Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

5գիրք + 5ֆիլմ. Վահե Խանամիրյան

դոֆեդվֆ - 5գիրք + 5ֆիլմ. Վահե Խանամիրյան

Իր սիրելի գրքերի և ֆիլմերի 5-յակներով  VNews Culture-ի հետ կիսվել է հաղորդվար Վահե Խանամիրյանը:

Օտարը

հեղ.՝ Ալբեր Քամյու

Քամյուի այս նովելն աշխարհի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Գիրքը պատմում է Արթուր Մերսոյի մասին, որի կյանքը փոխվում է մոր մահից հետո: Տարբեր իրավիճակներում հայտնվելուց հետո, նա հասկանում է, որ իր կյանքն անիմաստ է: Նա չի հավատում Աստծուն, լաց չի լինում մոր մահվան ժամանակ, անգամ չի մտածում ամուսնության մասին և նույնիսկ մարդ է սպանում… իր կարծիքով նա մահվան է արժանի և հենց դա էլ պետք է ստանա որպես դատավճիռ:

Օտարը, Ալբեր Կամյու

Նահապետի աշունը

Հեղ.՝ Գաբրիել Գարսիա Մարկես

Մարկեսի այս վեպը պատմում է Լատինական Ամերիկայի բռնապետ նախագահի մասին, որը բոլոր ժամանակների իրական բռնակալների ընդհանրացված կերպարն է։ Նախագահի կենսագրության իրական փաստերը շատ քիչ են. միայն հասկանում ենք, որ նա ծնվել է 19-րդ դարի առաջին կեսերին, անունը Սակարիաս է, նրա մայրը Բենդիսոն Ալվարադոնն է, իսկ նախագահ նա դարձել է անգլիացի նավաստիների շնորհիվ:

Նահապետին շարունակ ուղեկցում են բազմաթիվ բամբասանքներից, պատմություններ ու լեգենդներ, որոնք իբրև տեղի են ունեցել նրա հետ: Հեղինակը հաճախ հակադրում է այս տեղեկությունները միմյանց, և թվում է՝ նա ինքն էլ չգիտի, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ ուղղակի միֆ:

Նահապետի աշունը»՝ պոեմ բռնակալի եւ նրա մենության մասին - Mediamax.am

 

Տարեկանի արտում՝ անդունդի եզրին

Հեղ.՝ Ջերոմ Դեյվիդ Սելինջեր

20-րդ դարի լավագույն վեպերից մեկը լավագույն և առեղծվածային Սելինջերից: Աշխարհում ամենակարդացված, քննարկված և այդպես էլ մինչև վերջ չհասկացված վեպ, որը սերիական մարդասպանների ու առհասարակ բոլորի սիրելի գիրքն է, բորոր նրանց, ովքեր կարդացել են այն: Այս վեպը դարձել է աշխարհում ամենաշատ վաճառված գրքերից մեկը: ԱՄՆ-ում թերևս մարդ չկա, որ կարդացած չլինի այն: Իսկ դուք կարդացե՞լ եք այն:

Antares Media Holding - Փրկիչը տարեկանի արտում

Առաջին սեր

Հեղ.՝ Իվան Տուրգենև

 Իվան Տուրգենևի վիպակը, որ պատմում է երիտասարդ հերոսի զգացմունքների ու դրանց հետ կապված հոգեկան ապրումների մասին. նրա կիսամանկական սիրահարվածությունը հանգեցնում է հասուն սիրուն հատուկ անձնազոհության ու դրամատիզմի: Առաջին անգամ հրատարակվել է 1860 թվականին Ռուսական կայսրությունում:

Literární výročí: Ivan Sergejevič Turgeněv | Brno

Խաղամոլը

Հեղ.՝ Ֆեոդոր Դոստոևսկի

Գրքի իրադարձությունները տեղի են ունենում գերմանական հորինված քաղաքում՝ Ռուլետտենբուրգում ռուս.՝ Рулеттенбург։ Գրքի գլխավոր հերոսը՝ 25 տարեկան Ալեքսեյ Իվանովիչը, աշխատում է պաշտոնաթող գեներալի ընտանիքում, որպես նրա երեխաների ուսուցիչ։ Ալեքսեյը սիրահարված է գեներալի խորթ աղջկան՝ Պոլինային, որը իր հերթին՝ ֆրանսիացի Մարկիզ դե Գրիեին։ Ամբողջ ընտանիքը սպասում է Մոսկվայում բնակվող ծեր, մեծահարուստ բարեկամուհու՝ Անտանիդա Վասիլյևնայի (ռուս.՝ Антонида Васильевна Тарасевичева) մահվանը՝ հույս ունենալով ստանալ նրա ունեցվածքը։ Բայց 75-ամյա բարեկամուհին գալիս է Ռուլետտենբուրգ լիովին առողջ և հայտարարում, որ չի պատրաստվում գեներալին դրամական որևէ օգնություն հատկացնել..

Достоевски ја знаел тајната: Само на овој начин ќе победите во животот! | Srekja.mk - Официјална страница на среќата!

Վահեի սիրելի ֆիլմերը կարող եք տեսնել հաջորդ էջում:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
1 2
    • Ընթերցեք նաև

5 խորհրդանշական ֆիլմային զույգեր, որոնք հիանալի կերպով ցույց են տալիս, թե ինչ են իսկապես անառողջ հարաբերությունները

  • 496

Կինոյի պատմության 5 լավագույն եռերգությունները

  • 239

5 գիրք + 5 ֆիլմ. Նորայր Սարգսյան

  • 779

5 գիրք + 5 ֆիլմ. Էդուարդ Քանքանյան

  • 1516

5 ֆիլմ կանանց համար և մասին

  • 793

Իսպանական 5 հեռուստաշոու, որոնք հաստատ արժե դիտել

  • 433

Կորեական լավագույն 5 ֆիլմերը

  • 435

5գիրք + 5ֆիլմ. Սոս Ջանիբեկյան

  • 4911

Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին… [5 ֆիլմ]

  • 463

«Ոսկե գլոբուս 2021»-ին նոմինացված կարևոր սերիալները

  • 476

5գիրք + 5ֆիլմ. Համլետ Մուրադյան

  • 1480

5գիրք + 5ֆիլմ. Անի Խաչիկյան

  • 4785

Ինչ նայել 2021-ին. 10 սպասված ֆիլմ

  • 528

Փաստեր հայտնի էրոտիկ ֆիլմերի մասին

  • 1071

5գիրք + 5ֆիլմ. Մհեր Արշակյան

  • 1789

Բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերից 10-ը՝ ըստ ամերիկյան Esquire-ի

  • 1723