Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թ. առաջնությունը՝ Հայաստանում

Եվրոպայի 2022 թ. առաջնությունը՝ Հայաստանում - Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թ. առաջնությունը՝ Հայաստանում

2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը՝ հաղորդում է ԿԳՄՍ նախարարության կայքը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության կազմակերպման ուղղությամբ կատարած և ընթացիկ աշխատանքները:

Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ արվում է առավելագույնն առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար. «Եվրոպայի առաջնության կարևորությունը ներկայացնելու կարիք չկա: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովի հետ բանակցությունները տվել են դրական արդյունք, և առաջնության անցկացումը վստահել են մեզ: ՀՀ կառավարությունը հանձն է առել համակողմանի աջակցել: Շուտով կստեղծվի կառավարական հանձնաժողով, որը աճող հաճախականությամբ կանցկացնի նիստեր և կանի ամեն ինչ՝ առաջնությունը պատշաճ կազմակերպելու համար: Համագործակցելու ենք Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ: Վստահ եմ, որ ամեն ինչ կարվի բարձր մակարդակով, և Հայաստանն իսկապես մարզական տոն կընդունի: Կանենք առավելագույնը, որպեսզի մասնակից մարզիկ-մարզիչները հետագայում ևս Հայաստան ժամանելու ցանկություն ունենան»:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ մենամարտերին կկարողանա հետևել 6200 հանդիսական: Ակնկալվում է մինչև 45 երկրի մասնակցություն, Հայաստան կժամանի շուրջ 300 բռնցքամարտիկ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Երևանում առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, որոնք հուլիսին կատարած այցի ժամանակ ներկայացվել են Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովին:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի խոսքով՝ առաջնության անցկացման իրավունքն ստանալու համար մեծ աշխատանք է տարվել, ինչի արդյունքում AIBA-ում 9 քվեարկողից 7-ը ձայնը տվել է մեզ. «Պատասխանատու և լուրջ քայլ ենք կատարել: ԿԳՄՍ նախարարությունը, ՀԱՕԿ-ը, ֆեդերացիան, սպորտի հետ առնչություն ունեցող բոլոր կառույցներն այդ պատասխանատվությունը հավասարաչափ վերցրել են իրենց ուսերին: Այսօր, ի դեմս Հովհաննես Բաչկովի, ունենք բռնցքամարտի Եվրոպայի գործող չեմպիոն: Լիահույս եմ, որ Երևանում կայանալիք առաջնության ընթացքում և դրանից հետո կունենանք ոչ թե մեկ, այլ մի քանի չեմպիոններ, և այս մրցաշարը կդառնա նոր սկիզբ Հայաստանում բռնցքամարտի զարգացման համար»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ֆեդերացիայի նախագահը խոսել են նաև բռնցքամարտի Հայաստանի հավաքականին սպասվող առաջնությանը լավագույնս նախապատրաստելու կարևորության մասին:

«Մենք երկար ենք սպասել Հայաստանում նման մրցաշար անցկացնելու հնարավորությանը: Համոզված եմ՝ բռնցքամարտիկներից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իր երկրում անցկացվող առաջնության ընթացքում հնչի օրհներգը: Բնականաբար, լավագույնս ենք պատրաստվելու առաջնությանը: Բռնցքամարտի հավաքականը համապատասխան ծրագրով առաջ է շարժվում և աշխատում ամենօրյա ռեժիմով»,- ասել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մրցունակ հավաքական ունենալու գործում կարևորել է նաև երկրպագուների դերը. «Այսօրվանից կոչ եմ անում, որ առաջնության ընթացքում տրիբունաներում ազատ աթոռ չլինի: Մեր աջակցությամբ պետք է նպաստենք հավաքականի հզորացմանը, այդ դեպքում հաղթանակները սպասել չեն տա»:

Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է, որ աշխատանքներ են ընթանում Հայաստանում այլ մարզաձևերից ևս բարձրակարգ առաջնություններ անցկացնելու ուղղությամբ. «Ամեն տարի Հայաստանում պետք է կայանա նվազագույնը երկու խոշոր առաջնություն: 2022 թվականի առաջնությունների անցկացման նպատակով հայտեր ներկայացնելու համար մի փոքր ուշ է, իսկ 2023 թվականի համար արդեն իսկ ծրագրել ենք երկու շատ լուրջ մրցում: Ընթանում են բանակցություններ, ճանապարհի մեծ մասն անցել ենք, առավել մանրամասն կհայտարարենք վերջնական պայմանավորվածություններից հետո»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

Իրանցի բռնցքամարտիկին մահվան են դատապարտել բողոքի գործողություններին մասնակցելու համար

  • 79

Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը

  • 76

Բաչկով. «Մեծ պատիվ է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկվելը»

  • 180

«Հայկական խորովածն ավելի համեղ է, ընկերս». Արթուր Աբրահամը՝ Լուկաշ Պոդոլսկիին

  • 4843

«Հայկական խորովածն ավելի համեղ է, ընկերս». Արթուր Աբրահամը՝ Լուկաշ Պոդոլսկիին

  • 4829

Հայաստանի 10 լավագույն մարզիկները 2021 թվականին

  • 3046

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը տարին ավարտել է հաղթանակով

  • 163

Դեկտեմբերի 21-ին հայտնի կդառնան «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները

  • 222

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է ուկրաինացիներին (տեսանյութ)

  • 160

Կյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Բագրատ Օհանյանը

  • 2721

Կառավարությունը հաստատել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային հիմնադրամը

  • 142

ՄՕԿ-ը քննարկել է ծանրամարտի ու բռնցքամարտի՝ Օլիմպիական ծրագրից հնարավոր հեռացման հարցը

  • 221

ՄՕԿ-ը քննարկել է ծանրամարտի ու բռնցքամարտի՝ Օլիմպիական ծրագրից հնարավոր հեռացման հարցը

  • 219

Երևանը նախապատրաստվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը

  • 145

Հետաձգվել է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը

  • 140

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադարձավ հայրենիք

  • 520