Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Աֆղանստանի կանանց թիմը փրկվել է մահապատժից. ինչ կապ ունեն Քիմ Քարդաշյանն ու «Լիդսը»

skysports kim kardashian leeds 5588445 - Աֆղանստանի կանանց թիմը փրկվել է մահապատժից. ինչ կապ ունեն Քիմ Քարդաշյանն ու «Լիդսը»

Ամերիկացի մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն աչքի է ընկել հերթական բարեգործությամբ. նա օգնել է կազմակերպել ֆուտբոլի կանանց թիմի թռիչքը Աֆղանստանից դեպի Մեծ Բրիտանիա։

«Շոուների» գերաստղի պատվիրած ինքնաթիռում եղել է մոտ 130 մարդ՝ ավելի քան 30 կին ֆուտբոլիստ, ինչպես նաև նրանց ընտանիքները։ Նշված օրը՝ առավոտյան, օդանավը վայրէջք է կատարել Լոնդոնի մերձակայքում գտնվող «Սթանսթեդ» օդանավակայանում։ Մինչև Բրիտանիայում նոր կյանք սկսելն ուղևորները պետք է անցնեն 10-օրյա կարանտին։

Ինչպե՞ս սկսվեց պատմությունը

961739 afghan women football571855 960x539 - Աֆղանստանի կանանց թիմը փրկվել է մահապատժից. ինչ կապ ունեն Քիմ Քարդաշյանն ու «Լիդսը»

Փրկության այդ օպերացիան սկսվեց այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիան և այլ երկրներ հապճեպ տարհանեցին հազարավոր աֆղանների, երբ օգոստոսին Քաբուլը գրավեցին թալիբները։ Այդ ժամանակից ի վեր՝ ավելի ու ավելի շատ մարդիկ են հեռանում Աֆղանստանից այլ երկրներ։ Օրինակ՝ Ավստրալիան տարհանեց Աֆղանստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին, իսկ կանանց երիտասարդական թիմը տեղափոխվեց Պորտուգալիա:

Կանանց սպորտը դիտվում էր որպես Թալիբանի դեմ ուղղված քաղաքական ակտ, և հարյուրավոր մարզուհիներ պարզապես փախել են Աֆղանստանից այն բանից հետո, երբ խումբը վերադարձավ իշխանության և սկսեց սահմանափակել կրթությունը, կանանց իրավունքներն ու ազատությունները:

Մարզիկների տարհանման գործողությունը ղեկավարել է Աֆղանստանի կանանց ազգային հավաքականի նախկին ավագ Խալիդա Պոպալը։ Նա խոստովանել է, որ իրեն աներևակայելի երջանիկ է զգում, երբ տեսնում է, որ աղջիկներն արդեն ապահով ձեռքերում են:

«Ինձ համար դա շատ կարևոր է։ Իմ կարծիքով՝ այսօր կանանց իրավունքների ոտնահարումը տեղի է ունենում գրեթե ամեն օր ու ամենուրեք։ Ես իմ պարտքն եմ համարել օգնել աղջիկներին, որովհետև այս պարագայում ոչ միայն ոտնահարում էին իրենց իրավունքները, այլև վտանգված էր նրանց կյանքը։ Վերջապես, նրանք անվտանգ վայրում են։ Հույս ունեմ՝ այս ճգնաժամը շուտով կավարտվի»,- ասել է Պոպալը:

Ի՞նչ կապ ունեն Քիմն ու «Լիդսը»

kim kardashian 960x500 - Աֆղանստանի կանանց թիմը փրկվել է մահապատժից. ինչ կապ ունեն Քիմ Քարդաշյանն ու «Լիդսը»

Քիմ Քարդաշյանի հետ կանանց ֆուտբոլի թիմին Լոնդոն ուղարկելու գործողությանը մասնացել է «Լիդսը»։ Ակումբի տնօրենների խորհրդի ղեկավար Անդրեա Ռադրիցզանին Թվիթերում մեկնաբանել է իրադարձությունը. 

«Երբ նրանք զանգահարեցին ինձ և խնդրեցին օգնել Աֆղանստանից փրկել կանանց երիտասարդական թիմին, ես նույնիսկ չգիտեի, թե որտեղից պետք է սկսել: Նրանք արդեն թռել են Մեծ Բրիտանիա: Ես հպարտ եմ, որ այն թիմի մի մասն եմ, որն իրական է դարձնում այս ամենը: Եկեք երազենք, որ այս աղջիկները խաղան «Լիդսի» կազմում»,- գրել է ղեկավարը սոցցանցերում։

Ֆուտբոլիստներին և նրանց ընտանիքներին Մեծ Բրիտանիա հասցնելը հեշտ չէր, սկզբում նրանք կարողացան հասնել Պակիստան և նույնիսկ բրիտանական վիզաներ ստացան։ Բայց դրանից հետո նրանք մի քանի շաբաթ մնացին անորոշ վիճակում՝ առանց երկրից դուրս թռչելու հնարավորության, քանի որ նրանց՝ Պակիստանի վիզաների ժամկետը լրացել էր։

1 3 960x705 - Աֆղանստանի կանանց թիմը փրկվել է մահապատժից. ինչ կապ ունեն Քիմ Քարդաշյանն ու «Լիդսը»

Փախստականներին օգնել է «Ցեդեկ» բարեգործական կազմակերպությունը։ Դրա հիմնադիր Մոշե Մարգարետենը Քարդաշյանների հետ աշխատել է ԱՄՆ-ում քրեական արդարադատության բարեփոխումների վրա: Նա է խնդրել Քիմին վճարել Մեծ Բրիտանիա թռիչքի համար: 

20211121 095709 scaled 1 960x647 - Աֆղանստանի կանանց թիմը փրկվել է մահապատժից. ինչ կապ ունեն Քիմ Քարդաշյանն ու «Լիդսը»

«Մենք զանգ կատարեցինք Zoom-ով, և կարելի է ասել, որ զանգից մեկ ժամ անց լուր ստացանք, որ Քիմը պատրաստակամություն է հայտնել  ֆինանսավորելու խաղացողների տեղափոխումը դեպի Լոնդոն»,- ասել է Մարգարետենը:

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

Անգլիական 5 ակումբ թիրախավորել է Դելե Ալիին

  • 52

Մխիթարյանն ու «Ռոմայի» անձնակազմը տորթով և շամպայնով շնորհավորել են Մոուրինյոյի ծննդյան տարեդարձը (տեսանյութ)

  • 162

Նեյմարը խոստովանել է, որ ամռանը կարող էր վերադառնալ «Բարսելոնա»

  • 393

«Կադիսի» համար՝ լա՞վ, Հարոյանի համար՝ վա՞տ․ ի՞նչ կտա Գոնսալեսի նշանակումը «դեղին սուզանավին» ու հայ պաշտպանին

  • 140

Վեյնալդումը կարող է առաջիկա օրերին հեռանալ ՊՍԺ-ից

  • 223

Էդգար Թորոսյան. «Մրցաշրջանի երկրորդ կեսում «Արարատը» ձգտելու է զարգացնել հաջողությունը»

  • 161

«Բավարիան» քառամյա պայմանագիր է առաջարկել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստին

  • 134

Աղբյուր. Գոսենսը կարիերան կշարունակի «Ինտերում»

  • 163

Բրազիլիայի ՖԱ-ն մերժել է «Ռեալի» խնդրանքը. մադրիդցիները կադրային լուրջ խնդիրներով կմոտենան գավաթային խաղին

  • 579

Տեր Շտեգենի դիրքորոշումն իր և Դոնարումայի փոխանակման հնարավոր գործարքի վերաբերյալ

  • 823

«Ռոման» գեղեցիկ տեսանյութով շնորհավորել է Մոուրինյոյի ծննդյան տարեդարձը

  • 206

«Ռոման» հունիսին կարող է բաժանվել Մխիթարյանից

  • 1062

«Դու ֆանտաստիկ ես, մաեստրոյի պես ղեկավարում ես պաշտպանությունը». Ռոնալդինյոն՝ Վան Դեյկին

  • 197

«Ինձ ոչինչ չի մնացել. Էրդողանը վերցրեց ամեն ինչ». Շուքյուրն ԱՄՆ-ում վարորդ է աշխատում

  • 491

Էդգար Բաբայանը հեռացել է կիպրական թիմից. նա առաջարկներ ունի Հունաստանից, Դանիայից և Նորվեգիայից 

  • 282

«Արարատն» առաջիկա տնային հանդիպումները կանցկացնի Չարենցավանում

  • 185