Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

10 փաստ Լիոնել Մեսիի մասին, որ գուցե չգիտեք

messi - 10 փաստ Լիոնել Մեսիի մասին, որ գուցե չգիտեք

1. Լիոնել Մեսին ծնվել է 1987 թվականին Արգենտինայում՝ գործարանի աշխատակցի և հավաքարարուհու ընտանիքում։ 5 տարեկանից զբաղվել է ֆուտբոլով։

2. Լիոնել Մեսին աշխարհի միակ ֆուտբոլիստն է, որ ունի 7 «Ոսկե գնդակ»։ Նա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 2009, 2010, 2011, 2012 և 2015, 2019, 2021 թվականներին։

3. Մեսին մանկության տարիներին առողջական խնդիրներ է ունեցել։ Երբ նա 11 տարեկան էր, բժիշկները ախտորոշեցին աճի հորմոնի անբավարարություն, որը դանդաղեցնում էր երեխայի բնականոն զարգացումը։

Lionel Messi Childhood - 10 փաստ Լիոնել Մեսիի մասին, որ գուցե չգիտեք

4. Լիոնել Մեսիի հասակը 169 սմ է, ընդ որում՝ դա 13 տարեկանից սկսած աճի ներարկումների շնորհիվ է միայն։ Առանց այդ ներարկումների ֆուտբոլիստը դժվար թե նման հասակ ունենար: «Բարսելոնայի» տնօրինությունը համաձայնել էր վճարել բուժման ծախսերը (տարեկան 90 հազար դոլար)՝ նկատելով տղայի տաղանդը։

01 Q783mrK - 10 փաստ Լիոնել Մեսիի մասին, որ գուցե չգիտեք

5. 2009 թվականից նա սկսել է շփվել իր մանկության ընկերուհու՝ Անտոնելա Ռոկուցոյի հետ, որը Լիոնելի մանկության ընկերոջ քույրն է։ Ամուսնացել են 2017 թվականին։

antoroccuzzo88 34651841 822412057955611 2445455894742302720 n - 10 փաստ Լիոնել Մեսիի մասին, որ գուցե չգիտեք

6. Մեսիի առաջին պայմանագիրը «Բարսելոնայի» հետ կնքվել է թղթե անձեռոցիկի վրա։ Ակումբի մարզական տնօրեն Կառլես Ռեքսախն այնքան էր տպավորված երիտասարդ Մեսիի տաղանդով, որ շտապել է պայմանագիր կնքել նրա հետ, սակայն թուղթ ձեռքի տակ չի եղել։ Այնուհետև ակումբը սկսել է վճարել տղայի բուժման ծախսերը և օգնել ընտանիքին տեղափոխվել Իսպանիա:

9ed579e0 edd8 4a82 b09f 339a03345cf6 - 10 փաստ Լիոնել Մեսիի մասին, որ գուցե չգիտեք

7. Մեսին և Անտոնելա Ռոկուցոն երեք երեխա ունեն։ 2013 թվականին նա ոտքի վրա դաջվածք է արել որդու՝ Տիագոյի անունով։

rue0db7f3f8ad - 10 փաստ Լիոնել Մեսիի մասին, որ գուցե չգիտեք

 

8. Մեսիի ինստագրամյան էջն ունի 285 մլն հետևորդ:

9. Լիոնել Մեսին դատապարտվել է պայմանական ազատազրկման. 2016 թվականին նա 21 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել հարկերից խուսափելու համար։ Դատարանը նրան տուգանել է նաև 2 միլիոն եվրոյով, իսկ հորը, որը ղեկավարում էր ֆուտբոլիսիտի ֆինանսները՝ 1,5 միլիոն եվրոյով։

10. 2013 թվականին ճապոնացի դիզայներ Գինզա Տանական ոսկուց ստեղծել է Մեսսիի ձախ ոտքը։ Ոսկե ոտքի քաշը 25 կգ է, իսկ նման արձանիկը արժե 5,25 մլն դոլար։ Ճիշտ է, Տանական դա արել է բարեգործության նպատակով. հասույթն ուղղվել է Ճապոնիայում երկրաշարժերից և ցունամիներից տուժածներին օգնելու համար։

Kopiya levoy stupni Lionelya Messi iz zolota - 10 փաստ Լիոնել Մեսիի մասին, որ գուցե չգիտեք

 


    • Ընթերցեք նաև

Վիրջինիա Վուլֆն ու «սեփական սենյակը»

  • 99

Ի՞նչ գրքեր են կարդում "And just like that" ... սերիալի հերոսուհիները

  • 73

Instagram-ում կենդանիների թոփ 5 հաշիվները

  • 175

Ռիհանայից մինչև Գրայմս. 2021 թվականի ամենաոճային աստղերի ցուցակը

  • 161

Աֆիշա. հունվար 26 – հունվար 30

  • 51

Ֆուտուրիզմ և Ֆովիզմ. ինչպե՞ս տարբերել

  • 223

Ֆեդերիկո Ֆելինիի 5 ֆիլմ, որը պետք է դիտի յուրաքանչյուրը

  • 358

Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 101-ամյակն է

  • 110

Netflix-ը 2022 թվականին կթողարկի ավելի քան 20 կորեական ֆիլմ և սերիալ

  • 301

Օրվա տերմինը. Դիվիզիոնիզմ

  • 110

90 տարի առաջ այս օրը հիմնադրվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը

  • 152

Առոգանությունը՝ որպես այցեքարտ. փաստեր Ինգեբորգա Դապկունայտեի մասին

  • 200

Գասպար Ուլիել. ֆրանսիացի կապուտաչյա սրտակերը

  • 946

Ծնունդ. Էդգար Պոն և իր տարօրինակությունները

  • 484

Սյուրռեալիզմից մինչև փոփ արտ. ինչպես հասկանալ, թե արվեստի որ ուղղությունն է ձեր առջև

  • 2222

«Պատերազմ և խաղաղություն». ինչպես ստեղծվեց Լև Տոլստոյի վեպ-էպոպեան

  • 267