Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

10 գլուխգործոց, որ պետք է տեսնի ամեն երեխա

4 4 2 - 10 գլուխգործոց, որ պետք է տեսնի ամեն երեխա

Ներկայացնում ենք artchive.ru-ի հրապարակած ուղեցույցը, որը նախատեսված է երեխաների համար: Բանն այն է, որ երեխաներն ու դեռահասները սոց. ցանցերում հաճախ են տեսնում այս գեղանկարները հիմնականում մեմերի տեսքով։ Ուստի վատ չէր լինի, եթե նրանք իմանային վերոնշյալ կտավների մասին մի փոքր ավելին:

1.Յան վան Էյք

«Portret van Giovanni Arnolfini en zijn vrouw»/ «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»

2 8 - 10 գլուխգործոց, որ պետք է տեսնի ամեն երեխա

Այս կտավը համարվում է համաշխարհային գեղանկարչության ամենաառեղծվածային գործերից մեկը: Ենթադրվում է, որ նկարում իտալացի վաճառական է պատկերված իր կնոջ հետ: Անթիվ հարցեր են ծագում նկարը նայելիս. ինչու՞ է ամուսինը ոտաբոբիկ, իսկ նրա կոշիկները դրված են հատակին, կամ ինչու՞ է ամուսնու գլխավերևում լամպը վառվում, իսկ կնոջ գլխավերևում՝ ոչ: Ի դեպ, վերջին հարցի հետ կապված մի վարկած է շրջանառվում, ասում են՝ գեղանկարն արված է վաճառականի կնոջ մահից հետո: Հետաքրքիր է նաև այն, որ հայելու մեջ բացի ամուսիններից կան նաև այլ մարդկանց արտացոլանքներ, իսկ լամպի և հայելու միջև՝ գրություն, որը վկայում է՝ «Johannes van eyck fuit hic», ինչն էլ նշանակում է՝ «Այստեղ է եղել Յան վան Էյքը»:

2.Սանդրո Բոտտիչելլի

«Nascita di Venere»/«Վեներայի ծնունդը»

3baba5adde3b3ba2aebe23953bb8cd2a 2 - 10 գլուխգործոց, որ պետք է տեսնի ամեն երեխա

Բոտտիչելլին նկարել է իր «Վեներայի ծնունդը» կտավը՝ հիմք ընդունելով սիրո աստվածուհի Վեներայի մասին միֆը, իսկ հետագայում հենց իր կտավի մասին են սկսել միֆեր շրջանառվել: Ասում են 1497 թվականի փետրվարի 7-ին դոմինիկյան վանականներից մեկը հրահանգում է քաղաքի կենտրոնում մեծ խարույկ վառել ու այրել անտիկ միֆերի թեմատիկայով ցանկացած կտավ: Ասում են նաև, որ հենց Բոտտիչելին մասնակցել է այդ արարողությանն ու իր գործերից մի քանիսը զոհ տվել կրակին, իսկ այ Վեներային կրակը խնայել է:

3.Լեոնարդո դա Վինչի

«L’Ultima Cena»/«Խորհրդավոր ընթրիք»

3d5898d0ea50e995e94ca69528b5592b 3 - 10 գլուխգործոց, որ պետք է տեսնի ամեն երեխա

Նկարը միստիկ լուսավորություն ունի, սեղանի շուրջ պատկերված է 13 մարդ, 12 առաքյալները բաժանված են 4 խմբի՝ յուրաքանչյուրում 3 մարդ։ Հուդան Քրիստոսի աջ կողմում նստած եռյակի մեջ է։ հատկանշական է, որ բոլորի դեմքերը լուսավորված են, միայն Հուդայինն է մութ: Նրա ձեռքին քսակ է երևում. Դա Վինչին ակնարկում է այն արծաթը, որի դիմաց նա մատնեց Քրիստոսին։

4. Միքելանջելո

«La creazione di Adamo»/«Ադամի արարումը»

4cce98c06f6b6fd9738deaa750f600e0 - 10 գլուխգործոց, որ պետք է տեսնի ամեն երեխա

«Ադամի արարումը» որմնանկարում պատկերված են Ադամն ու Աստված: Հենց այս գործի շնորհիվ Միքելանջելոն սկիզբ դրեց Աստծուն ծերունու կերպարով նկարելու ավանդույթին: Աստծու մի ձեռքը դեպի Ադամն է ուղղված և թվում է՝ ուր որ է կհասնի Ադամի ձեռքին: Այնուամենայնիվ, նրանց ձեռքերն այդպես էլ չեն դիպչում: Սա խորհրդանշում է, որ մարդն Աստծուն հասնել չի կարող: Շատերը նաև փորձել են մեկնաբանել, թե ովքեր են Աստծուն շրջապատած 12 կերպարները: Ոմանք նշում են, որ Աստծո թևի տակ գտնվող կինը Եվան է, քանի որ նա հիացմունքով ու սպասումով նայում է Ադամի կողմը: Ոմանք էլ ասում են, որ այդ կերպարը հավանաբար Մարիամն է:

5.Ռաֆայել Սանտի

«Madonna Sistina»/«Սիքստինյան Տիրամայր»

6a42affae7182318521baaa0ba645ba2 1 - 10 գլուխգործոց, որ պետք է տեսնի ամեն երեխա

«Սիքստինյան Տիրամայր» կտավն առանձնանում է իր մեծ չափսերով՝ 256 x 196 սմ, Ռաֆայելն այն ստեղծել է Հուլիոս 2-րդ պապի պատվերով Պյաչենցի Սուրբ Սիքստինյան կապելլայի խորանի համար: XVI դարի սկզբի համար անսովոր է երևույթ է, որ որպես նկարի նյութ ծառայել է ոչ թե տախտակը, այլ կտավը, դա թույլ է տալիս ենթադրել, որ նախատեսվել է կտավն օգտագործել, իբրև խաչադրոշ:

XVIII դարում տարածվեց մի լեգենդ, իբր Հուլիոս II-ը պատվիրել է Ռաֆայելի կտավը իր դամբարանի համար, և իբր որպես տիրամոր բնորդ ծառայել է Ռաֆայելի սիրուհի Ֆորնարինան, Սիքստի համար՝ ինքը՝ պապ Հուլիոսը և Սուրբ Բարբարայի համար՝ նրա զարմուհին՝ Ջուլիա Օրսինին։ Ի դեպ, թվում է, թե նկարի ետին ֆոնին ամպեր է պատկերված,  մանրակրկիտ զննման դեպքում միայն կարելի է այդտեղ տեսնել հրեշտակների գլուխներ։

6.Պիտեր Բրեյգել

«Jagers in de Sneeuw»/«Որսորդները ձյան վրա»

36a3c75628441b3947e3c881a7e9626b 3 - 10 գլուխգործոց, որ պետք է տեսնի ամեն երեխա

Պիտերը համարվում է Վերածննդի շրջանի հոլանդացի վերջին գեղանկարիչը: Նա սիրում էր ճանապարհորդել, մասնավորապես նրան հիացնում էր Հռոմը: Բրեյգելը ազատ նկարիչ էր, նա երբեք պատվերներ չէր ընդունում, ուստի կարող էր իրեն թույլ տալ նկարել ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող մարդկանց: Գեղանկարը «12 ամիս» հայտնի շարքից է, որից պահպանվել է ընդամենը 5 գործ: Բեյգելը պատկերել է դեկտեմբերի կամ հունվարի ձմեռն ու հասարակ մարդկանց:

7.Յան Վերմեեր

«Het meisje met de parel»/«Մարգարտե ականջօղով աղջիկը»

36a3c75628441b3947e3c881a7e9626b 4 - 10 գլուխգործոց, որ պետք է տեսնի ամեն երեխա

«Մարգարտե ականձօղով աղջիկը». աշխարհի ամենասիրված այս նկարներից մեկը նաև ամենաառեղծվածայինն է. պատկերի հեղինակի մասին քիչ տեղեկություն է հայտնի, այս նկարի մասին՝ ավելի քիչ: Հայտնի է, որ այն հիմք է հանդիսաեցլ Թրեյսի Շավելիեի «Մարգարտե ականջօղով աղջիկը» գրքի համար: Շատերը պնդում են, որ բնորդուհին Մարիա Վերմերն է՝ նկարչի աղջիկը, որը այս նկարի ստեղծման ժամանակ մոտ 12 տարեկան էր: Մարդկանց մի մասն էլ ասում է, որ աղջիկը Մագդալենա Վան Ռուիժվենն է՝ նկարչի տիրոջ՝ Փիթեր Վան Ռուիժվենի միակ դուստրը: Նա մոտավորապես նույն տարիքին էր, ինչ Վերմեերի փոքր աղջիկը… Մի բան հաստատ է՝ ով էլ, որ լինի, այս աղջիկը, իր խորհրդավոր հայացքով ու մարգարտե ականջողով հավերժ կմնա «Հյուսիսի Մոնա Լիզան»:

8.Կլոդ Մոնե

«Impression, soleil levant»/«Տպավորություն. Ծագող արև»

159c183a2a593909d07217002cdce48a 2 - 10 գլուխգործոց, որ պետք է տեսնի ամեն երեխա

Կլոդ Մոնեի գեղանկարների ցանկը կազմող մարդիկ սրտնեղում էին, որ նկարչի բոլոր գործերը միապաղաղ անվանումներ ունեն, նա էլ իր հաջորդ կտավը կոչեց «Տպավորություն. Ծագող արև»: հետագայում գեղանկարը ներկայացված էր իմպրեսիոնիստ նկարիչների առաջին մեծ ցուցադրությանը: 30 նկարիչների 165 աշխատանքներ, որոնց մասին ժամանակի լրագրողներից մեկը քամահրանքով գրեց՝ «տպավորապաշտներ» (իմպրեսիոնիստներ): Հետագայում այս արտահայտությունն էլ դարձավ տերմին նկարչության այդ ուղղությունը բնութագրելու համար:

9.Վինսենթ վան Գոգ

«De sterrennacht»/«Աստղազարդ գիշերը»

209ed081186f57be230313264e0da0f2 4 960x761 - 10 գլուխգործոց, որ պետք է տեսնի ամեն երեխա

«Աստղազարդ գիշերը» . դժվար թե մոլորակի ինչ-որ կետում գտնվի մեկն, ով երբևէ չի տեսել այս գեղանկարը, այն համարվում է Վան Գոգի ամենաճանաչված ու սիրված նկարը, թեև, ասում են, որ ինքը՝ հեղինակն այնքան էլ գոհ չի եղել իր գործից: Գեղանկարի առավելություններից մեկն այն է, որ հատուկ տեխնիկայի արդյունքում տպավորություն է ստեղծվում, թե դետալները շարժվում են: Մի շարք արվեստաբաններ պնդում են, որ կանաչ, կարմիր և սպիտակ գույներով տարված լինելը խոսում է Վան Գոգի գունային կուրության՝ դալտոնիզմի մասին: Այս պնդմանը մասնագետները եկան հատկապես «Աստղազարդ գիշեր» կտավի ուսումնասիրության ժամանակ:

10.Էդվարդ Մունկ

«Skrik»/«Ճիչը»

250px Hetum 1 4 - 10 գլուխգործոց, որ պետք է տեսնի ամեն երեխա

Մունկի՝ ուրվական հիշեցնող այս կերպարը, որը ձեռքերով փակում է ականջներն ու կարծես սարսափած բղավում, հավանաբար ժամանակակից արվեստի ամենաքննարկվող ու սիրված աշխատանքներից մեկն է: Մունկը, ինչպես ասում են, «ծանր մանկություն է ունեցել». 5 տարեկանում կորցրել է մորը, ապա քրոջը, տարիներ անց՝ հորը. «Ճիչը» ներկայացնում է Էդվարդ Մունկի այս բոլոր կորուստներ: Գուցե հենց դրանց միջոցով էլ նկարիչը հիմք դրեց մի ուղղության, որը հետագայում անվանվեց էքսպրեսիոնիզմ:

 

 

 

 

 

 


    • Ընթերցեք նաև

Օրվա տերմինը. Դիվիզիոնիզմ

  • 83

Սյուրռեալիզմից մինչև փոփ արտ. ինչպես հասկանալ, թե արվեստի որ ուղղությունն է ձեր առջև

  • 2152

Լոնդոնում բացվել է արքայազն Չարլզի գեղանկարների ամենամեծ ցուցահանդեսը

  • 244

Դանթեի կորած համարվող դիմանկարը գտնվել է

  • 165

Էլբրուսի բարձրությունից երկար թելիով պատրաստված դիմանկարը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

  • 92

Իտալացի նկարչի ստեղծագործությունները՝ Դոստոևսկու պատմվածքի հիման վրա

  • 120

Էլ Գրեկոյի վաղ շրջանի աշխատանքներից մեկը վաճառվել է 1,6 մլն դոլարով

  • 66

Ամստերդամի թանգարանում գտել են Ռեմբրանդի «Գիշերային պարեկ» կտավի էսքիզը

  • 70

Հայտնի նկարիչների 5 կտավներ, որոնք ոչնչացվել են

  • 119

Ավելի քան 2 մլն ռուբլի. Վիկտոր Ցոյի ստեղծագործությունն աճուրդում վաճառվել է ռեկորդային արժեքով

  • 81

«Հոգուս գույներով». Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը

  • 172

Աշխարհի 5 ամենահայտնի նկարները

  • 504

Art Brut. «օտար» արվեստ կամ արվեստ՝ կարծրատիպերից դուրս

  • 77

Օրվա տերմինը. Ար բրյուտ

  • 128

Շոկ-արթի անսովոր նմուշներից մի քանիսը

  • 244

Հայաստանի ազգային պատկերասրահ. Օգյուստ Ռոդենի «Սյուզոնը»

  • 93