Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

5 անընդմեջ պարտություն, 7 խաղ առանց հաղթանակի, 270 րոպե տևողությամբ գոլային երաշտ. «Ալաշկերտի» եվրագավաթային տխուր վիճակագրությունը

al1 - 5 անընդմեջ պարտություն, 7 խաղ առանց հաղթանակի, 270 րոպե տևողությամբ գոլային երաշտ. «Ալաշկերտի» եվրագավաթային տխուր վիճակագրությունը

«Ալաշկերտին»  ոչ մի կերպ չի հաջողվում Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում միավոր վաստակել: Հայաստանի գործող չեմպիոնը շարունակեց իր անփառունակ ելույթները՝  5-րդ խաղում էլ անհաջողության մատնվելով, հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվելով ֆիննական ՀԻԿ-ին:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Ալաշկերտը» 13-րդ խաղն անցկացնելով, 8-րդ պարտությունը կրեց: Ալաշկերտցիներն ընդամենը 2 հաղթանակ են տոնել, 3 խաղ ավարտել են ոչ-ոքի, խփել են 10 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 22 գնդակ:

al2 960x640 - 5 անընդմեջ պարտություն, 7 խաղ առանց հաղթանակի, 270 րոպե տևողությամբ գոլային երաշտ. «Ալաշկերտի» եվրագավաթային տխուր վիճակագրությունը

2. Վերջին 3 հանդիպումներում ալաշկերտցիներին չի հաջողվել գտնել մրցակիցների դարպասի բանալին՝ փոխարենը սեփական դարպասը բաց թողնելով 6 գոլ: Վերջին գոլն «Ալաշկերտը» խփել է սեպտեմբերի 30-ին Երևանում ՀԻԿ-ի հետ կայացած Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի 2-րդ տուրի խաղում: Հանդիպման ավելացված ժամանակի 3-րդ րոպեին աչքի է ընկել Ալեքսանդր Գլիշիչը: Այնպես որ, եվրագավաթներում «Ալաշկերտի» մոտ 270 րոպե տևողությամբ գոլային երաշտ է:

al3 960x640 - 5 անընդմեջ պարտություն, 7 խաղ առանց հաղթանակի, 270 րոպե տևողությամբ գոլային երաշտ. «Ալաշկերտի» եվրագավաթային տխուր վիճակագրությունը

3. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Ալաշկերտն» արդեն 7 խաղ է, ինչ չի վայելել հաղթանակի բերկրանքը՝ կրելով 6 պարտություն, մեկ խաղ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի, խփելով ընդամենը 3 գոլ, բաց թողնելով 15 գնդակ: Վերջին հաղթանակն «Ալաշկերտը» տոնել է օգոստոսի 12-ին՝ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում սեփական հարկի տակ 3-2 հաշվով պարտության մատնելով «Կայրաթին»:

4. Եվրագավաթների մրցաշարերում «Ալաշկերտն» ընդհանուր առմամբ 36-րդ խաղն անցկացրեց՝ կրելով 18-րդ պարտությունը: Մյուս հանդիպումներից 10-ում «Ալաշկերտը» հաղթել է, 8-ում գրանցվել է ոչ-ոքի, խփել է 32 գոլ, բաց է թողել 57 գնդակ: Հայկական ակումբներից եվրագավաթներում անցկացրած խաղերի քանակով «Ալաշկերտին» գերազանցում են միայն «Փյունիկն» (60) ու «Շիրակը» (39):

al4 960x640 - 5 անընդմեջ պարտություն, 7 խաղ առանց հաղթանակի, 270 րոպե տևողությամբ գոլային երաշտ. «Ալաշկերտի» եվրագավաթային տխուր վիճակագրությունը

5. Ընդհանուր առմամբ եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական 4 ակումբները միասին 21 խաղ են անցկացրել: Մեր ֆուտբոլիստները 4 հաղթանակ են տոնել, 5 խաղ ավարտել են ոչ-ոքի, 12 անգամ պարտվել են: Հայկական ակումբները խփել են 19 գոլ, մրցակիցներին 38 անգամ է հաջողվել գրավել դարպասը:

Ընդհանուր առմամբ եվրագավաթներում անցկացրած 280 հանդիպումներում հայկական ակումբները 58 հաղթանակ են տոնել, 47 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 175 պարտություն, խփել են 216 գոլ, բաց են թողել 527 գնդակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

    • Ընթերցեք նաև

Գոլային փոխհրաձգություն՝ «Վանդա Մետրոպոլիտանոյում». «Ատլետիկոն» ֆանտաստիկ քամբեք է իրականացնում «Վալենսիայի» դեմ խաղում

  • 475

Իբրահիմովիչը Մբապեին խորհուրդ է տվել նոր ակումբի ընտրության հարցում

  • 1389

«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ ֆուտբոլիստներին դուր չեն եկել Ռոնալդուի խոսքերը

  • 833

Արդյունավետ ոչ-ոքի՝ «Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի» խաղում

  • 280

«Ինտերը» կամային հաղթանակ է տոնում միլանյան դերբիից առաջ

  • 240

Կարագեր. «Ինստագրամում Մեսին ինձ ավանակ անվանեց »

  • 906

Բեքհեմի թիմի ֆուտբոլիստը բռնել է ակումբի մարզաբազայի մոտ հայտնված օձին (տեսանյութ)

  • 243

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին վայրկյաններին կոտրում է «Վեսթ Հեմի» դիմադրությունը

  • 974

Գոլառատ խաղում Դորտմունդի «Բորուսիան» առավելության հասավ «Հոֆենհայմի» նկատմամբ

  • 343

«Բարսելոնան» նոր տիտղոսային հովանավոր է գտել

  • 1902

«Ռեալի» հայտացուցակն «Էլչեի» դեմ խաղի համար

  • 384

Երբ Կումանը լավագույններից էր. ինչպես է անգլիական ակումբը նշանակում և հեռացնում մարզիչներին

  • 787

Հարոյանը մտավ փոխարինման ու նպաստեց «Կադիսի» հաղթանակին

  • 790

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը «Վեսթ Հեմի» դեմ խաղի համար

  • 245

Զյուլեն մերժել է պայմանագրի երկարաձգման հարցով «Բավարիայի» առաջին առաջարկը

  • 306

Մեսին կարող է մասնակցել «Ռեյմսի» դեմ խաղին

  • 170