Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

10 փաստ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մասին

ծիծեռնակաբերդ - 10 փաստ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մասին

Ծիծեռնակաբերդ բլրի վրա գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը դարձել է Երևանի ամենահայտնի վայրերից մեկը: Այստեղ ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր մարդիկ են հավաքվում՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության ջարդերի արդյունքում զոհված մոտ 1,5 մլն հայերին:

Ահա մի քանի փաստ հայտնի հուշահամալիրի մասին՝

1. Բլուրը, որի վրա կանգնած է հուշահամալիրը, կոչվում է Ծիծեռնակաբերդ, քանի որ ըստ ավանդության այստեղ գտնվող ծիծեռնակները օգնում էին սիրո աստվածուհի Աստղիկին և պատերազմի աստված Վահագնին միմյանց լուրեր փոխանցել:

2. Հուշարձանը կառուցվել է 1964-1967 թթ.-ին՝ քանդակագործ Վան Խաչատրյանի, ճարտարապետներ Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի նորկայացրած նախագծով: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1967թ.-ի նոյեմբերի 29-ին:

7104137 960x1279 - 10 փաստ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մասին
Սաշուր Քալաշյանը (ձախից) և Արթուր Թարխանյանը (աջից)

3. Այս հուշահամալիրի կառուցմանը մասնակից են եղել նաև մի շարք ուսանողներ ու աշակերտներ: Երևանի նախկին փոխքաղաքապետ Վազգեն Պետրոսյանը մի առիթով նշել է, որ շատերը նույնիսկ գիշերում էին այնտեղ: 

4. Վան Խաչատրյանն ասել է, որ սկզբում նպատակ կար Դեր-Զորի անապատի նմանությունը ստանալ. «Առաջարկել էինք հուշարձանի ամբողջ տարածքը ծածկել մազութով, որպեսզի հետագայում բուսականություն չաճեր, այնուհետև լցնել Ծիծեռնակաբերդի բլրին թափված ժանգոտ քարաբեկորներ՝ շեշտելու Դեր-Զոր անապատի ամայությունն ու սարսուռը: Գլխավոր տարրը՝ խաչը, որոշել էինք փորել գետնի մեջ: Պատերն ամբողջությամբ խաչքարեր էին լինելու: Մարդիկ աստիճաններով պետք է իջնեին խաչի մեջ՝ մոմերը ձեռքներին: Հիմնական գաղափարը խաչված ազգն էր»:

7103938 960x519 - 10 փաստ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մասին

5. Հուշահամալիրը բաղկացած է 3 հիմանական կառույցներից՝ Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն և Հուշապատ:

6. Հավերժության տաճարը բաղկացած է 12 սյուներից: Ժողովրդի կարծիքով դրանք խորհրդանշում են Արևմտյան Հայաստանոի 12 խոշորագույն նահանգները: Սակայն նման բան լինել չի կարող, քանի որ Թուրքիայի կազմում գտնվող Արևմտյան Հայաստանում եղել է 6 խոշոր նահանգ: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը մի առիթով ասել է. «Մարդիկ կան, որ ասում են` այդ 12 սյուները Արևմտյան Հայաստանի 12 վիլայեթներն են կամ 12 առաքյալները: Նման բան չկա: Ինձ համար կարևոր է կոթողի հարմոնիան: Մենք փորձել ենք մի քանի տարբերակ` չորս, ութ, տասնվեց սյուներ, բայց ամենագեղեցիկը եղավ տասներկուսով»։ 

7. Հուշարձանի կենտրունում վառվում է անմար կրակը, որը «պահպանելը» բարդ էր 1990-ականներին, քանի որ չկար գազ ու լույս: Սակայն ստացվեց և 1993-ին գազ ու լույս չունեցող Հայաստանում կրակն անմար պահվեց: 

Tsitsernakaberd Armenian Genocide Memorial 5 960x612 - 10 փաստ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մասին

8. Ծիծեռնակաբերդի համալիրն օրինակ է ծառայել հետագայում կառուցված շատ այլ հուշարձանների համար, որոնց թվում է նաև Հոլոքոստին նվիրված մի շարք հուշարձաններ։

9. 1995 թվականին հուշահամալիրի տարածքում բացվեց փոքր ստորգետնյա թանգարան, որտեղ կարելի է տեղեկություններ գտնել 1915 թվականի իրադարձությունների մասին։

10.  2010 թվականից ծաղիկները, որ հավաքվում են ամեն տարվա ապրիլի 24-ին, առանձնացնում են՝ թերթիկները անջատելով ցողունից։ Ցողուններից պատրաստում են պարարտանյութ՝ հուշահամալիրի հարակից հողի համար, իսկ թերթիկներից պատրաստում են վերամշակված թուղթ, որը օգտագործվում է հուշահամալիրի թանգարանում։

yexern 1 960x519 - 10 փաստ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մասին

    • Ընթերցեք նաև

Վիրջինիա Վուլֆն ու «սեփական սենյակը»

  • 99

Ի՞նչ գրքեր են կարդում "And just like that" ... սերիալի հերոսուհիները

  • 75

Instagram-ում կենդանիների թոփ 5 հաշիվները

  • 175

Ռիհանայից մինչև Գրայմս. 2021 թվականի ամենաոճային աստղերի ցուցակը

  • 163

Աֆիշա. հունվար 26 – հունվար 30

  • 51

Ֆուտուրիզմ և Ֆովիզմ. ինչպե՞ս տարբերել

  • 223

Ֆեդերիկո Ֆելինիի 5 ֆիլմ, որը պետք է դիտի յուրաքանչյուրը

  • 358

Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 101-ամյակն է

  • 110

Netflix-ը 2022 թվականին կթողարկի ավելի քան 20 կորեական ֆիլմ և սերիալ

  • 301

Օրվա տերմինը. Դիվիզիոնիզմ

  • 110

90 տարի առաջ այս օրը հիմնադրվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը

  • 152

Առոգանությունը՝ որպես այցեքարտ. փաստեր Ինգեբորգա Դապկունայտեի մասին

  • 200

Գասպար Ուլիել. ֆրանսիացի կապուտաչյա սրտակերը

  • 946

Ծնունդ. Էդգար Պոն և իր տարօրինակությունները

  • 484

Սյուրռեալիզմից մինչև փոփ արտ. ինչպես հասկանալ, թե արվեստի որ ուղղությունն է ձեր առջև

  • 2222

«Պատերազմ և խաղաղություն». ինչպես ստեղծվեց Լև Տոլստոյի վեպ-էպոպեան

  • 267