Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Դիտել հուլիսին կինոթատրոնում

dead anatomy1 videoSixteenByNine3000 v2 - Դիտել հուլիսին կինոթատրոնում

Հուլիսն առատ է լինելու լավ ֆիլմերով: Հիշեցնենք, որ «Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկին բան չի մնացել: Փառատոնի ֆիլմերից զատ, որոնք խոստանում են զարմացնել իրենց բազմազանությամբ, հուլիսին մեծ էկրաններին կարող եք դիտել Ջիմ Ջարմուշի վերջին՝ «Մեռյալները չեն մեռնում», Կաննի 72-րդ կինոփառատոնի հաղթող «Մակաբույծը», Ջոն Ֆավրոյի «Առյուծ արքան», Լյուկ Բեսոնի վերջին գործը և այլ երկար սպասված ֆիլմեր:

Դե ինչ՝ ծանոթանանք ֆիլմացանկին, որը տրամադրել է Սինեմա Սթարը:

Սարդ մարդը: Տնից հեռու/Человек-паук: Вдали от дома/Spider-Man: Far from Home

ռեժ.՝Ջոն Ուոթս
դերերում՝Թոմ Հոլանդ, Զենդայա ևն

Արդեն հարազատ դարձած պատմություն Փիթեր Պարկերի մասին, որը տուն է վերադառնում իր մորաքրոջ՝ Մեյի մոտ, և փորձում է ապրել այնպես, ինչպես նախկինում էր անում: Փիթերը, սակայն, Թոնի Սթարկի ուշադրության կենտրոնում է, և նա ոչ մի դեպքում հանգիստ չի թողնի տղային: Մեկ անգամ նա ականատես է եղել, թե ինչպես է Փիթերը պայքարում չարագործների դեմ, և առաջարկում է տղային իր ծառայությունները. Թոնին ցանկանում է դառնալ Փիթերի ուսուցիչը:

Երբ Փիթերի սիրելի մարդիկ նորից վտանգի մեջ են հայտնվում, տղան առանց երկմտելու գործի է անցնում:

Ի դեպ Թոմ Հոլանդը երկրորդ բրիտանացի դերասանն է (առաջինն Էնդրյու Գարֆիլդն է), որը մարմնավորում է ամերիկացի սուպերհերոսի:

Հուլիսի 4-ից ֆիլմը կարող եք դիտել մեծ էկրանին:

Նորմը և անզուսպները: Մեծ արկածներ/Норм и Несокрушимые: Большое путешествие/Norm of the North: King Sized Adventure

ռեժ.՝Ռիչարդ Ֆին, Թիմ Մոլթբի 
դերերում՝Էնդրյու Տո, Սայմոն Հայամա ևն

Մուլտֆիլմի իրադարձությունները զարգանում են Արկտիկայում: Ինքնաթիռը, որը վարում էր հնէաբան Ջինը, վթարի է ենթարկվում: Վթարը մեղավորը Ջինի ոխերիմ թշնամին է, որն օգտվելով պատահարից, գողանում է թանկարժեք արձանիկը, որը գանձերին տանող միակ բանալին է: Ջինին օգնության են գալիս Արկտիկայի արքա Նորմը և նրա ընկերները: Միասին հերոսներն ուղևորվում են շատ երկար և վտանգավոր ճանապարհորդություն, որպեսզի գտնեն արձանիկը և պատժեն դավաճանին:

Հուլիսի 4-ից ֆիլմը կարող եք դիտել մեծ էկրանին:

Փախուստի ծրագիր 3/План побега 3/Escape Plan: The Extractors

ռեժ.՝Ջոն Հերցֆելդ
դերերում՝Սիլվեստր Ստալոնե, Դեյվ Բատիստա ևն

Այս անգամ Ռեյ Բրեսլինը շատ կարևոր առաքելություն ունի. նա պետք է գտնի իր ընկերոջ դստերը, որին առևանգել են: Հետաքննությունների արդյունքում պարզ է դառնում, որ աղջիկը Բրեսլինի գործընկերոջ խելագար որդու մոտ է, որը նախկինում առևանգել էր Ռեյի սիրելիին:

Հուլիսի 4-ից ֆիլմը կարող եք դիտել մեծ էկրանին:

Ալի՛, քշի՛/Али, рули!/Stuber

ռեժ.՝Մայքլ Դաուս
դերերում՝Դեյվ Բատիստա, Կարեն Գիլան ևն

Սթյուն հասարակ վարորդ է, որն օրերից մի օր լուրջ անախորժությունների մեջ է ընկնում: Ի զարմանս իրեն նա հայտնաբերում է, որ ուղևորներից մեկը ոստիկան է և գնում է դաժան մարդասպանի հետքերով: Իր կամքից անկախ Սթյուն դառնում է այս ամենի մասնակիցը:

Հուլիսի 11-ից ֆիլմը կարող եք դիտել մեծ էկրանին:

Աննա/Анна/Anna

ռեժ.՝Լյուկ Բեսոն
դերերում՝Սաշա Լուս, Հելեն Միրեն ևն

Գեղեցիկ և շատ վտանգավոր՝ հենց այս հատկանիշներով էլ կարելի է բնութագրել ֆիլմի հերոսուհուն: Աննայի անսահման գեղեցկության տակ թաքնված է մեծ ուժ և վարձու մարդասպանի մահաբեր տաղանդ:

Հուլիսի 11-ից ֆիլմը կարող եք դիտել մեծ էկրանին:

Որսը/Добыча/Prey

ռեժ.՝Ֆրանկ Հալֆուն
դերերում՝Քրիստին Ֆրոսեթ, Լոգան Միլլեր ևն

Թոբիին ուղարկում են անմարդաբնակ կղզի, որպեսզի տղան մի քիչ խելք հավաքի և սովորի գոյատևել դժվար պայմաններում: Շուտով, տղան հասկանում է, որ նա կղզու միակ բնակիչը չէ, և որ կղզին գաղտնիքներ է թաքցնում:

Հուլիսի 11-ից ֆիլմը կարող եք դիտել մեծ էկրանին:

Մեռյալները չեն մեռնում/Мертвые не умирают/The Dead Don’t Die

ռեժ.՝Ջիմ Ձարմուշ
դերերում՝ Բիլ  Մյուրեյ, Ադամ Դրայվեր ևն

Զոմբիների մասին պատմող շատ զավեշտալի ֆիլմ «Ոսկե Արմավենու» դափնեկիր Ջիմ Ջարմուշից: Նշենք, որ ֆիլմը ցուցադրվել է փառատոնի բացմանը:
Վամպիր սիրեկանների մասին պատմող Ջարմուշի համար անշուշտ այս գործը հեշտությամբ է տրվել և բացի այդ իր սովորության համաձայն նա նորից համագործակցել է իր սիրելի դերասան-դերասանուհիների հետ:

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի մի փոքրիկ քաղաքում: Տեղացիներն ապրում են սարսափի մեջ: Զոմբիները նրանց հանգիստ չեն տալիս և ոստիկանները գործի են անցնում:

Հուլիսի 11-ից ֆիլմը կարող եք դիտել մեծ էկրանին:

1 2

1 2
    • Ընթերցեք նաև

Ի՞նչ դիտել տանը. Ջեյք Ջիլենհոլի մասնակցությամբ «Հոկտեմբերյան երկինք» կենսագրական դրաման

  • 308

Ի՞նչ դիտել տանը. Մեգ Ռայանի և Թոմ Հենքսի «Դուք նամակ ունեք» դրամեդին

  • 339

Օդեսայի միջազգային կինոփառատոն. Հայաստանը՝ ժյուրիի կազմում ու Կաննի մեծ ֆիլմերը

  • 165

Ի՞նչ դիտել տանը․ պատանի Մեթյու ՄքՔոնահիի, Բեն Աֆլեքի և Միլա Յովովիչի մասնակցությամբ «Շփոթմունքի և հաճույքի մեջ»-ը

  • 175

Ի՞նչ դիտել տանը. Աբդելատիֆ Քեշիշի կրքոտ, կիսամերկ ու ծովային «Մեկտուբ, իմ սեր. երգ առաջին»-ը

  • 604

Ի՞նչ դիտել տանը. Վուդի Ալենի կրքոտ, զվարճալի ու հմայիչ կարծրատիպերով լի «Վիքի Քրիսթինա Բարսելոնա»-ն

  • 252

Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»

  • 243

Ի՞նչ դիտել տանը. 80-ականների իտալական ամառ տեղափոխող «Կանչիր ինձ քո անունով» մելոդրաման

  • 467

Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»

  • 419

Ի՞նչ դիտել տանը. Բերնարդո Բերտոլուչիի հուզառատ, վայրենի ու կուսական «Խուսանավող գեղեցկությունը»

  • 577

Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին

  • 708

Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

  • 323

Ի՞նչ դիտել կինոթատրոններում. Էմմա Սթոունի «Քրուելա»-ն՝ Դիսնեյի ամենանորաձև punk-չարագործի կենսագրականը

  • 242

Հոբելյանական և քովիդյան. Կիևի միջազգային կինոփառատոն «Молодість»-ը՝ կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի աչքերով

  • 215

Սոֆիա Կոպոլայի 10 սիրելի ֆիլմերը

  • 214

10 ամենաթանկ ֆիլմերը

  • 450