Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Արման Դարչինյան. «Պատրաստվում եմ հաղթանակի Օլիմպիական վարկանիշային մրցաշարում»

arman darchinyan14 - Արման Դարչինյան. «Պատրաստվում եմ հաղթանակի Օլիմպիական վարկանիշային մրցաշարում»

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար մարզիկներից Արման Դարչինյանը Փարիզում կայանալիք վարկանիշային մրցաշարից առաջ VNews-ի հետ զրույցում խոսեց մարզավիճակից, պատմեց, թե մեկ տարվա ընթացքում ինչ փորձությունների միջով է անցել ու ինչպես է դրանք հաղթահարել, անդրարձավ Օլիմպիական խաղերին ու պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելուն: Նա իր նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում նշել էր 2019-ի հոկտեմբերին՝ նոկաուտի ենթարկելով ամերիկացի Քենդալ Մեյս-Թեյլորին:

Դեռ անցած տարի սկսած ու կիսատ մնացած վարկանիշային մրցաշարում Դարչինյանը  հաղթանակ էր տարել իտալացի Սալվադորե Կավալարոյի հետ մենամարտում ու դուրս եկել հաջորդ փուլ, որտեղ արդեն մեկ տարի է պետք է հանդիպի Իռլանդիան ներկայացնող մարզիկին: Հունիսի 4-ից վերսկսվող մրցաշարում Արմանին ևս երկու հաղթանակ է պետք Օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու համար:

Ի՞նչ մարզավիճակում եք վարկանիշային մրցաշարից առաջ:

Կարծում եմ՝ բավականին լավ: Մարզիչներն էլ գոհ են, ես՝ նույնպես: Մրցաշարը ամեն ինչ ցույց կտա:

Իրավիճակը անսովոր է, քանի որ մեկ տարի է՝ գիտեք վարկանիշային մրցաշարի վիճակահանությունը ու առաջիկա մրցակցին: Հավանաբար այս ընթացքում ուսումնասիրել եք մրցակիցներին:

Այո, երբեք այսպես չի եղել, կոնկրետ գիտեմ՝ ում հետ եմ մենամարտելու: Իհարկե, նայել ենք, ուսումնասիրել ենք, իրենք էլ ինձ՝ կարծում եմ: Պատրաստվում ենք հաղթանակի մրցաշարին:

arman darchinyan boxing training 10 960x640 - Արման Դարչինյան. «Պատրաստվում եմ հաղթանակի Օլիմպիական վարկանիշային մրցաշարում»

Մեկ տարի է անցել՝ վարկանիշային մրցաշարի դադարեցումից հետո: Այս ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել Ձեր կարիերայում:

Վարկանիշային մրցաշարից հետո՝ երկար դադարից հետո մասնակցել եմ Հայաստանի առաջնությանը, այնուհետև մրցել եմ երկու մրցաշարերում: Որոշ չափով հետ եմ բերել կորոնավիրուսի ու պատերազմի շրջանում կորցրածը: Հիմա պատրաստ եմ նոր փուլի:

Այդ բարդ շրջանում ինչպե՞ս էիք ինքներդ Ձեզ մոտիվացնում:

Լինում էին պահեր, որ տրամադրությունը, հոգեբանական վիճակը թույլ չէր տալիս մտածել մարզումների մասին: Առաջինը եղավ Հայաստանի առաջնությունը, ու ինքս իմ առաջ նպատակ դրեցի, որ պետք է դրան պատրաստվեմ, այդպես, փոքր քայլերով, փոքր նպատակներ դնելով, առաջ էի շարժվում:

Վերջինը մասնակցել եք Ուկրաինայի մրցաշարին, որտեղ հաղթող եք դարձել: Ինչպե՞ս էիք Ձեզ զգում ռինգում ու ի՞նչ տվեց այդ մրցաշարը:

Անկեղծ ասած՝ Ուկրաինայի մրցաշարին լիարժեք պատրաստ չէի: Բայց ամեն ինչ ստացվեց, հաղթանակ տարա: Դադարից հետո ինձ համար կարևոր էր որքան հնարավոր է շատ մենամարտեր անցկացնելը: Այս տարվա ընթացքում արդեն 5 մենամարտ եմ ունեցել, ու այդ ամենը ինձ նախապատրաստել է Փարիզի մրցաշարին:

Մեկ տարի առաջ Լոնդոնում էիք ավելի լա՞վ մարզավիճակում, թե՞ հիմա:

Մարզումներով չեմ կարող ասել: Կրկին լավ մարզավիճակում եմ: Այդ պահին պետք է ճիշտ կողմնորոշվեմ, որպեսզի հաղթանակի հասնեմ:

Arman Darchinyan 1 960x640 - Արման Դարչինյան. «Պատրաստվում եմ հաղթանակի Օլիմպիական վարկանիշային մրցաշարում»

Իրադարձություններից առաջ ընկնելով՝ ենթադրենք Ձեզ հաջողվում է ուղեգիր նվաճել: Ի՞նչ են նշանակում Ձեզ համար Օլիմպիական խաղերը:

Սիրողական սպորտի գագաթնակետն է: Ճիշտ է՝ ոսկին է գագաթնակետը, սակայն մասնակցությունը…դեռ դա էլ է բարձր հնչում, քանի որ դեռ չկա: Եթե ստացվի, պատրաստվում եմ լավ ելույթ ունենալ Տոկիոյում, փորձել մեդալ նվաճել:

Արդեն մտածե՞լ եք՝ ինչ եք անելու Օլիմպիական տարվանից հետո, կշարունակե՞ք պրոֆեսիոնալ ռինգում:

Չեմ ցանկանում առաջ ընկնել իրադարձություններից: Թող Օլիմպիական խաղերը կայանան, լավ ելույթ ունենամ, այս տարի Սերբիայում աշխարհի առաջնություն էլ կա:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատրաստ է Օլիմպիական վարկանիշային մրցաշարին (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

Միշա Ալոյան. «Եկել է գեղեցիկ վերջակետ դնելու ժամանակը»

  • 209

Իրանցի բռնցքամարտիկին մահվան են դատապարտել բողոքի գործողություններին մասնակցելու համար

  • 260

Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը

  • 91

Բաչկով. «Մեծ պատիվ է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկվելը»

  • 194

«Հայկական խորովածն ավելի համեղ է, ընկերս». Արթուր Աբրահամը՝ Լուկաշ Պոդոլսկիին

  • 4859

«Հայկական խորովածն ավելի համեղ է, ընկերս». Արթուր Աբրահամը՝ Լուկաշ Պոդոլսկիին

  • 4837

Հայաստանի 10 լավագույն մարզիկները 2021 թվականին

  • 3063

Դեկտեմբերի 21-ին հայտնի կդառնան «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները

  • 238

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը տարին ավարտել է հաղթանակով

  • 178

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է ուկրաինացիներին (տեսանյութ)

  • 171

Կյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Բագրատ Օհանյանը

  • 2732

Կառավարությունը հաստատել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային հիմնադրամը

  • 156

ՄՕԿ-ը քննարկել է ծանրամարտի ու բռնցքամարտի՝ Օլիմպիական ծրագրից հնարավոր հեռացման հարցը

  • 235

ՄՕԿ-ը քննարկել է ծանրամարտի ու բռնցքամարտի՝ Օլիմպիական ծրագրից հնարավոր հեռացման հարցը

  • 229

Երևանը նախապատրաստվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը

  • 158

Հետաձգվել է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը

  • 148