Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադարձավ հայրենիք

Հայաստանի հավաքականը վերադարձավ հայրենիք - Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադարձավ հայրենիք

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այսօր Սերբիայի մայրաքաղաք Բելգրադից վերադարձել է Հայաստան:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 2 մեդալ է նվաճել բռնցքամարտի աշխարհի առաջնությունում: 63,5 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Հովհաննես Բաչկովը, իսկ +92 կգ քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոն է դարձել Դավիթ Չալոյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավիթ Չալոյանը, Հովհաննես Բաչկովը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ու հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ամփոփել են մրցաշարի արդյունքները:

ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆ

«Աշխարհի այս առաջնությունը շատ լավ ստացվեց ինձ համար, ես ամեն ինչ արել էի այս մեդալի համար և խոսք էի տվել, որ մեդալ եմ նվաճելու: Առաջնությունը կազմակերպված էր բարձր մակարդակով, և մրցակիցներիցս յուրաքանչյուրը բարդ հակառակորդ էր:

Աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելուն ինձ գուցե խանգարեց փորձի պակասը: Փորձելու եմ ամեն ինչ անել և Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում լավ արդյունք գրանցել»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎ

«Տխուր է, որ աշխարհի առաջնությունից էլի բրոնզե մեդալով վերադարձա, սակայն չեմ սահմանափակվելու այսքանով. ամեն ինչ անելու եմ՝ աշխարհի չեմպիոն դառնալու համար:

Ինձ համար ավելի բարդ ստացվեցին Օլիմպիական խաղերը, քան այս ԱԱ-ն: Ի սկզբանե չպիտի մասնակցեի ԱԱ-ին, սակայն հարազատներս համոզեցին: Եվ գումարի տեսանկյունից վաստակած փողը կծառայի այլ բարի նպատակների»:

ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆ

«Միայն դրվատանքի է արժանի այն աշխատանքը, որը կատարվում է բռնցքամարտի հավաքականում: Պատահական հաղթանակներ չեն լինում, պատահականորեն մարդ չի կարող հասնել աշխարհի առաջնության եզրափակիչ, այն էլ ծանր քաշային կարգում:

Մեր մեդալներն աշխարհի առաջնությունում ինձ շատ են ուրախացնում նաև այն առումով, որ 2022 թվականի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում, և մենք զորեղ թիմ կունենանք»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքները չեն կարող գոհացուցիչ չլինել: Մենք ունենք երկու մեդալ ու նման արդյունք ունեցել ենք միայն 1993 թվականին: Մենք ավելին էինք սպասում մեր բռնցքամարտիկներից: Չալոյանից ոսկե մեդալ էինք ակնկալում»:

ԿԱՐԵՆ ԱՂԱՄԱԼՅԱՆ

«Իհարկե, գոհ ենք այն արդյունքներից, որոնք գրանցեցինք աշխարհի առաջնությունում: Բոլորդ եք տեսել, թե տղաներն ինչպես են պայքարել: Դավիթ Չալոյանը գերազանցեց ինքն իրեն: Մենք աշխատել ենք շատ, երկար և ճիշտ, և արդյունքը կա: Այս պահի դրությամբ, սա առավելագույնն էր, որ հավաքականը կարող էր անել»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

Միշա Ալոյան. «Եկել է գեղեցիկ վերջակետ դնելու ժամանակը»

  • 231

Իրանցի բռնցքամարտիկին մահվան են դատապարտել բողոքի գործողություններին մասնակցելու համար

  • 271

Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը

  • 100

Բաչկով. «Մեծ պատիվ է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկվելը»

  • 200

«Հայկական խորովածն ավելի համեղ է, ընկերս». Արթուր Աբրահամը՝ Լուկաշ Պոդոլսկիին

  • 4838

«Հայկական խորովածն ավելի համեղ է, ընկերս». Արթուր Աբրահամը՝ Լուկաշ Պոդոլսկիին

  • 4863

Հայաստանի 10 լավագույն մարզիկները 2021 թվականին

  • 3075

Դեկտեմբերի 21-ին հայտնի կդառնան «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները

  • 247

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը տարին ավարտել է հաղթանակով

  • 189

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է ուկրաինացիներին (տեսանյութ)

  • 174

Կյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Բագրատ Օհանյանը

  • 2735

Կառավարությունը հաստատել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային հիմնադրամը

  • 159

ՄՕԿ-ը քննարկել է ծանրամարտի ու բռնցքամարտի՝ Օլիմպիական ծրագրից հնարավոր հեռացման հարցը

  • 236

ՄՕԿ-ը քննարկել է ծանրամարտի ու բռնցքամարտի՝ Օլիմպիական ծրագրից հնարավոր հեռացման հարցը

  • 229

Երևանը նախապատրաստվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը

  • 160

Հետաձգվել է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը

  • 153