Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

5գիրք + 5ֆիլմ. Կարմիր Ռուբենիկ

ԿարմիրՌուբենիկկկ - 5գիրք + 5ֆիլմ. Կարմիր Ռուբենիկ

Իր սիրելի գրքերի և ֆիլմերի 5-յակներով  VNews Culture-ի հետ կիսվել է Կարմիր Ռուբենիկը: 

 

 

1. Էռնեստ Հեմինգուեյ. «Ծերունին և ծովը»

%D4%BE%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D5%B6 %D6%87 %D5%AE%D5%B8%D5%BE%D5%A8 - 5գիրք + 5ֆիլմ. Կարմիր Ռուբենիկ

Սա Էռնեստ Հեմինգուեյի թերևս ամենահուզիչ ու ամենագեղեցիկ գործն է, որ գրվել է 1951 թ. և հրապարակվել 1952-ին: Սա վերջին ստեղծագործությունն է, որ հրապարակվել է մեծն Հեմինգուեյի կենդանության օրոք: Գիրքը պատմում է Սանտիագո անունով մի ձկնորսի մասին, որը պայքարում է հսկայական  ձկան դեմ: Ո՞վ կհաղթի. մա՞րդը, թե՞ բնությունը: Ո՞վ է արժանի կենդանի մնալու: Ո՞վ է ավելի ուժեղ բաց բնության մեջ: Ո՞ւմ ենք համակրում մենք ինքներս: Հենց այս մերկապարանոց թվացող հարցերը հնչեցնելու նման գեղարվեստական ու ոչ պաթետիկ, կենդանի, հուզառատ ու ընթերցողի սրտի ամենանուրբ լարերին դիպչող կերպն է այս վիպակը դարձնում լավագույններից լավագույնը:1954 թ. այս վիպակը Հեմինգուեյին նաև Նոբելյան մրցանակ է բերում: Այս վիպակի հիման վրա նկարահանվել են երկու ֆիլմեր՝ 1958 թ և 1990 թ.: Մեզ առավել հայտնի է վերջինը, որտեղ գլխավոր դերը խաղում է Էնթընի Քուինը:

2. Ֆյոդոր Դոստոևսկի. «Ոճիր և պատիժ»

%D5%B8%D5%B3%D5%AB%D6%80 - 5գիրք + 5ֆիլմ. Կարմիր Ռուբենիկ

Դասական վեպ դասական հեղինակից. գիրք, որ յուրաքանչյուրը պետք է կարդա: Սպանություն, ոճիր, որը պետք է թեթևացներ կյանքը, սակայն պատիժն անխուսափելի է: Իսկ ո՞րն է պատիժը, բանտարկությո՞ւնը, թե՞ խղճի խայթը: Հնարավո՞ր է ազատվել մեղքից առանց քավության ճանապարհ անցնելու: Հնարավո՞ր է ապրել, եթե դեռ չես պատժվել մեղքիդ համար: Գուցե պատի՞ժը հանգստություն բերի: Վեպ հավերժի մասին:

3. Ջոն Ստայնբեք. «Ցասման ողկույզները»

Թարգմանությունը՝ Արամ Արսենյանի:

978 9939 68 522 9B - 5գիրք + 5ֆիլմ. Կարմիր Ռուբենիկ

Այս վեպի շնորհիվ Ջոն Ստայնբեքն արժանացել է Պուլիցերյան մրցանակի: Հեղինակը նաև Նոբելյան մրցանակ ունի: 20-րդ դարի ամերիկյան վիպագրության լավագույն վարպետներից է Ստայնբեքը, իսկ նրա «Ցասման ողկույզները» վեպը՝ բոլոր ժամանակների լավագույն վեպերից մեկը: Օքլահոմայի փոշու մրրիկներից ուժասպառ ու դժվարությամբ ընտանիք կերակրող հողագործները, չկարողանալով կատարել իրենց վարկային պարտավորությունները, դառնում են գործազուրկ ու հայտնվում գաղթի ճանապարհին: Նրանց աշխատանքի են կանչում Կալիֆորնիայի արգավանդ հողերի տերերը: Ջոուդների ընտանիքը, գալիք ծանր օրերի գիտակցումից համախմբված, փորձում է պահպանել իր գոյությունը` «երազանքի» արևմուտքում համտեսելով ցասման դառը ողկույզները:

4.Բրեմ Սթոքեր. «Դրակուլա»

Առցանց գրախանութ | MYbookstore - Բեմ Սթոքեր «Դրակուլա»

Իռլանդացի գրող Բրեմ Սթոքերի վեպն առաջին անգամ հրատարակվել է 1897 թվականին։ Գլխավոր հերոսն է ազնվական վամպիր կոմս Դրակուլան։ Թեև Սթոքերը առաջին գրողը չէր, որը դարձրել էր վամպիրին իր ստեղծագործության հերոս, վեպը ունեցել է բացառիկ ազդեցություն վամպիրական առասպելի ձևավորման և տարածման վրա՝ մատուցելով գրականության մեջ վամպիրի առավել ամբողջական նկարագրությունը մինչև XX դարը։ XX և XXI դդ. վամպիրներին նվիրված մեծ թվով գրքերն ու ֆիլմերը իրենց գոյությամբ մեծ չափով պարտական են «Դրակուլա» վեպին։ Վեպը գրված է նամակագրական ձևաչափով՝ վերցված մի շարք օրագրերից և նամակներից։ Վեպում օգտագործվել են հատվածներ՝  Ջոնաթան Հարքերի, Մինա Հարքերի, Աբրահամ Վան Հելսինգի և Ռենֆիելդի օրագրերից։ Գիրքը պատմում է այն մասին, թե ինչպեղ է  իրավաբան Ջոնաթան Հարքերը ուղևորվում Դրակուլայի ամրոց, որպեսզի կազմի Կոմսի սեփականության փաստաթղթերը, սակայն ընկնում է ծուղակը։

5. Ակսել Բակունց, պատմվածքները

Ակսել Բակունց, Պատմվածքներ

Ակսել Բակունցին գրական հռչակ է բերել պատմվածքների «Մթնաձոր» ժողովածուն, ուր տեղ են գտել «Ալպիական մանուշակ», «Լառ Մարգար», «Միրհավ», «Խոնարհ աղջիկը», «Այու սարի լանջին», «Տիգրանուհին», «Մթնաձորի չարքը» և այլ գործեր: ժողովածուում պատկերել է Մթնաձորի բնությունը, մարդկանց սոցիալական կենցաղը, հայ գեղջուկների հոգու գեղեցկությունը։ Բակունցի  «Սև ցելերի սերմնացանը» ժողովածույում ներառված «Նամակ ռուսաց թագավորին», «Սպիտակ ձին», «Բրուտի տղան», «Պրովինցիայի մայրամուտը», «Սև ցելերի սերմնացանը» և այլ պատմվածքներում գեղարվեստական մեծ վարպետությամբ արտացոլված են աշխատավոր մարդու հոգեկան բարձր արժանիքները, հայրենի բնության պոեզիան, ժողովրդի կյանքի սոցիալական վերափոխությունները…

1 2

1 2
    • Ընթերցեք նաև

Scorpions խումբը հրապարակել է նոր ալբոմի գլխավոր երգը

  • 0

Գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի միջազգային մրցաշարում

  • 3

Որ իրադարձությունն է Ազարի մոտ «Ռեալից» հեռանալու ցանկություն արթնացրել

  • 38

«Անսանձի սանձահարումը» ֆիլմը լուսանկարներով և աֆորիզմ դարձած մեջբերումներով

  • 7

Բրունուն մերժել է ՄՅՈՒ-ի առաջարկը. ուզում է լինել ամենաբարձր վարձատրվողների շարքում

  • 25

Հայաստանի հավաքականի ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

  • 51

Թոմ Հոլանդը նկարահանվել է Prada-ի նոր արշավում

  • 20

Ֆլորենտինո Պերես. «Նրանք իրենց դիրքում լավագույնն են աշխարհում»

  • 170

Դիեգո Կոստան խզել է պայմանագիրն «Ատլետիկո Մինեյրոյի» հետ

  • 146

Քենդրիկ Լամարը South Park-ի հեղինակների հետ միասին կատակերգություն կնկարահանի

  • 20

FIFA The Best. Ինչպես են քվեարկել Կապառոսն ու Մխիթարյանը

  • 955

Մոդել Հայդի Քլումը երգ է ձայնագրել Սնուփ Դոգի հետ

  • 45

Իտուրալդե Գոնսալեսն ասել է՝ ինչու է Միլիտաոն պատժվել կարմիր քարտով

  • 548

Քիմ Քարդաշյանի ներկայիս ընկեր Փիթ Դևիդսոնն արձագանքել է Քանյե Ուեսթի սպառնալիքներին

  • 226

Մահացել է Cerruti 1881 նորաձևության տան հիմնադիր Նինո Չերրուտին

  • 41

«Նապոլին» շնորհավորել է «Ինտերին» ու «Ատալանտային» գոլազուրկ ոչ-ոքիից հետո

  • 268