Apple-ը խոստովանել է iPhone 12 և iPhone 12 Pro մոդելների թերությունը: Ինչպես AppleInsider-ն է հայտնում, առայժմ խոսքը Արաբական Միացյալ Էմիրություններում վաճառվող սմարթֆոնների մասին է։
«Apple-ը որոշել է, որ iPhone 12 և iPhone 12 Pro սարքերի շատ փոքր տոկոսը կարող է ձայնի հետ կապված խնդիրներ առաջացնել մի բաղադրիչի պատճառով», – ասվում է ընկերության հայտարարության մեջ: Ընկերությունը պարզաբանել է, որ թերի գաջեթներն արտադրվել են 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում:
Շատ սեփականատերերի՝ iPhone 12-ի ձայնի հետ կապված խնդիրներից դժգոհելուց հետո Apple-ը հաստատել է, որ պատրաստ է գաջեթը տեղափոխել պաշտոնական սպասարկման կենտրոն և անվճար փոխարինել կամ վերանորոգել:
Առաջին անգամ թերության մասին հայտնի է դարձել օգոստոսի վերջին։ Հետո հաղորդվեցլ է, որ խոսքը «iPhone»-ի դինամիկայի մասին է։ Խնդիրը հայտնաբերվել է սարքերի վաճառքի մեկնարկից մեկ տարի անց՝ նույնիսկ մինչև iPhone 13-ի հայտարարությունը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո