Ալ Պաչինոն, որը նոմինացվել էր «Ոսկե գլոբուսի»՝ «Տղամարդու լավագույն դերը՝ դրամատիկ հեռուստասերիալում» անվանակարգում, կարծես քնել էր առցանց մրցանակաբաշխության ժամանակ:
80-ամյա Ալ Պաչինոն արժանացել է 5 «Ոսկե գլոբուսի», նոմինացված է եղել 13 անգամ: Նա նաև «Օսկարի», «Ոսկե առյուծի» և «Էմմիի» դափնեկիր է… Կարճ ասած՝ մրցանակաբաշխությունները նրա համար վաղուց սովորական են դարձել, իսկ այս տարի, անգամ, տնից դուրս գալու կարիք չկար: Հավանաբար վերոնշյալն էր պատճառը, որ Ալ Պաչինոն քուն մտավ՝ հենց արարողության ընթացքում….
Հիշեցեցնենք, որ Ալ Պաչինոն նոմինացված էր «Hunters» սերիալում դերակատարման համար. արդյունքում մրցանակը նրան բաժին չհասավ…
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո