Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Բռնցքամարտի ԱԱ. Հայ մարզիկների առաջին մրցակիցները հայտնի են

boxing training 17 scaled - Բռնցքամարտի ԱԱ. Հայ մարզիկների առաջին մրցակիցները հայտնի են

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը. արդեն կայացել են մրցաշարի բացման արարողությունը և վիճակահանությունը: Հայ բռնցքամարտիկներն արդեն գիտեն իրենց առաջին մրցակիցներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի հավաքականը, Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 21-ին է մեկնել մրցավայր՝ 11 մարզիկով: Թիմի կազմում ընդգրկվել են Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս կգան Արթուր Բազեյանն ու Գուրգեն Մադոյանը: Եվրոպայի մինչև 22 տարեկանների չեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը պայքարը կսկսի 1/32 եզրափակիչից, որտեղ կմրցի Պուերտո Ռիկոն ներկայացնող Ռիվերա Պիզարոյի հետ: Հաղթանակի դեպքում Բազեյանը հաջորդ փուլում կմենամարտի չինական Թայբեյի ներկայացուցիչ Չեն Պո-Յիի հետ:

67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը 1/32 եզրափակիչում կմենամարտի սլովակ Ալյազ Սիրցելիի հետ, իսկ հաղթանակի դեպքում հոկտեմբերի 28-ին ուժերը կչափի Լեհաստանի ներկայացուցիչ Դ. Դամիանի հետ:

Բազեյանի և Մադոյանի մեկնարկային մենամարտերը կկայանան այսօր:

Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս ներկայացուցիչներին, ապա 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանը 1/16 եզրափակիչում կմենամարտի Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելայի հետ: Եղիկյանի մեկնարկային մենամարտը կկայանա հոկտեմբերի 27-ին: Հաղթանակի դեպքում հայ բռնցքամարտիկը հոկտեմբերի 30-ին՝ արդեն 1/8 եզրափակիչում, կմենամարտի Ղրղզստանի ներկայացուցիչ Տուրկբայի Ուլու Միրլանի հետ:

Եվրոպական խաղերի չեմպիոն 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից. նրա մրցակիցը Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արգիշտի Տերտերյանն է: Հովհաննիսյանի մեկնարկը հոկտեմբերի 26-ին է: Տերտերյանի արգելքը հաղթահարելու դեպքում Հովհաննիսյանը նոյեմբերի 1-ին 1/8 եզրափակիչում կմրցի Մարիո Լավեգար (Դոմինիկյան Հ.)-Հիլ Ռոսքոու (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ:

54 կգ քաշային Վահե Բադալյանն իր առաջին մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 29-ին. 1/16 եզրափակիչում նրա մրցակիցը կլինի չինական Թայբեյը ներկայացնող բռնցքամարտիկ Լի-Յու Հանը: Հաղթանակի դեպքում Բադալյանը 1/8 եզրափակիչում ձեռնոց կնետի կա՛մ Ղրղզստանի, կա՛մ Էկվադորի ներկայացուցչին:

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը պայքարը կսկսի 1/32 եզրափակիչից. մեկնարկային մենամարտում նրա մրցակիցը կլինի Հնդկաստանի ներկայացուցիչ Վարինդեր Սինգը: Տոնականյանն իր առաջին մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 27-ին:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից՝ մենամարտելով որակավորման փուլի Դոնիս Ռեյես (Գվատեմալա)-Մալիկ Հասանով (Ադրբեջան) զույգի հաղթողի հետ: Բաչկովի մեկնարկային մենամարտը կկայանա հոկտեմբերի 30-ին, իսկ նրա մրցակիցը հայտնի կդառնա վաղը՝ հոկտեմբերի 26-ին:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, 71 կգ քաշային Արման Դարչինյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից: Նրա մրցակիցը կլինի որակավորման փուլի Իսիկ Սիտկի (Թուրքիա)-Ռուստամբեկ Ուլուու (Ղրղզստան) զույգի հաղթողը: Դարչինյանն իր առաջին մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 29-ին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից, որտեղ կմենամարտի որակավորման փուլի Յոմխոտ (Թայբեյ)–Սավելի Սադոմա (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ: Հակոբյանն իր առաջին մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 30-ին:

92 կգ քաշային Նարեկ Մանասյանը պայքարը կսկսի 1/32 եզրափակիչից՝ հոկտեմբերի 26-ին մենամարտելով Իտալիայի ներկայացուցիչ Մոհիդինե Աբեսի հետ: Հաղթանակի դեպքում Մանասյանը 1/16 եզրափակիչում ուժերը կչափի խորվաթ Ֆիլիպի Տոնիի հետ:

Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 1/16 եզրափակիչում կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոգավա Ցոտնեի հետ: Չալոյանի մենամարտը կկայանա հոկտեմբերի 28-ին:

Աշխարհի առաջնության մասնակիցները կմրցեն 13 քաշային կարգերում: Ստուգատեսին հայտավորված է 105 երկրի 650 բռնցքամարտիկ։ ԱԻԲԱ-ի 75-ամյա պատմության մեջ առաջին անգամ բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցանակակիրները կպարգևատրվեն դրամական մրցանակով. ընդհանուր առմամբ սահմանվել է 2,6 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ։ ԱԱ-ի ոսկե մեդալակիրները կստանան 100, արծաթե մեդալակիրները՝ 50, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 25-հազարական ԱՄՆ դոլար:

ԱԻԲԱ-ի նախագահ Ումար Կրեմլյովի հրավերով աշխարհի առաջնությանը Սերբիայից հետևելու է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկա է գտնվել առաջնության բացման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ մի շարք գործնական հանդիպումներ է անցկացրել՝ պայմանավորված 2022 թվականին Երևանում բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպմամբ և անցկացմամբ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Պոչետինոն՝ ՉԼ-ի եզրափակիչի մասին. «Իմ սիրտն ավելի շատ սպիտակ է, քան կարմիր»

  • 197

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին»

  • 45

ՉԼ. «Ռեալի» մեկնարկային կազմը «Լիվերպուլի» դեմ խաղի համար

  • 898

«Լիվերպուլի» երկրպագուների տպավորիչ պերֆորմանսը Փարիզում (տեսանյութ)

  • 212

ՊՍԺ-ն ամեն օր կապ է հաստատում Զիդանի հետ

  • 501

VBET ՀՊԼ. «Ուրարտուն» հաղթեց «Վանին»

  • 54

«Ռոման» ցանկանում է աստղային ֆուտբոլիստի ձեռք բերել

  • 749

VBET ՀՊԼ. «Արարատ» - «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր

  • 83

Քեյնը սեղանի ֆուտբոլ է խաղացել հայտնի դերասանի հետ (տեսանյութ)

  • 129

Զիդանն ասել է՝ ով է «Ռոլան Գարոսի» գլխավոր ֆավորիտը

  • 714

Ռոմանո. Պերիշիչը համաձայնության է հասել անգլիական ակումբի հետ

  • 446

VBET ՀՊԼ. «Ուրարտու» - «Վան». Մեկնարկային կազմեր

  • 67

VBET ՀՊԼ. Արդյունավետ ոչ-ոքի՝ «Ալաշկերտ» - «Փյունիկ» խաղում, «Նորավանքը» կամային հաղթանակ տոնեց ԲԿՄԱ-ի նկատմամբ

  • 208

Հայտնի է Խաչանովի մրցակիցը «Ռոլան Գարոսի» 1/8 եզրափակիչում

  • 249

Կանտեն կարիերան շարունակելու 2 տարբերակ ունի

  • 1172

Կոնֆերենցիաների լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)

  • 402