Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

3 գրող, որ հրաժարվել են Նոբելյան մրցանակից

min - 3 գրող, որ հրաժարվել են Նոբելյան մրցանակից

Կարծում եք՝ Նոբելյան մրցանակը երազա՞նք է բոլոր գրողների համար. արի ու տես, որ ոչ: Մրցանակի պատմության ընթացքում եղել են այնպիսիք, որոնք հրաժարվել են դրանից:

Լև Տոլստոյ

Картинки по запросу "լեվ տոլստոյ"

Լև Տոլստոյը՝ բոլոր ժամանակների ամենահզոր վիպասաններից մեկը, կարող էր դառնալ ռուս առաջին գրողը, ով արժանանալու էր նման պատվին, սակայն փոխարենը դարձավ այն առաջինը, ով Նոբելյան մրցանակի պատմության մեջ հրաժարվեց նման պատվից: 1906 թվականի հոկտեմբերի 8-ին Լև Տոլստոյը նամակ է գրում Շվեդական ակադեմիայի անդամներից մեկին, որով խնդրում է՝ իրեն Նոբելյան մրցանակ չտալ: Ռուսաստանի գիտությունների ակադեմիան 1906 թվականին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ ստանալու համար առաջադրել էր Լև Տոլստոյին: Մեծ գրողն արդեն 78 տարեկան էր ու հասցրել էր գրել իր բոլոր մեծանուն վեպերը: Հենց Լև Նիկոլաևիչն իմանում է այս մասին, որոշում է չսպասել Շվեդական ակադեմիայի որոշմանը, այլ միանգամից գործի անցնել՝ կանխելու հնարավոր մրցանակը: Նա նամակ է գրում իր վեպերի թարգմանող ընկերոջը՝ Արվիդ Յարնեֆելտին և խնդրել նրան այնպես անել, որ իրեն մրցանակ չտան:

«Եթե դա տեղի ունենա, ես մեծ տհաճություն կապրեմ: Խնդրում եմ ինձ ազատել այդ ծանր պահից ու այդ փողերից, որոնք, ինչպես աշխարհի բոլոր փողերը, չարիք են բերում միայն»:

Լև Տոլստոյ

Արվիդ Յարնեֆելտիը մեծ գրողի խնդրանքը կատարեց ու Նոբելյան գրական մրցանակ տվեցին իտալացի պոետ Ջոզուե Կարդուչիին: Արդյունքում երջանիկ էին և՛ իտալացի բանասեղծը, և՛ ռուս մեծ արձակագիրը:

Ժան-Պոլ Սարտր

Картинки по запросу "սարտր"

Ժան-Պոլ Սարտրը, որը ոչ մի պաշտոնական մրցանակի լուրջ չի վերաբերել, 1964 թվականին նա չի ընդունել գրականության Նոբելյան մրցանակը: Բանն այն է, որ Սարտրը վստահ էր՝ նման մրցանակների արժանանում են «որոշակի տեսակի» գրողները, իսկ իրոք տաղանդավոր ստեղծագործողները, որոնք այդ «տեսակին» չեն պատկանում՝ ոչ: Իր՝  «Թե ինչու հրաժարվեցի մրցանակից» հրապարակման մեջ Սարտրը ասում է.

«Որպես գրող ես չպետք է թույլ տամ  ինձ վերածվել ինստիտուտի, նույնիսկ այն պարագայում, երբ դա ամենապատվավոր բնույթն է կրում․ Տարբերություն կա «Ժան-Պոլ Սարտր» և «Ժան-Պոլ Սարտր, Նոբելյան մրցանակի դափնեկիր» մակագրությունների մեջ»

Սարտրը իր համոզմունքները հիմնավորել է նաև հետևյալ գրությամբ.

«Չի պարգևատրվել Ներունդան, որը Հարավային Ամերիկայի մեծագույն պոետներից մեկն է։ Երբեք չի քննարկվել Արագոնի թեկնածությունը, թեև նա լիովին արժանի է այդ մրցանակին։ Ցավալի է նաև այն, որ Նոբելյան մրցանակը շնորհվել է Պաստեռնակին, այլ ոչ Շոլոխովին, և որ միակ խորհրդային ստեղծագործությունը, որ ստացել է այդ մրցանակը արտասահմանում հրատարակված ու հայրենիքում արգելված գիրք է»…

Բորիս Պաստեռնակ

Картинки по запросу "Բորիս Պաստեռնակ"

Քանի որ Սարտրը իր հրապարակման մեջ անդրադարձել էր Պաստեռնակին, պատմենք նաև նրա պատմությունը՝ կապված Նոբելյան մրցանակի հետ: Այսպիսով, Պաստեռնակը, երևի միակ գրողն է, որին ստիպել են հրաժարվել այդ մրցանակից: Նա արժանացել էր Նոբելյան մրցանակի 1958 թվականին «ժամանակակից քնարերգության մեջ նշանակալի նվաճումների, ինչպես նաև ռուսական  էպիկական վեպի ավանդույթները շարունակելու համար»: Սակայն հալածանքները, որոնք նա կրեց իշխանությունների, մամուլի և գրական համայնքի կողմից մրցանակի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, նրան ստիպեցին հրաժարվել դափնիներից՝ իր կամքին հակառակ: Այս օրերին Պաստեռնակին անգամ մեղադրում էին դավաճանության մեջ: Այնուամենայնիվ, 1989 թվականին Ստոկհոլմում այդ մրցանակը տվեցին գրողի որդուն՝ Եվգենի Պաստեռնակին:

 


    • Ընթերցեք նաև

«Պատերազմ և խաղաղություն». ինչպես ստեղծվեց Լև Տոլստոյի վեպ-էպոպեան

  • 280

Հեմինգուեյից մինչև Դովլաթով. հայտնի գրողների սիրելի գրքերը

  • 476

Ռազմիկ Դավոյանի բանաստեղծություններից 5-ը

  • 328

Ջ. Ռ. Ռ. Թոլքին. 5 քիչ հայտնի փաստեր գրողի մասին

  • 151

Օրվա տերմինը. Կիբերփանկ

  • 227

Երգչուհի Ջոաննա Սթինգրեյը հայտարարել է Վիկտոր Ցոյի ծննդյան 60-ամյակին նվիրված գրքի մասին

  • 70

Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը վաճառվել է ռեկորդային գնով

  • 105

Ջորջ Օրուելի «1984»-ը կթողարկվի ֆեմինիստական ​​ընթերցմամբ

  • 120

Գիլերմո Դել Տորոն ասել է, թե Սթիվեն Քինգի որ գիրքն է ցանկանում էկրանավորել

  • 76

Սալման Ռուշդի. գրող, որին սպանելը պատիվ է ամեն մի մուսուլմանի համար

  • 3584

Կին վիպասաններ, որոնք բեսթսելլերներ են հեղինակել

  • 507

3 նոր գրքեր, որ հատկապես դուր կգան հուշապատումների սիրահարներին

  • 162

Համո Սահյան [հայրենասիրական]

  • 6662

Սևակյան տրամադրություն. մեր սիրունագույն վիդեոշարքը ձեզ նվեր

  • 2660

5 գիրք + 5 ֆիլմ. Վիգեն Գալստյան

  • 241

Հայաստանից դուրս. Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան

  • 174