Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

«Արարատն» անպարտելիության նոր ռեկորդ սահմանեց, «Փյունիկն» ընդհատեց առանց հաղթանակների խաղերի ռեկորդային շարքը

50992835418 9f81982cf7 o 1 - «Արարատն» անպարտելիության նոր ռեկորդ սահմանեց, «Փյունիկն» ընդհատեց առանց հաղթանակների խաղերի ռեկորդային շարքը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:11

-

-

Թեև «Արարատը» «Վանի» հետ մրցավեճում երկու կարևոր միավոր կորցրեց, սակայն պահպանեց առաջատարի դիրքը: «Ալաշկերտն» օգտվելով չեմպիոնի «սայթաքումից», ընդհուպ մոտեցավ առաջատարին, իսկ «Ուրարտուն» 2021թ. առաջին հաղթանակը տոնելով, միացավ մեդալների համար պայքարող թիմերին:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Առաջնության 16-րդ տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն, մեկ խաղում էլ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 63 հանդիպումներից 22-ում հաղթել են դաշտի տերերը, 25-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 16 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

155024396 10165108150470247 2889926804941823695 o 960x588 - «Արարատն» անպարտելիության նոր ռեկորդ սահմանեց, «Փյունիկն» ընդհատեց առանց հաղթանակների խաղերի ռեկորդային շարքը

Դավիդ Կամպանյան ստացավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցանակը (տեսանյութ)

4 խաղում խփվեց ընդամենը 6 գոլ: Առաջնությունում կայացած 63 հանդիպումներում 132 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,09 գոլ մեկ խաղում:

2․ «Արարատը» 9-րդ անպարտելի խաղն անցկացրեց և գերազանցեց «Արարատ-Արմենիայի» ռեկորդային ցուցանիշը: Ի դեպ, հենց արարատցիներն էին ընդհատել չեմպիոնի 8 անպարտելի խաղերի շարքը: Վերջին 9 հանդիպումներում արարատցիները 19 միավոր են վաստակել՝ տոնելով 5 հաղթանակ, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի:

3. «Ուրարտուն» 2021թ. առաջին հաղթանակը տոնելով, ընդհատեց «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումներում առանց հաղթանակների 5 խաղերի շարքը, որոնցից 2-ում պարտվել էր, 3-ում գրանցվել էր ոչ-ոքի: Այս հաղթանակը 2-րդն էր չեմպիոնի նկատմամբ ՀՀ առաջնություններում: Առաջինը գրանցվել էր 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ 3-1:

045A4937 960x640 - «Արարատն» անպարտելիության նոր ռեկորդ սահմանեց, «Փյունիկն» ընդհատեց առանց հաղթանակների խաղերի ռեկորդային շարքը

«Ուրարտուի»՝ 2021-ի առաջին հաղթանակը, «Արարատ-Արմենիայի» 2-րդ անընդմեջ պարտությունը․ VNews-ի ֆոտոշարքը նրանց մրցավեճից

4․ «Փյունիկը» վերջապես անդրանիկ հաղթանակը տոնեց առաջնությունում, որն առաջինն էր նաև Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ: Այսպիսով, ընդհատվեց փյունիկցիների առանց հաղթանակների 11 խաղերի շարքը: Դա վատագույն արդյունքն է թիմի պատմության մեջ: Մինչ այդ վատագույն ցուցանիշը գրանցվել էր 2017/18թթ. առաջնության մեկնարկում, երբ Ալեքսեյ Երյոմենկոյի գլխավորությամբ փյունիկցիները 9 խաղ անընդմեջ չէին հաղթել:

Հետաքրքիր է, որ «Փյունիկն» առաջին հաղթանակը տոնեց հենց «Շիրակի» հետ մրցավեճում, որն իր միակ հաղթանակն առաջնությունում տոնել էր փյունիկցիների նկատմամբ միևնույն 2-0 հաշվով:

5․ Արտակ Գրիգորյանը դարձավ Բարձրագույն խմբում «Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց երկրորդ ֆուտբոլիստը: Նա «Լոռիի» հետ խաղում հաղթական գնդակը խփեց 33 տարեկան 132 օրականում: Գրիգորյանն այդ ցուցանիշով զիջում է միայն Դենիս Թումասյանին, որն աչքի էր ընկել 34 տարեկան 25 օրականում: ՀՀ առաջնություններում Գրիգորյանն իր նախորդ գոլը խփել էր 2016թ. նոյեմբերի 5-ին՝ գրավելով «Բանանցի» դարպասը: Բարձրագույն խմբում Արտակի օգտին 19-րդ գոլը գրանցվեց, որից 4-ը նա խփել է «Ալաշկերտում»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Լոպարտա. «Նա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է և առանց ծայրահեղ անհրաժեշտության ենթակա չէ վաճառքի»

  • 20

Սեբաստյեն Ալեն՝ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ

  • 126

Աքսել Վիտսելը՝ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ

  • 42

Էդգար Սևիկյանը՝ «Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ

  • 285

Մովսիսյանը՝ Զախարյանի որոշման մասին. «Ինձ համար անընդունելի է, որ հայը չի խաղում Հայաստանի հավաքականում»

  • 904

Բեքհեմը հետևում է «Ուիմբլդոնի» մրցաշարին

  • 95

«Բարսելոնան» ներկայացրեց Կեսիեին (ֆոտո, տեսանյութ)

  • 456

Արթուր Միրանյանը հեռացել է «Ուրարտուից»

  • 95

«Բորդոյին» կարող են իջեցնել Ֆրանսիայի 5-րդ դիվիզիոն

  • 187

Մխիթարյանը ժամանել է «Ինտերի» մարզաբազա (տեսանյութ)

  • 1447

«Մոնակոն» առաջարկ է կատարել շվեյցարացի հարձակվողի համար

  • 239

«Յուվենտուսն» այս շաբաթ 2 տրանսֆեր կհաստատի

  • 484

Օգանեսյան. «Կարող էի ձմռանը տեղափոխվել, բայց որոշակի հանգամանքների բերումով չստացվեց»

  • 352

Բերգվեյնը վերադառնում է Նիդեռլանդներ

  • 255

«Միլանի» սանը տեղափոխվեց «Ինտեր»

  • 899

«Ատլետիկոյի» հարձակվողը՝ «Բավարիայի» տրանսֆերային թիրախում

  • 320