«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է 2021/22 մրցաշրջանում ակումբի նպատակներից։
«Եթե նայենք մրցաշարային աղյուսակին, ապա առաջին 3 թիմերը շատ կայուն են ու հաճախ են խոշոր հաշվով հաղթանակներ տոնում։ Նրանք մյուսներից ավելի լավ տեսք ունեն և, վստահաբար, նրանց ու մյուս թիմերի միջև առկա է անդունդ։
Բայց մի խումբ թիմեր, որոնք մրցաշարային աղյուսակում նրանց զիջում են, բավականին հավասար ուժեր ունեն և այդ թիմերի միջև մեծ տարբերություն չկա։
Դա է պատճառը, որ մենք պետք է հասնենք կայունության ու մեր տեղը զբաղեցնենք առաջին քառյակում»,- Արտետայի խոսքն է հաղորդում The Sun-ը։
ԱՊԼ-ի առաջին եռյակում «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլն» ու «Չելսին» են։ «Արսենալը» 23 միավոր ունի և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո