Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

5 ամենահայտնի բնորդուհիները…

0eccddbc2e47316f443a31145ca82ef5 1 - 5 ամենահայտնի բնորդուհիները...

Նկարինչների ամենասիրելի թեմաներից մեկը կանայք են. նրանք սիրում են նկարել իրենց մուսաներին, սիրուհիներին ու կանանց: Vnews-ն անդրադարձել է գեղանկարչության 5 ամենահայտնի բնորդուհիներին. ովքե՞ր են նրանք:

Սյուզաննա Վալադոն

Պիեռ-Օգյուստ Ռենուար և ոչ միայն

1 epoha 90 h 1 - 5 ամենահայտնի բնորդուհիները...

Սյուզաննան ֆրանսիացի նկարչուհի է, առաջին կինը, որը դարձել է ֆրանսիական նկարիչների միության անդամ: Սակայն նրա դերը գեղանկարչության մեջ նշանավորվում է նաև Ռենուարի մուսան ու բնորդուհին լինելու կոչումով: Անկախ, ուժեղ և ազատ. Սյուզաննան իր կյանքի ընթացքում բազմաթիվ մասնագիտություններ է փորձարկել: Նա աշխատել է իբրև մատուցողուհի, որպես ակրոբատ հանդես է եկել կրկեսում, կյանքի ինչ-որ շրջանում գումար է վաստակել լվացքատանն աշխատելով: Սակայն այս ամենից և նկարչությունից զատ նա նաև «պրոֆեսիոնալ» բնորդուհի էր: նրան նկարել են շատերը. Անրի դը Տուլուզ-Լոտրեկի գեղանկարներում նա մռայլ և խոժոռված էր, Ռենուարը նրան պատկերում էր իբրև գայթակղիչ գեղեցկուհի: Սյուզաննային կարելի է հանդիպել նաև Մոդիլիանիի ու  Էդգար Դեգաjի կտավներում: Ինքն իրեն Սյուզաննան նկարում էր, որպես ուժեղ, ինքնավստահ ու արտահայտիչ կին:

Սյուզաննան հայտնի էր նաև նրանով, որ սիրում էր իր մասին տարօրինակ պատմություններ պատմել: Ժամանակակիցները վկայում են, որ Սյուզաննան պատմում էր, թե ինչպես է իր անհաջող գեղանկարներով կերակրում իր այծին, որին պահում էր, իբրև տնային կենդանի:

Ժաննա Էբյուտերն

Ամադեո Մոդիլիանի

58a31c332daf8 1 - 5 ամենահայտնի բնորդուհիները...

Ժաննան կարող էր դառնալ լավ նկարչուհի, սակայն հանգամանքների, կամ սիրո բերումով նա գեղանկարչության պատմության մեջ մնաց, իբրև Մոդիլիանիի սիրելին և բնորդուհին: Նրանք հանդիպում են Կոլարոսի ակադեմիայում, որտեղ Ժաննան սովորում էր, իսկ Մոդիլյանին մասնակցում անվճար դասերին: Ժաննան նույնպես նկարում էր, նա գեղեցիկ ու երկար մազեր ուներ, նուրբ մաշկ, արտահայտիչ աչքեր, հանդարտ ու բարի բնավորություն: Փոխարենը Մոդիլիանին հայտնի էր իր ծանր բնավորությամբ և վատ սովորություններով: Նրանց սիրո պատմությունը վառ էր, իսկ ավարտը՝ ողբերգական. Մոդելիանիի մահվան հաջորդ օրը Ժաննան, որը երկրորդ հղիությունն էր տանում, ցած է նետվում պատուհանից և մահանում ընդամենը 22 տարեկանում:

Մեզ են հասել Մոդելիանիի վրձնին պատկանող բազմաթիվ կտավներ, որոնց հերոսուհին Ժաննան է. նկարչի կտավներում նա ավելին է, քան հասարակ երկրային գեղեցկուհի:

Գալա

Դալի և ուրիշներ

1 epoha 90 h 2 - 5 ամենահայտնի բնորդուհիները...

Գալայի իսկական անունը Ելենա Դիակոնովա է, նա ծնվել է 1894 թվականին Կազանում:  Աղջկա մոտ տուբերկուլյոզ են հայտնաբերում ու նա մեկնում է Շվեյցարիա բուժվելու, որտեղ էլ ծանոթանում է Պոլ Էլյուարի հետ, ամուսնանում ու մեկնում Փարիզ: Ամուսնացած լինելով Գալան սիրային կապի մեջ էր նկարիչ Մարքս Էռնեստի հետ, որն էլ ոգեշնչվում էր նրանով և իհարկե դարձնում իր կտավների հերոսուհի:Ելենան և Դալին հանդիպում են 1929 թվականին, ամուսնանում՝ 3 տարի անց՝ 1932-ին: Գալան դառնում է Դալիի գլխավոր բնորդուհին ու մնում այդ կարգավիճակում տարիներ շարունակ: Գալան միաձուլվում է նկարչի սյուռեալ աշխարհին, դառնում նրա սարսափելի ու հիասքանչ աշխարհի մի մասն ու անգամ սիրելիի գեղանկարներում մարմնավորում Աստվածածնին:

017a3855e9c87eb0c9e27fc868a8c2a2 1 - 5 ամենահայտնի բնորդուհիները...

Ֆերնանդե Օլիվեր

Կես վան Դոնգեն և իհարկե Պիկասո

Ֆերնանդեի իսկական անունն է Ամելի Լանգ, մինչև Պիկասոյին հանդիպելը նա հասցրել է անհաջող ամուսնանալ, փախչել ամուսնուց ու փոխել իր անունը: Ֆերնանդեն գումար էր վաստակում ափսեներ լվանալով ու աշխատելով, որպես բնորդուհի: 1900-ականներին կնոջ մի քանի դիմանկարի հեղինակ է դառնում Կես վան Դոնգենը:

32a1f693fbd085636dc89025a635fe3ebee516e9 3 - 5 ամենահայտնի բնորդուհիները...

Պիկասոյի հետ նա ծանոթանում է 1904 թվականին, երբ նրանք երկուսն էլ 23 տարեկան էին: Այդ տարիներին Պիկասոն դեռ հարուստ ու հաջողակ չէր: Ֆերնանդեն դառնում է նախ նկարչի բնորդուհին, ապա՝ սիրելին: Ընդհանուր առմամբ Պիկասոն նկարում է  շուրջ 60 գեղանկար, որոնք ոգեշնչված են Օլիվերից: Այդ կտավներում Ֆերնանդեն պատկերված է իրարից չափազանց տարբեր կերպարներում, այդ թվում նաև դեֆորմացված կուբիզմի մեթոդով, որի հեղինակը Պիկասոն էր: Նրանց սիրավեպն ավարտվում է 1912 թվականին, ինչից հետո Պիկասոն ստիպված է լինում վճարել Օլիվերին, որ վերջինս չհրապարակի իր մասին հիշողությունները: Ի դեպ, դրանք ամբողջությամբ լույս են տեսնում միայն 1988 թվականին, երբ երկուսն էլ մահացած էին:

017a3855e9c87eb0c9e27fc868a8c2a2 2 - 5 ամենահայտնի բնորդուհիները...

Վիտտորիա Կալդոնի

Շատերն, այդ թվում նաև Գրիգորի Լապչենկոն

41d92cfc3fd97b2e285c1257e26e6d4a 2 - 5 ամենահայտնի բնորդուհիները...

Նրա կերպարը դրոշմվել է, հիմնականում գերմանացի գեղանկարիչների և ռուս ակադեմիական նկարիչների ավելի քան 100 կտավներում և քանդակներում: Նկարիչներից մեկի՝  Գրիգորի Լապչենկոյի հետ նա ամուսնացել է: 1839 թվականին նա ամուսնու հետ տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ էլ ապրել է մինչ կյանքի վերջը: Մինչ ХХ դարի սկիզբը Կալդոնիի կերպարը եվրոպական կերպարվեստում, գրականության և էսթետիկ ընկալումներ մեջ ներկայացել է ինչպես իտալացի կնոջ իդեալական գեղեցկության մարմնավորում:

Հատկանշական է, որ մինչև Լապչենկոյին հանդիպելը Կալդոնին սկզբունքորեն հարաբերությունների մեջ չէր մտնում այն նկարիչների հետ, որոնք նրան նկարում էին: Կալդոնին նաև գումար չէր ստանում բնորդություն անելու համար, քանի որ այդ տարիներին դա կհամարվեր մարմնավաճառության պես մի բան:


    • Ընթերցեք նաև

Օրվա տերմինը. Դիվիզիոնիզմ

  • 81

Սյուրռեալիզմից մինչև փոփ արտ. ինչպես հասկանալ, թե արվեստի որ ուղղությունն է ձեր առջև

  • 2149

Լոնդոնում բացվել է արքայազն Չարլզի գեղանկարների ամենամեծ ցուցահանդեսը

  • 244

Դանթեի կորած համարվող դիմանկարը գտնվել է

  • 165

Էլբրուսի բարձրությունից երկար թելիով պատրաստված դիմանկարը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

  • 92

Իտալացի նկարչի ստեղծագործությունները՝ Դոստոևսկու պատմվածքի հիման վրա

  • 120

Էլ Գրեկոյի վաղ շրջանի աշխատանքներից մեկը վաճառվել է 1,6 մլն դոլարով

  • 65

Ամստերդամի թանգարանում գտել են Ռեմբրանդի «Գիշերային պարեկ» կտավի էսքիզը

  • 70

Հայտնի նկարիչների 5 կտավներ, որոնք ոչնչացվել են

  • 119

Ավելի քան 2 մլն ռուբլի. Վիկտոր Ցոյի ստեղծագործությունն աճուրդում վաճառվել է ռեկորդային արժեքով

  • 81

«Հոգուս գույներով». Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը

  • 172

Աշխարհի 5 ամենահայտնի նկարները

  • 504

Art Brut. «օտար» արվեստ կամ արվեստ՝ կարծրատիպերից դուրս

  • 76

Օրվա տերմինը. Ար բրյուտ

  • 128

Շոկ-արթի անսովոր նմուշներից մի քանիսը

  • 244

Հայաստանի ազգային պատկերասրահ. Օգյուստ Ռոդենի «Սյուզոնը»

  • 93