Մալայզիացի միլիոնատեր Վինսենթ Թանը վաճառքի է հանել իր 88 մետր երկարությամբ ասիմետրիկ շքեղ զբոսանավը։ «Asean Lady» անվանումով շքեղ զբոսանավում, բացի շքեղ ու ընդարձակ սրահներից, ննջասենյակներից ու լոգարաններից, կա անգամ ուղղաթիռային հարթակ ու աշխատասենյակ, գրում է luxurylaunches.com-ը։ Գործարարն այն վաճառքի է հանել մոտ 34.4 մլն դոլարով, ինչը զգալի ցածր է նախապես սահմանած գնից՝ 56 մլն դոլարից։
Ջրային փոխադրամիջոցը նախագծել է Յան Միտչելը։ Այն կարող է հյուրընկալել տասնյակ մարդկանց, ապահովել նրանց հետաքրքիր ժամանցը։ Զբոսանավը համալրված է 2000 ձիաուժ հզորությամբ շարժիչով։
Տեսանյութ՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո