Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

[Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերը

580D9128 FA39 4221 8D09 F7DCF58E7970 - [Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերը

Ահա և ավարտվեց 71-րդ Բեռլինի կինոփառատոնը, որն այս անգամ կազմակերպված էր հատուկ և արտակարգ՝ օնլայն ձևաչափով։ Մենք արդեն մանրամասն անդրադարձել ենք գլխավոր՝ «Ոսկե արջ» մրցանակին արժանացած «Անհաջող կենակցում կամ մոլեգին պոռնո» սոցիալական սատիրային, որի ռեժիսորն ու սցենարիստն է Ռադու Ժուդեն՝ ժամանակակից ռումինական կինեմատոգրաֆի կարևորագույն ֆիգուրներից մեկը։ Այժմ ուզում ենք ներկայացնել կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի առանձնացրած ֆիլմացանկը, որը հասանելի էր կինոփառատոնի կայքում մասնագիտացված մամուլի համար։ Կարդանք և սպասենք, թե երբ այս ֆիլմերը հասանելի կլինեն մեր էկրաններին՝ կինոթատրոններում կամ սթրիմինգային հարթակներում։

 

 

2B4E8933 14BC 4460 B02C 550A91D7BABD 960x551 - [Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերըBabardeala cu bucluc sau porno balamu / «Անհաջող կենակցում կամ մոլեգին պոռնո», Ռադու Ժուդե

 

Սյուժեի կենտրոնում է մասնավոր և էլիտար դպրոցի պատմության ուսուցչուհու շուրջ ծավալվող աղմկոտ սկանդալը՝ կնոջ ընտանեկան home-video-ն հայտնվել է համացանցում։ Ծնողները՝ արդի ռումինական սոցիումի ամենատարբեր ներկայացուցիչները (որտեղ նաև Ժուդեիի երկրից դուրս ապրողները, օրինակ՝ հայերը, հեշտությամբ կտեսնեն իրենց) դատավճիռ հիշեցնող ժողովի ժամանակ պետք է որոշեն ուսուցչուհու ճակատագիրը։ Ժուդեն ֆիլմի մեջտեղում 26 րոպեով մի փոքր շեղվում է հիմնական սյուժեից՝ ներկայացնելով հանդիսատեսին տարրատեսակ երևույթներ ծաղրող կարճ սքեչեր։

 

Ի՞նչով է ֆիլմը հուշագրավ. ժամանակակից ռումինական կինոն խոսում է երգիծանքի, երբեմն աբսուրդի և գրոտեսկի լեզվով, անում է դա հմտորեն, վստահ և տպավորիչ։ Ժուդեի ֆիլմը խտացրած էսենցիա է, որը սուր և կտրուկ հոտերով ուշքի է բերում երկակի ստանդարտների, անհիմն կարծրատիպերի և կեղծ բարեպաշտության  ջատագովներին։

 

77230C04 64D1 4905 A0C5 986E9DD67E86 960x578 - [Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերըRas vkhedavt, rodesac cas vukurebt? / «Ի՞նչ ենք տեսնում, երբ նայում ենք երկնքին», Ալեքսանդր Կոբերիձե

 

Դեղագետ Լիզան և ֆուտբոլիստ Գեորգին պատահաբար հանդիպում են իրար ամառային Քութաիսում. երիտասարդները հասկանում են, որ համակրում են իրար և որոշում հաջորդ իսկ օրը հանդիպել արդեն պլանավորված՝ կամրջի կողքի այգու նորաբաց սրճարանում։ Սակայն, ինչպես խորհրդավոր ձայնով հայտնում է կադրի ետևում գտնվող ձայնը, Լիզային և Գեորգիին անիծում է անհայտ մոգական ուժ, և առավոտյան նրանք զարթնում են բացարձակապես նոր մարմիններով։ Եվ քանի որ երկուսի արտաքինն էլ փոխվել է՝ ժամադրությունը տեղի չի ունենում։

 

Ինչո՞վ է ֆիլմը հուշագրավ. Երկուս ու կես ժամանոց անշտապ, լիրիկական, մոգեկան ռեալիզմի և ուրբանիստական ռոմանտիզի ելևեջներով մելոդրաման ավելի շուտ սիրո խոստովանություն է առ վրացական ամենահին քաղաքներից մեկը՝ Քութաիսը։ Առանց յուրահատուկ սյուժետային վայրիվերումների (չհաշված երիտասարդների կերպարանափոխումը) Կոբերիձեի ֆիլմը պարուրում է նրբագեղ և շոյող, անգամ տեղ-տեղ միամիտ հմայքով։ Մենք ծանոթանում ենք քաղաքի բնակիչների հետ, լինեն դրանք պաղպաղակ գնող դեռահասներ, անտուն շունիկներ թե սրճարանների տնօրեններ, և դիտումից հետո տենչում նմանատիպ ամառային անդորրի՝ հին այգու պլաստմասե աթոռներին կամ փողոցի վրա գտնվող կոլորիտային բիստրոյում՝ տեղացիների հետ ֆուտբոլ նայելիս։

 

42020000 132E 4D4F AC95 AAD25EC2E28F 960x540 - [Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերըInteurodeoksyeon /«Ներածություն», Հոն Սանսու

 

Հարավկորեացի մաեստրոյի հերթական անշտապ, մինիմալիստիկ և տողատակերով լի սև ու սպիտակ կտավը, որտեղ ամենաառօրեական դեկորացիաներն ու երկխոսությունները մերկացնում են մարդկանց վախերը, տենչանքն ու ներքինը։ Երիտասարդ Են Հոն և Ջու Վոնը փորձում են կողմնորոշվել մասնագիտական ոլորտներում. կասկածներով և անորոշություններով լի աղջիկն ու տղան դնում են իրենց անվստահ քայլերը հասուն կյանքի արահետին՝ ինքնուրույն և կայացած մարդ դառնալու ակնկալիքով։

 

Ինչո՞վ է ֆիլմը հուշագրավ. Հոն Սանսուն ստեղծում է իր ֆիլմերը, կարծես, օդից։ Այստեղ չկան անսպասելի կամ կտրուկ գործողություններ, շոկային կամ ռադիկալ կինոլեզու։ Սանսուի կինեմատոգրաֆը զուսպ է և միաժամանակ լեցուն, ինչպես ասիական կենցաղն ու ապրելակերպը։ Հերոսները խոսում են ընդգձված պարզ, երբեմն միամիտ և շատ անխորամանկ ձևակերպումներով։ Ռեժիսորի սև ու սպիտակ լակոնիկ աշխարհը հենց այն վայրն է, որտեղ կարելի է պատսպարվել կեղտից և ագրեսիայից՝ մի շունչ թարմ, ծովային օդ քաշելու համար։

 

BE1703A4 6406 4081 A295 3D67323601C7 - [Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերը

Guzen to sozo/ «Հաջողության և երևակայության անիվը», Րյուսուկե Համագուտի

 

Ինչպես այս տարվա Բեռլինալեի հիմնական մրցույթի մի քանի ֆիլմ, «Հաջողության և երևակայության անիվը» ևս բաղկացած է մի քանի պատումներից։ Ավելի ստույգ՝ այն եռապատում է, որն ոչ մի կերպ չի կապվում իրար հետ ուղիղ, անմիջական ձևով։ Պատմված հիշողությունների հիման վրա կարելի է տեսնել կամ ենթադրել հերոսների բեքգրաունդն ու արարքների տրամաբանությունն ու ենթատեքստը, կարեկցել և տխրել իրենց հետ միասին։ Առաջին պատումը սիրո եռանկյունի է՝ մոտիկ ընկերուհիներից մեկը սկսում է հանդիպել ընկերուհու նախկին բոյֆրենդի հետ՝ չիմանալով այդ մասին։ Երկրորդում ուսանողները փորձում են վատ լույսի ներքո ներկայացնել իրենց դասախոսին, իսկ երրորդը պատմություն-ուրվական է՝ առաջին սիրո և չիրականցված իղձերի մասին։

 

Ինչո՞վ է ֆիլմը հուշագրավ. երեք պատմությունն էլ որոշ չափով ափսոսանքի, սխալ կամ չմտածված արարքների և կարոտի մասին են։ Գլխավոր հերոսների հետ առանձնապես ոչ մի աներևակայելի բան տեղի չի ունենում, սակայն պահի տակ անցյալի արձագանքը խլացնում է նրանց գիտակցությունը։ Համագուտին պատկերել է իր տրիպտիխը մի փոքր փիլիսոփայական, պոետիկ և զսպված լեզվով, որը տեղափոխում է հանդիսատեսին կիսադատարկ և մինիմալիստական Ճապոնիա՝ ռեալիստիկ և մթնոլորտային։

 

1B99DB46 F646 4F0C 9CAA A100A91E1F00 - [Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերը

Una película de policías / «Ոստիկանական ֆիլմ», Ալոնսո Ռուիսպալաշիոս

 

Մրցույթի մեքսիկական ֆիլմը խաղարկայինի և վավերագրականի խառնուրդ է, որը նախ սկսվում է որպես խաղարկային, իսկ վերջին մոտ ցույց է տալիս բուն ֆիլմի ստեղծման ընթացքն ու այնուհետև վերածվում դոկումենտալի։ Այլ կերպ ռեժիսոր Ռուիսպալաշիոսը ներկայացնում է ֆիլմի իրական հերոսներին, որոնք հիման վրա էլ ստեղծվել է սցենարը։ Ֆիլմի սկսվում է գիշերային Մեխիկոյի փողոցներից, կանչ ընդունած ոստիկանական մեքենան հասնում է քաղաքացիներին, որտեղ, իրականում, սպասում էին շտապ օգնության ժամանմանը։ Կին ոստիկան Թերեզան այնուամենայնիվ օգնում է քաղաքացուն՝ կյանքում առաջին անգամ ընդունելով ծննդաբերություն։ Նմանատիպ գերռեալիստիկ, անգամ նատուրալիստիկ առաջաբանից հետո Թերեզան սկսում է պատմել հանդիսատեսին իր ոստիկան դառնալու որոշման և բարդ ճանապարհի մասին, որի ընթացքում բախվել է բազմաթիվ խնդիրների հետ՝ նախևառաջ իր ոստիկան հոր կողմից։

 

Ինչո՞վ է ֆիլմը հուշագրավ. Առաջին տեղում պետք է առանձնացնել գլխավոր հերոսուհու դերակարարուհուն (Մոնիկա Դել Կարմեն), ով ռեժիսորական հնարքի՝ «չորրորդ պատը կոտրելու» շնորհիվ անմիջական և հարազատավարի շփվում է հանդիսատեսի հետ։ Հետո շատ ազնիվ, բազմակողմանի և ամբողջական կարելի է կառուցել ժամանակակից և տեղ-տեղ խիստ անհրապույր Մեխիկոյի պատկերը ազնիվ և կոռումպացված ոստիկանների շնորհիվ, որոնք փազլի պես հավաքում են սոցիումի աղյուսիկները։ «Ոստիկանական ֆիլմը» թեթև է, հմայիչ և ընկերական, խոսում է իր դիտորդի հետ շատ պարզ և հաճելի լեզվով, չի ծանրաբեռնում սոցիալական խնդիրներով, թեև դրանք ֆիլմում, ինչպես և ամբողջ Մեքսիկայում բազմազան են և տարրատեսակ։ Կարելի է չսպասել մինչ ֆիլմը կհայտնվի հեռուստաէկրաններին և փնտրել այն Netflix-ում։


    • Ընթերցեք նաև

Netflix-ը 2022 թվականին կթողարկի ավելի քան 20 կորեական ֆիլմ և սերիալ

  • 102

Օսկար Այզեկը՝ Marvel-ի նոր սերիալում

  • 111

Spider-Man. No Way Home-ը կրկին ռեկորդներ է սահմանում

  • 153

Դենիել Ռեդքլիֆն ասել է, թե ում էր սիրահարված «Հարրի Փոթերի» նկարահանումների ժամանակ

  • 5470

Անկախ ամեն ինչից Ջոան Ռոուլինգը կհայտնվի «Հարի Փոթերի» հատուկ դրվագում

  • 530

Նոր կադրեր «Հարրի Փոթերի» հատուկ դրվագի նկարահանումներից

  • 81

Հայտնի է դարձել «Bridgerton»-ի երկրորդ եթերաշրջանի թողարկման ամսաթիվը

  • 92

2021 թվականի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը

  • 656

5 հետաքրքիր և տարօրինակ փաստեր Սարդ-մարդու մասին

  • 235

Կիանու Ռիվզը խոսել է նոր The Matrix-ի իմաստի մասին

  • 75

18 տարի անց. ինչպես են փոխվել «Մատրիցայի» դերասանները

  • 121

Killing Eve-ը վերադառնում է. վերջին սեզոնի թիզերը և սերիալի առաջին կադրերը

  • 67

«Game of Thrones»-ի պրիքվելը և «The Lord of the Rings»-ը և այլն… 2022-ի ամենասպասված սերիալները

  • 139

20 տարի անց. ի՞նչ է հայտնի նոր «Հարի Փոթերի» մասին

  • 1184

Հոլանդն ու Զենդայան «Spider-Man: No Way Home» ֆիլմի պրեմիերային

  • 88

Հրապարակվել է «Fantastic Beasts: The Secrets of Dumbledore» ֆիլմի առաջին թրեյլերը

  • 96