Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

antares - 2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

Հայաստանում այսօր շատ գրքեր են տպագրվում։ Որակյալ թարգմանություններ, գեղեցիկ դիզայն, հարմար ձևաչափ․․․ հրատարակիչներն ամեն բան անում են, որ Հայաստանում գիրք կարդալը դառնա կենսակերպ։

Ձեզ ենք ներկայացնում 2019-ին Անտարես հրատարակչության տպագրած գրքերից 10-ը։

. Էդմոն Ռոստան «Սիրանո դը Բերժըրակ»

Թարգմանությունը ֆրանսերենից` Արման Կոթիկյանի

Զավեն Բոյաջյանի խմբագրությամբ և ծանոթագրություններով

Sirano de Berjerak Edmon Rostan 960x1245 - 2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» պիեսը համաշխարհային դրամատուրգիայի մի գլուխգործոց, հայերեն է թարգմանել մեր դերասանական արվեստի անզուգական վարպետ Արման Կոթիկյանը (1896-1968), որը նույնքան տաղանդավոր թարգմանիչ էր և բանաստեղծ: Հայերեն «Սիրանոն» լույս է տեսել 1951-ին Երևանում և այլևս չի հրատարակվել` մնալով ստվերում, մինչդեռ խոսքը հայ թարգմանական գրականության մեծ մարգարիտներից մեկի մասին է: Նոր տպագրության տեքստը համեմատվել է բնագրի հետ, խմբագրվել և հանգամանորեն ծանոթագրվել: Կոթիկյանի սքանչելի թարգմանությամբ սկիզբ է առնում «ԲԵՄ» մատենաշարը, որով կհրատարակվեն միջազգային ճանաչման հասած արժեքավոր դրամատուրգիական գործեր:

 

 

2. Մարիո Վարգաս Լյոսա «Խուլիա մորաքույրը և գրչակը»

Իսպաներենից թարգմանեց՝ Կառա Չոբանյանը

Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան

Xulia moraquyry Vargas Lyosa 960x1343 - 2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

Մարիո Վարգաս Լյոսայի ամենաճանաչված գործերից մեկը՝ «Խուլիա մորաքույրը և գրչակը» ինքնակենսագրական բնույթի վեպը (1977), հյուսված է գրեթե չառնչակցվող երկու զուգահեռ պատմությունից, մեկը մեծ գրող դառնալու երազանքով տարված պատանի Մարիոյի ու նրանից տասնչորս տարով մեծ կնոջ՝ Խուլիայի ռոմանտիկ սիրո և ամուսնության ոդիսականն է, մյուսը Մարիոյի գործընկերոջ՝ ռադիոդրամաների սցենարիստ, ռեժիսոր, դերասան Պեդրո Կամաչոյի արտասովոր փառքի և անկման երգիծապատումը:

 

3. Քրիստոֆ Ռանսմայր «Վերջին աշխարհը»

Գերմաներենից թարգմանությունը, առաջաբանը, վերջաբանը և ծանոթագրությունները՝ Աշոտ Ալեքսանյանի

Verjin ashxarhe Qristof Ransmayr 960x1535 - 2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

Գերժամանակակից առասպելապատում՝ անցյալի մեջ ներկայի սաղմերը տեսնելու փորձ: Պատմություն հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի և նրա այրված գլուխգործոցի որոնումների մասին: Կերպափոխված տեղանքում խաղարկվող հոռետեսիլք, որում հին աշխարհը հանդիպում է ժամանակակից կյանքին: Բնազանցական, զգայացունց թաքնատեսություն՝ գերող ու խոր, լեցուն մոգական տեսիլապատվերներով՝ կենսատու ու տագնապալի: Առասպելի ուժով կառավարվող, աղետի եզրին հասցված, խորտակվող մի աշխարհ: Սա ասք է աքսորի, գրաքննության և մոլորակի ավերմունքի մասին, մշակութաբանական ու քաղաքական առակախոսություն, զարմանալիորեն արդիական, այլև վերժամանակյա:

 

4. Գաբրիել Գարսիա Մարկես «Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին»

Իսպաներենից թարգմանեց Ռուզաննա Պետրոսյանը

 

Hushagrutyun pornikneri masin Markes 1 56 - 2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

«Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին» վիպակը պատմում է իննսունամյա ծերունու մասին, որը վճռում է իր հոբելյանական իննսունամյակը «պատվել» տասնչորսամյա աղջնակի ընկերակցությամբ: Ծերունու և աղջնակի միջև շուրջ մեկ տարի ձգվող «արտասովոր» կապը վերջինիս ստիպում է վերհիշել անցյալը, հոդվածագրի մասնագիտությունը, և, իհարկե, ծախու կանանց այցելելու վաղեմի սովորությունը, իսկ հանկարծահաս զգացմունքը գալիս է համոզելու, որ սերը չունի տարիք, ժամ ու ժամանակ, սերը չի անցնում կրքի հետ, այլ կարող է արտահայտվել քնքշանքի, լռության և հիացմունքի ձևով: Իր այս ստեղծագործությամբ Մարկեսը հեռանում է քաղաքական ենթատեքստից և մոգական ռեալիզմից`հյուսելով անչափ ռոմանտիկ, բավական հուզիչ և գեղեցիկ սիրո պատմություն:

 

5. Լեոնիդ Անդրեև «Հուդա Իսկարիովտացի»

Ռուսերենից թարգմանեց Լեռնիկ Դալլաքյանը

Խմբագիր`Զավեն Բոյաջյան

Huda Iskariovtaci Leonid Andreev 960x1518 - 2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

Ժողովածուն ընդգրկում է 20-րդ դարասկզբի ռուս տաղանդավոր գրող Լեոնիդ Անդրեևի (1871-1919) լավագույն ստեղծագործությունների մի փունջ:

 

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
1 2
    • Ընթերցեք նաև

5 վեպ, որոնք վերջերս են թարգմանվել հայերեն

  • 1686

Լև Տոլստոյի տարօրինակությունները

  • 1553

Նոբելյան մրցանակի արժանացած 5 ռուս գրող

  • 1240

Հայկական իմաստությունն ասում է…

  • 1329

Հրեական իմաստությունն ասում է…

  • 1191

Ավետիք Իսահակյան [Լիլիթ] հրեական առասպել

  • 32077

20 ոգեշնչող մեջբերում Միշել Օբամայի «Becoming» գրքից

  • 1031

Պետրոս Դուրյանի վերջին Ամանորը

  • 834

Հովհաննես Գրիգորյան [Հայրենիքները սովորաբար թշվառ են լինում]

  • 1166

Ատոմ Էգոյանի հարցազրույցը իր վերջին՝ «Պատվավոր հյուր» ֆիլմի մասին

  • 1077

Լի Միլեր. Ման Րեյի և Պիկասոյի մուսան, ով լոգանք ընդունեց Հիտլերի լողասենյակում

  • 1228

Երկու մայրերի առակը [Սողոմոն իմաստուն]

  • 1984

Ո՞վ է, բոլորիս սրտերը գրաված, փոքրիկը…

  • 2668

Արցախյան գորգագործությունը և գորգերի տիպերը

  • 1282

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ [5 առակ իմաստության]

  • 1381

Հերոսական մարտեր, կորուստներ, գերություն, Եգիպտոս․․․

  • 700