Արքայազն Հարրին ամերիկյան Fast Company բիզնես ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ աշխատանքից կրճատումները, որոնք ավելի հաճախակի են դարձել համաճարակի ժամանակ, «այնքան էլ վատ չեն»։
«Խոհեմությունը փոփոխությունների անհրաժեշտություն է ստեղծում: Աշխարհում շատ մարդիկ այնպիսի աշխատանքով են զբաղված, որոնք իրենց ուրախություն չեն պատճառում: Աշխատանքից ազատվելուց հետո նրանք առաջին տեղում են դնում իրենց հոգեկան առողջությունն ու երջանկությունը: Միայն կարող ենք շնորհավորել նրանց այս կապակցությամբ», – ասել է արքայազնը:
2020 թվականի հունվարին արքայազն Հարրին և իր կինը՝ Մեգան Մարքլը, հրաժարվել են ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից և, հետևաբար, նաև բխող արտոնություններից։ Զույգը տեղափոխվել է Կանադա, ապա Կալիֆորնիա։
Իսկ այս տարվա մարտի վերջին հայտնի է դարձել , որ արքայազն Հարրին պաշտոն է ստացել ամերիկյան BetterUp ստարտափի ղեկավարությունում, որը զբաղվում է մարդկանց հոգեկան առողջության բարելավմամբ։ Հարրին կմասնակցի նախագծի արտադրանքի ռազմավարության մշակմանը և բարեգործությանը: Նա կդառնա ընկերության հանրային դեմքը և դասախոսություններ կկարդա հոգեկան առողջության մասին։
«Ես ցանկանում եմ ազդել մարդկանց կյանքի վրա։ Պրոակտիվ քոուչինգը անսահման հնարավորություններ է տալիս անձնական աճի, ավելի մեծ խոհեմության և կյանքի որակի բարձրացման համար», – իր նոր պաշտոնը ներկայացնելիս մեկնաբանել է արքայազնը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո