Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

5 նախընտրական ֆիլմ՝ ինտրիգների, PR-ի զորության ու սկանդալների մասին

08 33 - 5 նախընտրական ֆիլմ՝ ինտրիգների, PR-ի զորության ու սկանդալների մասին

Քաղաքականությունը լավ հումք է կինոարտադրության համար: Քաղաքական ընտրությունները՝ ինտրիգային, զավեշտալի, դրամատիկ սյաուժեների իսկական հանրագիտարան: Հաշվի առնելով, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են՝ առաջարկում ենք 5 նախընտրական ֆիլմ:

 


My Country, My Country, 2006

«Իմ երկիրը, իմ երկիրը»

P.O.V." My Country, My Country (TV Episode 2006) - IMDb

Վավերագրական ֆիլմ, որը նկարահանվել է 2005 թվականին Իրաքում: Անկայուն անվտագության պայմաններում երկիրը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների: Նյութատեխնիկական աջակցությամբ զբաղվում է ՄԱԿ-ը՝ գործընթացում ներգրավելով Միացյալ Նահանգների և Ավստրալիայի ռազմական ուժերը: «Իմ երկիրը, իմ երկիրը» կինոնկարի սյուժեի կենտրոնում է օկուպացված Իրաքի հասարակ քաղաքացիների կյանքն ու քաղաքական թեկնածուների ճակատագիրը: Ֆիլմի ռեժիսորն ավելի քան վեց ամիս անցկացրել է Իրաքում: Նրա պատմության հերոսը իրաքցի մի բժիշկ է, վեց երեխաների հայր և սուննիական թեկնածու:  30 հունվարի, 2005 թվական. թեկնածուները պատրաստ են, ընտրատեղամասերը՝ պաշտպանության տակ, ընտրությունները՝ սկսված:


 Primary Colors, 1998

«Հիմնական գույները»

Primary Colors en streaming direct et replay sur CANAL+ | myCANAL

Ի՞նչ է պետք նախագահ դառնալու համար. ճիշտ է, PR  մասնագետների ու քաղտեխնոլոգների տաղանդավոր և հնարամիտ թիմ: ԱՄՆ հարավային նահանգներից մեկի մարզպետը՝ Ջեք Սթենթոնը իր թեկնածությունն է առաջադրում գալիք նախագահական ընտրություններին: Սթանթոնի կինը ՝ Սյուզանը, լիովին աջակցումէ  ամուսնուն և պատրաստ է կանգնել նրա կողքին ընտրական մրցավազքում ՝ չնայած լրագրողների աղմկահարույց բացահայտումներին:  Շուտով, Սթանթոնի քարոզարշավը լուրջ խնդիրների առաջ է կանգնում. մրցակիցները տեղեկանում են, որ ԱՄՆ նախագահի թեկնածուն սիրավեպ է ունեցել անչափահաս մի աղջկա հետ ու լքել է նրան, երբ վերջինս հղիացել է: Սյուզանն առաջարկում է կապվել Լիբի Հոլդենի հետ, ըստ պտտվող կարծիքների՝ հանճարեղ քաղտեխնոլոգ: Պարզվում է, որ Լիբին անհավասարակշիռ ու տարօրինակ անձնավորություն է, փոխարենը՝ լավ գիտի իր գործը: Վերջինիս շնորհիվ սկանդալը ցրվում է: Սպիտակ տուն տանող ճանապարհը գրեթե բաց է, բայց… Լիբին մտափոխվում է ու հրաժարվում պաշտպանել Սթանթոնին:


All the President’s Men, 1976

 «Թագավորական ուժերը»

Pakula All the Presidents Men

Օսկարակիր այս ֆիլմը պատմում է Ուոթերգեյթյան սկանդալի մասին: Սկանդալի արդյունքում  ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնը հրաժարվեց իր պաշտոնից, բազմաթիվ քաղաքական գործիչներ լքեցին իրենց պաշտոնները և վերջիններիս կարիերայում վերջակետ դրվեց: Լրագրողները ցնծության մեջ էին: 1977 թվականին ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն ձայն» և «Լավագույն դեկորացիաներ» անվանակարգերում, իսկ դերասան Ջեյսոն Ռոբարթսը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:


Wag the Dog, 1997

«Խաբեբայություն»/«Պոչը շարժում է շանը»

Trump Is Already Wagging The Dog | The New Republic

Լարի Բեյնհարթի «Ամերիկյան հերոս» գրքի հիման վրա էկրանավորված այս ֆիլմը քաղաքականության, հանրային կապերի և  և ապատեղեկատվության մասին է: ԱՄՆ-ի նախագահը լուրջ խնդիրներ ունի. նրան մեղադրում են սեռական ոտնձգության մեջ և նա ստիպված է դիմել Կոնրադ Բրինի օգնությանը: Վերջինս, նախագահին փրկելու ու բամբասանքներին վերջ տալու նպատակով,  ապատեղեկատվություն է տարածում, ինչը նոր խնդիրների է հանգեցնում:


Milk, 2008

 «Հարվի Միլք»

Кадр из фильма "Харви Милк"

Գաս Վան Սենթի «Հարվի Միլք» ֆիլմը էկրան է բարձրացել 2008 թ.: Այստեղ դերասանին հանդիպում ենք ամերիկացի քաղաքական գործիչ Հարվի Միլքի դերում, ով հպարտորեն և անկեղծորեն խոստովանել է իր ոչ ավանդական կողմնորոշվածության մասին: Հարվիի ճանապարհը երկար էր և դժվար, բայց նա երբեք ներողություն չի խնդրել սեփական «ես»-ի համար և երբեք այն չի թաքցրել:
Դերասանի խաղընկերներն են Ջոշ Բրոլինը, Ջեյմս Ֆրանկոն, Դիեգո Լունան և այլք: 2009 թվականին ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն սցենար» և«Լավագույն դերասան» անվանակարգերում:


 


    • Ընթերցեք նաև

Փետրվար ամսվա 5 ամենասպասվող սերիալները

  • 91

5 թեթև ռոմանտիկ կատակերգություն Netflix-ից

  • 209

Ֆեդերիկո Ֆելինիի 5 ֆիլմ, որը պետք է դիտի յուրաքանչյուրը

  • 373

Միայն առաջ. 5 ֆիլմ, որոնց հերոսներն ամեն ինչ սկսում են զրոյից

  • 1452

Ամանորյա նոր ֆիլմեր և հեռուստասերիալներ Netflix-ից

  • 232

5 նոր մինի սերիալ, որ կդիտեք մեկ շնչով

  • 476

5 ֆրանսիական ֆիլմեր յուրաքանչյուր տրամադրության համար

  • 223

5 ֆիլմ սերիական մարդասպանների մասին, որոնք հիմնված են իրական դեպքերի վրա

  • 838

5 գիրք + 5 ֆիլմ. Անուշ Բաբաջանյան

  • 256

5 գիրք + 5 ֆիլմ. Վաչե Ղարիբյան [Կավիճ]

  • 324

5 գիրք + 5 ֆիլմ. Վիգեն Գալստյան

  • 241

5 գիրք + 5 ֆիլմ. Լուսանե Ջալալյան

  • 399

5 գիրք + 5 ֆիլմ. Էմ Կալմուխյան

  • 373

5 գիրք + 5 ֆիլմ. Արամ Կիրակոսյան

  • 281

5 գիրք + 5 ֆիլմ. Հովհաննես Հովակիմյան

  • 780

5 գիրք + 5 ֆիլմ. Shakart

  • 1527