Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Այն, ինչ պետք է իմանալ “Green Book” ֆիլմի մասին

green - Այն, ինչ պետք է իմանալ "Green Book" ֆիլմի մասին

Մոտենում է Օսկար մրցանակաբաշխությունը և բոլորս սրտատրոփ սպասում ենք, թե երբ են մեր սիրելի դերասան-դերասանուհիները, ռեժիսորները, օպերատորները և բոլոր նրանք, որոնք կապ ունեն ֆիլմարտադրության հետ տուն գնալու այդքան բաղձալի մրցանակով:
Այս տարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցում են հիրավի մեկը մյուսից գեղեցիկ և իմաստալից ֆիլմեր և այս տարի հատկապես դժվար է կանխատեսել, թե դրանցից որ մեկի հանդեպ գթասիրտ կլինի Օսկարը:
Այս նյութը նվիրված է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցող և մեծ աղմուկ հանած «Կանաչ գրքին» (“Green book”):

Ահա այն, ինչ պետք է իմանալ նախքան «Օսկար 2019»-ի մեկնարկը:

Գլխավոր հերոսներից մեկը՝ Վիգգո Մորտենսենը, որը մարմնավորում է Թոնի Լիպ Վալելոնգային (մենք դեռ կխոսենք նրա մասին) առաջադրվել է Օսկարի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, իսկ մյուս հերոսը՝ Մահերշալա Ալին, որը մարմնավորում է սևամորթ երաժիշտ Դոն Շիռլիին նոմինացվել է Օսկարի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում: Հարկ է, սակայն, նշել, որ այս երկու հերոսները չեն զիջում միմյանց թե՛ իրենց խաղով, և թե՛ կարևորությամբ, և ասել, որ Մահերշալայի կերպարը երկրորդական է սխալ կլինի: Ինչևէ…
Տաղանդավոր երաժիշտ Դոն Շիռլին պետք է շրջագայի ԱՄՆ-ի նահանգներով և նա վստահելի մարդու կարիք ունի, որը ոչ միայն կվարի մեքենան, այլև ամենուրեք կհետևի և կպաշտպանի նրան: Դոնն աշխատանքի է ընդունում Թոնի «շատախոսին», որի հետ ուղևորությունը խոստանում է շատ հետաքրքիր լինել:
Այս շրջագայությունը մեկընդմիշտ կփոխի հերոսների կյանքը և ի դեմս Թոնիի Դոնը ձեռք կբերի իր լավագույն ընկերոջը: Այս ֆիլմն ընկերության և հավատարմության մասին է, այն երկու բոլորովին օտար մարդկանց մասին է, որոնք կարող են դառնալ հարազատ և կիսել միևնույն խնդիրները, հոգսերը, այս ֆիլմը մարդասիրության մասին է:

Այս հուզիչ պատմությունը մեզ է հասել Թոնի Լիպի որդու՝ Նիկի շնորհիվ: Ֆիլմի սցենարը գրվել է Նիկի, Բրայան Հեյսի և ֆիլմի ռեժիսոր Պիտեր Ֆարելլիի համատեղ ջանքերով: Եվ այսօր այն նոմինացվել է Օսկարի 5 անվանակարգերում, այդ թվում և «Լավագույն սցենար» անվանակարգում:

ja 2 960x640 - Այն, ինչ պետք է իմանալ "Green Book" ֆիլմի մասին

Նիկը մեծացել է 60-ականների Բրոնքսում, տիպիկ իտալական ընտանիքում: Նիկի ընտանիքը պահպանողական էր. նրանք եկեղեցի էին այցելում, մայրը պատրաստում էր, հայրը՝ ուտում: Նիկը և եղբայրը, սակայն, տարբերվում էին իրենց հասակակիցներից և սա հիմնականում բացատրվում է նրանով, այս տղաների հայրն այն ժամանակների համար շատ խիզախ գտնվեց և մտերմիկ կապ հաստատեց Դոն Շիռլիի հետ: Այո՛ այն տարիներին այս տեսակ ընկերությունը քննադատվում էր և սխալ էր մեկնաբանվում:

Նիկի հայրը՝ Թոնին ստացել էր «շատախոս» մականունը, քանի որ սիրում էր գլուխ գովալ և երբեք ուշադրություն չէր դարձնում իր բառերին: Թոնին աշխատում էր Նյու Յորքի Copacabana գիշերային ակումբում: Երբ Վալելոնգա ավագին ազատում են աշխատանքից, նա, չունենալով ընտրության ոչ մի հնարավորություն, աշխատանքի է անցնում սևամորթ դաշնակահար Դոն Շիռլիի մոտ: Վալելոնգան պետք է ուղեկցեր վերջինիս նրա՝ 1962 թ. շրջագայություններում. միասին նրանք ուղևորվում են հարավ:

Պետք է նշել, որ այն, ինչ նկարագրված է գրքում և հետևաբար ֆիլմում, իրական է:  «Ես ցանկանում էի, որ զգացմունքները ծնվեն ճշմարտությունից, քանի որ պատմությունն ինքնին հրաշալի է և ճշմարտությունը բավարար է, որ այն սիրվի», -ասել է Time ամսագրի հետ զրույցում Նիկը և հավելել. «Սա անկեղծ, շատ անկեղծ պատմություն է երկու մարդկանց մասին, որոնք սլանում են մեքենայով: Այս ֆիլմը նրանց փոխհարաբերությունների մասին է և այն մասին, թե նրանք ինչերի միջով են անցնում այդ սարսափելի ժամանակներում»:

l 960x640 - Այն, ինչ պետք է իմանալ "Green Book" ֆիլմի մասին

80-ականների վերջն էր, երբ Նիկը հայտնում է ծնողներին, որ գիրք է գրելու և պատմելու այն ամենի մասին, ինչ հայրն է իրեն ասել: Այս միտքն իհարկե շոյում է Թոնիի սիրտը, բայց նա պատասխանում է. «Միայն մահիցս հետո, որդիս»: Նիկը լրագրողների հետ զրույցում պատմել է նաև, որ այս հարցով նաև Շիռլիին է դիմել և նրանից էլ է նույն պատասխանը ստացել:

Նիկը խոստովանել է, որ թեպետ Դոն Շիռլին չի պարզաբանել իր պատասխանը, նա ենթադրում է, որ պատճառը Դոնի սեռական կողմնորոշվածությունն է, որի մասին ֆիլմում մի փոքր խոսվում է: Իրականում Դոնը երբեք Վալելոնգայի հետ չի խոսել այդ թեմայով, սակայն մեկ անգամ երաժշտին ձերբակալել են տղամարդու հետ սեքսով զբաղվելուց տեսնելիս և Դոնը օգնության է կանչել Վալելոնգային: Այս հատվածը կա նաև ֆիլմում: «Շիռլին միշտ իրեն միայնակ է զգացել և փակ է եղել: Նա երբեք ցույց չի տվել այն, ինչ նրա ներսում կատարվում էր»,- ասել է Նիկը: Հենց այդ պատճառով էլ նա փորձում էր ալկոհոլի մեջ խեղդել իր ցավերն ու մտածմունքները:

լավ 2 960x540 - Այն, ինչ պետք է իմանալ "Green Book" ֆիլմի մասին

Իսկ ի՞նչ եք կարծում Թոնին ռասիտր էր:

Իրականում Վալելոնգան ռասիտ էր և չէր կարող ընկերություն անել սևամորթի հետ, ամեն դեպքում նրա մտքով էլ չէր կարող անցնել որ ի դեմս Դոնի նա ձեռք կբերի իր ամենամտերիմ մարդկանցից մեկին: Թոնին վառ արտահայտված ռասիստական հայացքներ ուներ, և այդ մասին վկայում է նաև ֆիլմը, որի սկզբում նա արհամարհական խոսքեր է ասում սևամորթների հասցեին, ծաղրում Շիռլիին: Նիկը խոսել է այս մասին, ասելով. «Հայրս փորձել է համապատասխանել այն ժամանակներին և այն միջավայրին, որտեղ նա ապրում էր: Նա իսկույնևեթ փոխեց իր հայացքները, երբ ծանոթացավ և մտերմացավ Շիռլիի հետ»: Նիկը նաև խոստովանել է, որ հոր հայացքների վերանայման հարցում մեծ էր «Ջիմ Քրոուի օրենքի» (“Jim Crow laws”) դերը: Այդ օրենքը ոչ պաշտոնապես կոչվում է «ԱՄՆ-ի որոշ նահանգներում ռասսայական խտրականության օրենք», համաձայն որի ԱՄՆ-ի որոշ նահանգներում սևամորթների մուտքն արգելված է: «Հայրս սեփական աչքերով է տեսել՝ ինչպես են վերաբերվել սևամորթներին և դա շատ է հուզել նրան», – ասել է Նիկը:

Եվ այսպես, խնդիրներից խուսափելու նպատակով Թոնին օգտվում էր «Սևամորթ վարորդների կանաչ գրքից» (“Negro Motorist’s Green Book,”), որում նշված էին բոլոր այն վայրերը, որտեղ սևամորթների մուտքը չէր արգելվում:

Եվս մեկ կարևոր բան, որ պետք է իմանալ: Ֆիլմում խոսվում է այն մասին, որ Շիռլիի և Վալելոնգայի ճանապարհորդությունը տևում է երկու ամիս, սակայն իրականում շրջագայությունները տևում են մեկ ու կես տարի, այսինք՝ այն ամենը, ինչի մասին խոսվում է ֆիլմում, տեղի է ունեցել մեկ ու կես տարիների ընթացքում:

toni 960x540 - Այն, ինչ պետք է իմանալ "Green Book" ֆիլմի մասին

Եվս մեկ հետաքրքիր փաստ: Շիռլիի ընկերների թիվն անհնար է հաշվել, բայց նրանցից շատերը չէին ցանկանում բարձրաձայնել իրենց անունները: Եթե դիտել եք ֆիլմը, կհիշեք այն հատվածը, երբ Թոնին և Շիռլին հայտնվում են ճաղերի ետևում, և Դոնը զանգ է տալիս ընկերոջը՝ Ռոբերտ Քենեդուն: 1963 թ., և Քենեդին օրեր առաջ էր կորցրել եղբորը՝ Ջոնին, սակայն ժամանակ է հատկացնում Շիռլիին և դուրս է բերում նրան բանտից: Քենեդին Շիռլիի ամենամոտ ընկերներից մեկն էր, սակայն հասկանալի պատճառներով նրանք թաքցնում էին իրենց ընկերությունը: Շիռլիի մյուս մտերիմ ընկերն էր Մարտին Լյութեր Քինգը:

Մեկ ու կես տարի անց այս երկուսը նորից Նյու Յորք են վերադառնում և շարունակում իրենց գործունեությունը: Դոնը շարունակում է ստեղծագործել, սակայն այդպես էլ մեծ ճանաչման չի արժանանում, իսկ Թոնին մուտք է գործում զվարճանքի ոլորտ: Նա անգամ դերասանական կարիերա է սկսում. նրան կարող եք տեսնել “The Sopranos” սերիալում: Չի մոռացվում նաև Դոնի՝ Թոնիին նամակագրությունում ցուցաբերած օգնությունը (եթե դիտել եք ֆիլմը, կհասկանաք) և շուտով լույս է տեսնում Վալելոնգա ավագի “Shut u and eat” գիրքը:

Թոնի Վալելոնգան և Դոն Շիռլին մահացել են 5 ամիս տարբերությամբ 2013 թ.՝ Թոնին հունվարի 4-ին, իսկ Դոնը՝ ապրիլի 6-ին:

Դիտեք ֆիլմը և պատրաստվեք տարվա ամենասպասված միջոցառմանը՝ Օսկարին, որը տեղի կունենա փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը:

Աղբյուր՝ Time, TheGuardian

 

տես նաև՝ Օսկար 2019. «Լավագույն ֆիլմ» անվանակարգի մասնակիցները


    • Ընթերցեք նաև

Ի՞նչ դիտել տանը. Ջեյք Ջիլենհոլի մասնակցությամբ «Հոկտեմբերյան երկինք» կենսագրական դրաման

  • 269

Ի՞նչ դիտել տանը. Մեգ Ռայանի և Թոմ Հենքսի «Դուք նամակ ունեք» դրամեդին

  • 295

Օդեսայի միջազգային կինոփառատոն. Հայաստանը՝ ժյուրիի կազմում ու Կաննի մեծ ֆիլմերը

  • 121

Ի՞նչ դիտել տանը․ պատանի Մեթյու ՄքՔոնահիի, Բեն Աֆլեքի և Միլա Յովովիչի մասնակցությամբ «Շփոթմունքի և հաճույքի մեջ»-ը

  • 136

Ի՞նչ դիտել տանը. Աբդելատիֆ Քեշիշի կրքոտ, կիսամերկ ու ծովային «Մեկտուբ, իմ սեր. երգ առաջին»-ը

  • 564

Ի՞նչ դիտել տանը. Վուդի Ալենի կրքոտ, զվարճալի ու հմայիչ կարծրատիպերով լի «Վիքի Քրիսթինա Բարսելոնա»-ն

  • 213

Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»

  • 197

Ի՞նչ դիտել տանը. 80-ականների իտալական ամառ տեղափոխող «Կանչիր ինձ քո անունով» մելոդրաման

  • 422

Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»

  • 368

Ի՞նչ դիտել տանը. Բերնարդո Բերտոլուչիի հուզառատ, վայրենի ու կուսական «Խուսանավող գեղեցկությունը»

  • 547

Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին

  • 662

Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

  • 283

Ի՞նչ դիտել կինոթատրոններում. Էմմա Սթոունի «Քրուելա»-ն՝ Դիսնեյի ամենանորաձև punk-չարագործի կենսագրականը

  • 213

Հոբելյանական և քովիդյան. Կիևի միջազգային կինոփառատոն «Молодість»-ը՝ կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի աչքերով

  • 164

Սոֆիա Կոպոլայի 10 սիրելի ֆիլմերը

  • 180

10 ամենաթանկ ֆիլմերը

  • 418