Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով կամային հաղթանակ է տոնել «Սևիլիայի» նկատմամբ Վինիսիուս Ժունիորի՝ խաղավերջում խփած գոլի շնորհիվ:
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամփոփելով հանդիպումը, մեկ՝ «արտակարգ» բառով է բնութագրել բրազիլացու խաղը:
«Նա արտասովոր ոտքերով ու ֆիզիկական հատկանիշներով օժտված ֆուտբոլիստ է: Ամենաշատն ինձ ապշեցնում են նրա գոլերը: Ժամանակ առ ժամանակ նա հրաշալի գոլեր է խփում, շատ բարձր որակով: Այսօր նա ցույց տվեց որակներ, որոնք մենք չէինք տեսել նախկինում: Նա ևս մեկ քայլ կատարեց դեպի ֆուտբոլային բարձունք»,- Marca-ն մեջբերում է իտալացի մասնագետի խոսքը:
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո