Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Բարսեղյան. «Մենք այս հավաքականով ի զորու ենք ամեն ինչի»

Խաղի մանրամասները

Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 7 տուր

08 Հոկտեմբեր 2021 - 22:45

1

Իսլանդիա

1

Հայաստան

0 - 1 Կամո Հովհաննիսյան - 35`

1 - 1 Գլեն Սաութամ - 77`

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հարցազրույց է տվել ՀՖՖ TV-ին։

Նորամուտը հավաքականում

«Նորամուտս Հայաստանի ազգային հավաքականի կազմում շատ լավ և շատ վառ ստացվեց։ Հիշում եմ, որ Վարուժան Սուքիասյանը ինձ կանչեց հավաքական, շատ-շատ վառ հիշողություններ կան, լեփ-լեցուն ստադիոն, շատ հայ ժողովուրդ։

Շատ մարդիկ կերազեին այսպիսի նորամուտի մասին։ Այն ժամանակ, երբ որ հրավիրվում էի հավաքական, ճիշտն ասած, պահ էր եկել, որ շատ դժվար էր խաղալ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում, բայց ես ամեն ինչ անում էի, թե՛ «Վարդարի» կազմում, թե՛ այստեղ մարզումներին և ամեն պարապմունքի ապացուցում էի, որ ես արժանի եմ։

Ինչ-ինչ պատճառներով ինձ չէին վստահում, կամ մտածում էին, որ ես տվյալ պահին պատրաստ չեմ, բայց ես հետո իմ խաղով ապացուցեցի բոլորին, որ ես կարող եմ խաղալ ու կարող եմ օգուտ տալ իմ հայ ազգին ու իմ հավաքականին»։

«Ֆեներբահչեի» դեմ գոլը «Վարդարի» կազմում

«Ֆեներբահչեի» գոլի մասին կասեմ, որ խաղից առաջ ես ու Հովհաննես Համբարձումյանը շատ էինք խոսել ու մենք գիտեինք, որ պետք է ամեն ինչ անենք ու հաղթենք այդ խաղերը, որովհետև դա մեզ համար սովորական խաղ չէր ու մենք չէինք նայում որպես փլեյ-օֆֆի խաղ, որ նրանց հաղթելու դեպքում կմտնենք Եվրոպա լիգայի խմբային փուլ։ Դա ազգի պատիվը բարձր պահելու խնդիր էր»։

Արմեն Գյուլբուդաղյանցի, Խոակին Կապառոսի և Ազգերի լիգայում հաջողության մասին

«Այդ ժամանակ Արմեն Գյուլբուդաղյանցը շատ էր վստահում ինձ և ես չէի կարող չարդարացնել ոչ իր, ոչ հավաքականի սպասումները։ Շատ եմ հարգում իրեն որպես մարդ և որպես մարզիչ։ Խաղից առաջ, որ նա ելույթ էր ունենում մենք արդեն մեկ քայլ առաջ էինք նայում ու ոչ թե հարյուր տոկոս, այլ 100-ից ավել էինք պատրաստվում ու նվիրվում խաղադաշտում։

Մարզիչներից մեկն է եղել իմ կյանքում, որ ես տեսել եմ՝ ոնց է ամեն ինչ անում ֆուտբոլիստի համար, անգամ իրեն զոհաբերում։ Երբ որ Կապառոսը գլխավորեց հավաքականը, իմ կարծիքով դա պետք էր մեր հավաքականին, որովհետև նոր մտքեր, նոր տակտիկա, նոր խաղաոճ, նոր պարապմունքներ։ Ինձ ամենաշատը դուր է գալիս, որ նա շատ դրական մարդ է ու ինձ համար ամենակարևորը մարզչի հատկանիշներից մարդ տեսակն է, որ ես շատ-շատ եմ գնահատում ու ոչ միայն իրեն այլ նաև բոլոր անձնակազմին։

Ազգերի լիգայում հաջողությունը պայմանավորված էր նրանով, որ մենք ցանկանում էինք ժողովրդին սփոփել ու մի փոքր ժպիտ պարգևել, որովհետև մենք շատ լավ հասկանում էինք, թե ինչ ծանր իրավիճակ էր մեր ազգի համար։ Մի քանի ժամով թեկուզ, այն մարդիկ, ովքեր ցավ են ապրել, չասեմ մոռանան, որովհետև սխալ կլինի, բայց շեղվեն ու իմ կարծիքով մենք կարողացանք այդ ամեն ինչն անել»։

Ռումինիայի դեմ հաղթական 11-մետրանոցի մասին

«Մրցավարն ինձ ասաց՝ առանց ավելորդությունների կխփես, որովհետև վերջին րոպեներն է և ես, եթե որևէ սխալ բան տեսնեմ կարձանագրեմ այն մրցակցի օգտին։ Դրան ի պատասխան ես ասացի՝ միայն սուլիր, ես հաստատ գոլ եմ խփելու։ Այդ պահին հավանաբար ոչինչ չէի մտածում ոնց որ միշտ։ Ինձ համար լրիվ մեկ էր՝ ինչ կլինի, ես գիտեի, որ գոլի հեղինակ եմ դառնալու։ Լարվելու ոչինչ չկար»։

Իսլանդիայի և Ռումինիայի դեմ խաղերի մասին

«Արտագնա խաղում Ռումինիային երբ պարտվեցինք՝ ես մեն-մենակ հայտնվեցի դարպասապահի առաջ ու գոլ չխփեցի, դրա համար պարտվեցինք։ Հիմա կյանքը նվեր է պարգևել, որ սխալներն ուղղենք։ Ինձ թվում է, հիմա մենք այս հավաքականով ի զորու ենք ամեն ինչի։ Բայց քայլ առ քայլ պետք է անենք։ Առաջինը, պետք է մտածենք Իսլանդիայի մասին և հետո կպատրաստվենք Ռումինիայի դեմ խաղին»։

Հայաստանի դիրքը մրցաշարային աղյուսակում

«Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։ Առաջին հորիզոնականում էինք, իջանք երկրորդ, բայց մենք իրական շանսեր ունենք։ Հիմա ում էլ հարցնեինք առաջին խաղից սկսած, թե մենք օրինակ 5 միավոր վաստակենք, բոլորը շատ գոհ կլինեին, բայց մենք արեցինք անհնարինն ու զուտ դրա համար երկրորդ հորիզոնականում ենք»։

Պատասխանելով այն հարցին, թե նա ի՞նչ կանի, եթե Հայաստանի ազգային հավաքականը նվաճի ԱԱ-2022-ի եզրափակիչի ուղեգիր՝ Բարսեղյանն ասել է. «Եթե Մարկոսին տայիք այդ հարցը, հավանաբար կասեր մերկ կվազեմ խաղադաշտում (ծիծաղում է), բայց ես չգիտեմ։ Ես դեռ պիտի Խորենի մազերը սափրեմ, տատու կանեմ ինձ համար և եռագույնով օդապարիկից կթռնեմ»։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

Արմեն Մելիքբեկյանի ուղերձը ՀՖՖ-ի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ

  • 120

FIFA The Best. Ինչպես են քվեարկել Կապառոսն ու Մխիթարյանը

  • 3339

Հայաստանի հավաքականը մարտին ընկերական խաղ կանցկացնի Երևանում

  • 697

Տնային Եվրոպայի առաջնությունից մինչև բասկետբոլի հավաքականի վերադարձ. Ինչ կբերի իր հետ 2022-ը

  • 790

Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Լեհաստանում

  • 909

Բիչախչյան. «Շատ ուրախ եմ «Պոգոնին» միանալու համար»

  • 895

Ժոաո Գիլերմե Կարվալյոն խոսել է ֆուտզալի Հայաստանի հավաքականում իր նպատակների մասին

  • 189

Մարզչական նոր նշանակումներ ֆուտբոլի Հայաստանի հավաքականներում

  • 396

Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը 3 անգամ աճել է

  • 1106

Լևոն Պաչաջյանն ավարտեց մարզական կարիերան

  • 947

Խոակին Կապառոսը՝ Հայաստանի լավագույն մարզիչ

  • 193

Խոակին Կապառոսը՝ Հայաստանի լավագույն մարզիչ

  • 183

Վարազդատ Հարոյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

  • 326

Վարազդատ Հարոյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

  • 320

«Կադիսը» շնորհավորել է Հարոյանին

  • 358

Բիչախչյանը «Ժիլինայի»՝ ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստն է

  • 1705