Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

2019 թ. լավագույն սերիալներն ըստ GQ-ի

17882f202daa9430b82ad74a603dfb4750f9301fec71f2f329f9ede1b18c1240754cf93109a475986a622eeae3aed107 1557100454 - 2019 թ. լավագույն սերիալներն ըստ GQ-ի

Տարին առատ է լավ նախագծերով: Եկեք ծանոթանանք 2019-ի առաջին կիսամյակի լավագույն նախագծերից մի քանիսին:

Չեռնոբիլ/Чернобыль/Chernobyl

ռեժ.՝Յոհան Ռենք
դերերում՝ Սթելան Սկարսգարդ, Էմիլի Ուոթսոն, Ջարեդ Հարիս ևն

Ամերիկյան HBO հեռուստաալիքի «Չեռնոբիլ» մինի-սերիալը վերջին ժամանակների ամենաաղմկահարույց նախագծերից մեկն է: Վերջինս գլխավորում է IMDb կայքի՝ բոլոր ժամանակների ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալների ցանկը՝ ստվերում թողնելով “Game of Thrones” և “Breaking Bad”  հեռուստասերիալները:

Սերիալը մեզ տեղափոխում է հեռավոր 1986 թ. Պրիպյատ, Ուկրաինա, և ստիպում զգալ այն ամբողջ ցավը և սարսափը, որին բախվել են տեղացիները: Քիմիկոս Վալերի Լեգասովը Նախարարների խորհրդի փոխնախագահ Բորիս Շերբինայի հետ ուղևորվում է աղետի գոտի՝ պարզելու, թե ինչ է իրականում տեղի ունեցել, ով է մեղավոր, և փորձելու մեղմել վթարի հետևանքները:

Այս երկուսին հաջողվում է բացահայտել ճշմարտությունը, բայց պարզվում է, որ դրա գինը բարձր է, շատ բարձր…

1988 թ. Վալերի Լեգասովն անմահացնում է իր հիշողությունները՝ ձայնագրելով դրանք և թաքցնելով, իսկ այնուհետև՝ ինքնասպան լինում իր տանը:

Սերիալը կարող եք դիտել այստեղ:

 

տես նաև՝ Ահա թե ինչու մեզանից յուրաքանչյուրը պետք է դիտի «Չեռնոբիլ» մինի-սերիալը…

 

Սպանելով Եվային/Убивая Еву/Killing Eve

ռեժ.՝Դեյմոն Թոմաս, Ջոն Իսթ ևն
դերերում՝Սանդրա Օ, Ֆիոնա Շոու ևն

 

Սերիալի իրադարձությունները զարգանում են երկու գլխավոր հերոսուհիների շուրջ: Նրանցից մեկը ծագումով ռուս վարձու մարդասպան մի աղջիկ է, որի դաժանությունն ու սառնասրտությունը սահմաններ չունեն: Մյուս հերոսուհին հատուկ ծառայության աշխատակից խիզախ Էվան է, որը հուսահատորեն ցանկանում է փոխել իր կյանքը:
Այս երկուսի ուղիները հատվում են և երկու եթերաշրջանների ընթացքում զարգանում հետաքրքիր ձևով. նրանք երկուսն էլ կորցնում են իրենց աշխատանքները, գտնում նորը, անախորժությունների մեջ ընկնում և բարդ ու երբեմն արգելված զգացմունքներ ապրում:

Սա կատարյալ լրտեսական թրիլլեր է ժանրի սիրահարների համար:

Սանդրա Օն արժանացավ «Ոսկե գլոբուսի»՝ «Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի»անվանակարգում:

Սերիալը կարող եք դիտել այստեղ:

Սեռական դաստիարակություն/ Половое воспитание /Sex Education

ռեժ.՝Քեյթ Հերոն, Բեն Թեյլոր 
դերերում՝Ջիլիան Անդերսոն, Էմմա Մաքքեյ ևն

Օտիսս ամաչկոտ երիտասարդ է, որն ապրում է մոր՝ սեքսապաթոլոգի հետ և երբեք հակառակ սեռի ներկայացուցչի հետ հարաբերություն չի ունեցել: Ամեն անգամ մարդկանց հետ հաղորդակցվելիս Օտիսը շփոթվում է և լարվում: Տղային օգնության է գալիս դասընկերուհին՝ Մեյվը, որի հետ նրանք թերապիայի կուրսեր են սկսում հասակակիցների համար և օգնում նրանց ինքնավստահություն ձեռք բերել և կիսվել իրենց սեքսուալ խնդիրներով:

Հեռուստասերիալի իմաստը նրանում է, որ չպետք է վախենալ ամենաանկեղծ թեմաներից խոսելուց:

 

Սերիալը կարող եք դիտել այստեղ:

Տարօրինակ քաղաք/Странный город /Weird City

ռեժ.՝Ադամ Բերնշթեյն, Էմի Հեկերլինգ
դերերում՝Սինտի Ու, Էնթոնի Հոլիդեյ ևն
Նորագույն տեխնոլոգիաների, դրանց բացասական և դրական ազդեցության մասին պատմող այս սարկաստիկ սերիալի իրադարձությունները տեղի են ունենում Տարօրինակ մի քաղաքի փողոցներում: Այս քաղաքը բաժանված է երկու մասի. մեկում իշխում են տեղեկատվական տեխնոլոգիաները, իսկ մյուսում՝ ժամանակակից Ամերիկան է: Այս քաղաքում ապրում են հարուստներն ու աղքատները, իսկ միջին խավը հիմնովին բացակայում է…

Ի դեպ սերիալի համապրոդյուսերն է Ջորդան Փիլը (“Get Out”, “Us”):

Սերիալը կարող եք դիտել այստեղ:

Իսկական դետեկտիվ/Настоящий детектив/True Detective

ռեժ.՝ Քերի Ֆուկունագա, Ջոն Քրաուլի ևն
դերերում՝Վինս Վոն, Քոլին Ֆարել, Ռեյչել ՄաքԱդամս, Մեթյու Մակկոնահի ևն

Առաջին եթերաշրջանի իրադարձությունները հանդիսատեսին տեղափոխում են 90-ականներ, Լուիզիանա նահանգ, որտեղ դաժան սպանություն է տեղի ունենում: 2012 թ. նորից սպանություն է տեղի ունենում, որը շատ նման է 1995 թ. դեպքին: Մարդասպանի ձեռագիրը նույնն է: Դետեկտիվները սկսում են հետաքննությունը և ջանք չեն խնայում, որ պարզեն այս երկու սպանությունների միջև կապը:

Հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի դեպքերը տեղի են ունենում Կալիֆոռնիայի Վինչի քաղաքում: Հայտնաբերվում է տղամարդու դի, և սա միակ ոճրագործությունը չէ:

Նոր՝ երրորդ եթերաշրջանի իրադարձությունները տեղի են ունենում Միսսուրի նահանգում: Օզարկ շրջանում դաժան սպանություն է տեղի ունեցել և այն ինչ-որ կապ ունի անցյալում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Այս տարօրինակ սպանության բացահայտումը վստահում են դետեկտիվ Ուեյն Հեյսին, որին մարմնավորելու է Մահերշալա Ալին:

Հեռուստասերիալը կարող եք դիտել այստեղ:

 

տես նաև՝2019 թ. ամենասպասված սերիալները [մաս 1]


    • Ընթերցեք նաև

Հայաստանի հավաքականի ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

  • 34

Թոմ Հոլանդը նկարահանվել է Prada-ի նոր արշավում

  • 11

Ֆլորենտինո Պերես. «Նրանք իրենց դիրքում լավագույնն են աշխարհում»

  • 144

Դիեգո Կոստան խզել է պայմանագիրն «Ատլետիկո Մինեյրոյի» հետ

  • 107

Քենդրիկ Լամարը South Park-ի հեղինակների հետ միասին կատակերգություն կնկարահանի

  • 10

FIFA The Best. Ինչպես են քվեարկել Կապառոսն ու Մխիթարյանը

  • 796

Մոդել Հայդի Քլումը երգ է ձայնագրել Սնուփ Դոգի հետ

  • 42

Իտուրալդե Գոնսալեսն ասել է՝ ինչու է Միլիտաոն պատժվել կարմիր քարտով

  • 332

Քիմ Քարդաշյանի ներկայիս ընկեր Փիթ Դևիդսոնն արձագանքել է Քանյե Ուեսթի սպառնալիքներին

  • 209

Մահացել է Cerruti 1881 նորաձևության տան հիմնադիր Նինո Չերրուտին

  • 18

«Նապոլին» շնորհավորել է «Ինտերին» ու «Ատալանտային» գոլազուրկ ոչ-ոքիից հետո

  • 231

Մարսելոյի փառահեղ նվաճումը

  • 262

Չինաստանը հաջողությամբ է ավարտել 2022 թվականի առաջին տիեզերական արձակումը

  • 15

«Բարսելոնան» շնորհավորել է «Ռեալին»

  • 375

Սուպերգավաթի եզրափակիչի լավագույն խաղացող Լուկա Մոդրիչը՝ իր ապագայի մասին

  • 225

Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ավստրալիայի բաց առաջնությունում

  • 76