են անցել ու ետ մղել անգլիացի երկրպագուների անհասկանալի հարձակումը: Ոստիկանների գործողություններն արժանացել են տեղաբնակների ծափահարություններին: Մի քանի երկրպագու հայտարարել են, որ ոստիկանությունն իրենց նկատմամբ չթույլատրված ուժ է կիրառել, իսկ «Faraggi» պաղպաղակի խանութի վաճառողուհին ասել է, որ տեսել է, թե ինչպես է ոստիկանությունը ձերբակալում ու մեքենաներով տանում որոշ երկրպագուների:

Այնուամենայնիվ, անգլիացի երկրպագուներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ, հայտարարել է, որ ինքն անմեղ «զոհ» է դարձել, քանի որ պարզապես խաղին էր հետևում, երբ ոստիկաններից մեկը մահակով հարվածել է իր թիկունքին: «Ես ընկերներիս հետ ուղղակի խաղն էի դիտում, երբ ամեն ինչ սկսվեց: Մեկը մոտեցավ և մահակով հարվածեց: Վաղը ցավեր կունենամ»:

Անգլիայի մեկ այլ երկրպագու, որը մոտ 20 տարեկան է, լրիվ այլ կարծիք ունի միջադեպի մասին. «Սա ուղղակի հիասքանչ էր»:

Այսպիսի իրադարձությունները, սակայն, մեծ վնաս են հասցնում Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հեղինակությանը: Ասոցիացիան նախորդ շաբաթ «Հիմար մի՛ եղիր» կարգախոսով գովազգային ակցիա էր անցկացնում, քանի որ երկրպագուների նոր սերնդի մոտ ամենաթողության տարրեր են նկատվում: Այդ ակցիան, թերևս, անգլիացի որոշ երկրպագուների կողքով է անցել:

Ավելացնենք, որ հունիսի 6-ին տեղի է ունենալու Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղը: Միմյանց դեմ են մրցելու Հոլանդիայի ու Անգլիայի ընտրանիները:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Marca. Ռոնալդուն կրկին «Ոսկե գնդակը» հաղթելու ֆավորիտներից է

3 տարի առաջ Իսլանդիայի հավաքականը դուրս թողեց անգլիացիներին ԵՎՐՈ2016-ից (տեսանյութ)

15 տարի առաջ Մայքլ Օուենը ֆանտաստիկ գոլ խփեց պորտուգալացիների դարպասը (տեսանյութ)

33 տարի առաջ Մարադոնան խփեց իր սուպերգոլերից 2-ը, որոնցից մեկը՝ ձեռքով (տեսանյութ)

Ռոնալդու. «Անմոռանալի մրցաշրջան էր»

Բոսնիան ու Ֆինլանդիան ԱԼ փլեյ-օֆֆում են. Դա մեզ համար տեղ չի՞ բացում դեպի ԵՎՐՈ. Պատասխանում ենք

Բերնարդու Սիլվայի ֆանտաստիկ մրցաշրջանը

Ռոնալդու. «Չգիտեմ՝ արժանի եմ «Ոսկե գնդակին», թե ոչ»

Ազգերի լիգայի գավաթը յուրահատուկ էր Ռոնալդուի համար

Ազգերի լիգա. Լավագույն ֆուտբոլիստը, լավագույն ռմբարկուն և լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը

Ռոնալդուն Ազգերի լիգայի եզրափակիչից հետո խնդրել է դե Լիխտին տեղափոխվել «Յուվե»

2-րդ եվրոպական տիտղոսն անընդմեջ․ Պորտուգալիան հաղթում է Ազգերի լիգան (տեսանյութ)

Ազգերի լիգա․ Գոնսալու Գուեդեշը առաջ է մղում Պորտուգալիային (տեսանյութ)

Ազգերի լիգայի առաջին եզրափակիչը՝ Պորտուգալիա – Հոլանդիա․ Մեկնարկային կազմեր

Ազգերի լիգա. Անգլիայի հավաքականը գրավեց 3-րդ հորիզոնականը (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր