Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

«Ձախորդ փանոսները». անփույթ վնասվածքի 10 դեպք, որոնք այլևս չեն կրկնվի

զլատան իբրահիմովիչ

Առավել հաճախ վնասվածք ստացող ֆուտբոլիստների համար մասնագետներն ու երկրպագուները գտել են ամենասազական մականունը՝ «բյուրեղապակյա»։ Ժամանակին հենց նման մականուն էր ստացել, օրինակ, Արյեն Ռոբենը։ Հոլանդացի ֆուտբոլիստը մինչև «Բավարիա» տեղափոխվելը վնասվածք էր ստանում սարսափելի հաճախականությամբ։ Հիմա այդ փոխանցափայտը վստահորեն վերցրել են «Ռեալի» ու «Բարսայի» հարձակվողները՝ Էդեն Ազարը և Ուսման Դեմբելեն։ Այս երկուսի ստացած վնասվածքները, թվում է, վերջ չունեն։ Սակայն կան դեպքեր, որոնք մարդու ուղեղում պարզապես չեն տեղավորվում։

«Բարսելոնայում» Ուսման Դեմբելեի թիմակից Ռոնալդ Արաուխոն «Բենֆիկայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի խաղի վերջին րոպեներին գրավեց մրցակցի դարպասը ու շտապեց գոլը տոնելու։ Արաուխոն այնքան էր ուրախացել գոլի կապակցությամբ, որ գոլը նշելու պահին անզգույշ շարժման հետևանքով վնասվածք ստացավ։ «Իմ խնդիրները քիչ էին, հարևանս էլ «Մերսեդես» առավ» ասացվածքի լավագույն ավանդույթներով Արաուխոն ցավ զգալու հաջորդ վայրկյանին ապրեց նաև մեծ հիասթափություն. եզրային մրցավարը բարձրացրել էր դրոշակն ու արձանագրել խաղից դուրս վիճակ։

ronald araujo 960x560 - «Ձախորդ փանոսները». անփույթ վնասվածքի 10 դեպք, որոնք այլևս չեն կրկնվի

Արաուխոյի դեպքը գուցե ֆուտբոլի պատմության մեջ առաջինն է, երբ խաղացողը վնասվածք է ստանում չարձանագրված գոլը տոնելու ընթացքում, որովհետև արձանագրված գոլի առիթով ուրախանալու ժամանակ վնասվածք է ստացել, օրինակ, Էդինսոն Կավանին։ «Էլ Մատադորն» ԱԱ-2018-ին Պորտուգալիայի ընտրանու դարպասը գրավելուց հետո արտառոց ոչինչ չարեց. նա պարզապես ցատկեց, որից հետո անհաջող վայրէջք կատարեց, «շալակը բարձրացած» թիմակիցներն էլ իրավիճակը բարդացրին: Կավանին խաղը շարունակել չկարողացավ ու չմասնակցեց Ֆրանսիայի հետ քառորդ եզրափակիչին, որում «լա սելեստեն» պարտվեց։

Իհարկե, վնասվածքները ֆուտբոլիստների կարիերայի անբաժան մասն են։ Երբեմն «շարքային» վնասվածքների մասին լուրերի արանքում կարելի է կարդալ նաև մի փոքր անհեթեթ վնասվածքների վերաբերյալ։ Խաղադաշտից դուրս տեղի ունեցածների հատընտիրն այստեղ է։

Իսկ հիմա, հիմք ընդունելով Արաուխոյի վնասվածքը՝ փորձենք հիշել՝ էլ ովքեր են հայտնվել նրա կարգավիճակում ու երգենք այդ խաղացողների «ձախորդ օրերի» մասին։

Մատիա Դեստրո

FC8KmELWYAAruX3 960x540 - «Ձախորդ փանոսները». անփույթ վնասվածքի 10 դեպք, որոնք այլևս չեն կրկնվի

Սկսենք երևի թե ամենամեղմ ու հաջորդների համեմատ՝ «սովորական» դեպքից. Մատիա Դեստրոն վերջերս «Վերոնայի» դարպասը գրավեց ջրի շիշը ձեռքին՝ դառնալով սոցցանցերի ամենաիսկական մեմը։ Ի դեպ, այդ գոլը հաղթական էր։ Դեստրոն այս դեպքից մի քանի տարի առաջ էլ է հայտնվել նույն իրավիճակում։ «Բոլոնիայի» հետ հանդիպման 96-րդ րոպեին «Ջենոայի» ներկայիս հարձակվողը խփեց խաղի վերջին գնդակն ու հաղթանակ պարգևեց իր թիմին։ Սակայն ընդամենը մի քանի րոպե անց Դեստրոն ուրախացող թիմակիցների կողքին քայլում էր «թթված» դեմքով. գոլը տոնելու ժամանակ Դեստրոն, ինչպես հետագայում ցույց տվեց հետազոտությունը, կտրել էր ազդրի մկանն ու ստիպված եղավ բաց թողնել 4 շաբաթ։

Նիկոլայ Մյուլեր

nicolai muller 960x720 - «Ձախորդ փանոսները». անփույթ վնասվածքի 10 դեպք, որոնք այլևս չեն կրկնվի

«Համբուրգը» 2017-2018 մրցաշրջանը ցանկանում էր անցկացնել բարձր մակարդակով ու պայքարել՝ հաջորդ տարի եվրագավաթային ուղեգիր նվաճելու համար։ Դրան կարող էր նպաստել նաև առաջին տուրում կայացած «Աուգսբուրգի» դեմ հանդիպումը։ Այդ խաղում գոլ խփեց նաև Նիկոլայ Մյուլերը։ Գոլը տոնելու համար «Համբուրգի» կիսապաշտպանը որոշեց դիմել ակրոբատիկ ցատկերի, սակայն ուժերի անհավասար բաշխում արեց ու «փուլ եկավ» խոտածածկի վրա, իսկ բժշկական հետազոտությունը ցույց տվեց սարսափելին. Մյուլերը կտրել էր ծնկի խաչաձև կապանները։

Չի Դոն Վոն

2536139 52621490 2560 1440 960x540 - «Ձախորդ փանոսները». անփույթ վնասվածքի 10 դեպք, որոնք այլևս չեն կրկնվի

2018թ-ին «Մայնցի» դեմ խաղում  կորուստներ կրեց «Աուգսբուրգը»։ Կորեացի Չի Դոն Վոնը փոխարինման դուրս եկավ խաղի 73-րդ րոպեին, իսկ 10 րոպե անց գոլ խփեց։ Ցնծությունը, սակայն, ավարտվեց ծնկի վնասվածքով։ Բարեբախտաբար, ծնկի խաչաձև կապանները չէին վնասվել, և Դոն Վոնը բաց թողեց ընդամենը 1,5 ամիս։

Զլատան Իբրահիմովիչ

FFBw bdXEAQ9rVp 960x658 - «Ձախորդ փանոսները». անփույթ վնասվածքի 10 դեպք, որոնք այլևս չեն կրկնվի

Իբրան գեղեցիկ գոլ խփելու սիրահար է։ «Միլանում» գտնվելու առաջին մրցաշրջանում Զլատանը, իր ամբողջ կարողությունն ու ներուժն օգտագործելով, տապալեց «Ֆիորենտինային», բայց այդ հաղթանակը տոնելու ժամանակ նա ինքնամոռաց ու չափազանց կտրուկ շարժեց արմունկը, ինչի հետևանքով վնասվածք ստացավ։ Այդ վնասվածքը չխանգարեց այդ ժամանակ դեռ երիտասարդ շվեդ ֆուտբոլիստին, և նա շարունակեց խաղալ։

Մատիա Պերին

Z5P d8Qei l 960x720 - «Ձախորդ փանոսները». անփույթ վնասվածքի 10 դեպք, որոնք այլևս չեն կրկնվի

Վստահաբար կարելի է ասել, որ վնասվածքների տեսանկյունից աշխարհի ամենաանհաջողակ դարպասապահը Մատիա Պերինն է։ «Ջենոայի» դարպասը պաշտպանելու ընթացքում Պերինը 2 անգամ կտրել է ծնկի խաչաձև կապաններն ու կորցրել ոչ միայն մեծ մրցաշարերի մասնակցելու հնարավորությունը, այլև զրկվել է ազգային հավաքականի հիմնական դարպասապահը դառնալու հնարավորությունից։ Սակայն ակումբային գրանցումը փոխելուց հետո վնասվածքները շարունակում են հետապնդել դարպասապահին։

Հարաբերականորեն վերջերս՝ 2019 թվականի մարտին, «Յուվենտուսի» գույները պաշտպանող Մատիա Պերինը մարզման ժամանակ վնասել է սրունքը։ Սակայն տարօրինակն այն է, որ վնասվածքը նրան հասցրել է ոչ թե թիմակիցը կամ մրցակիցը, այլ… շիշը։ 28-ամյա դարպասապահն արդեն ավարտել էր մարզումն ու գնում էր հանդերձարան, սակայն պատահաբար կանգնեց խաղադաշտում թողնված շշի վրա ու վնասվածք ստացավ։

Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չէր. ընդամենը 12 օր անց Պերինը շարք վերադարձավ։ Չնայած թեթև լինելուն՝ վնասվածքի տարօրինակությունը կարող է արժանանալ յուրահատուկ «Օսկարի»։

Ֆաբիան Էսպանդոլա 

695302018 960x720 - «Ձախորդ փանոսները». անփույթ վնասվածքի 10 դեպք, որոնք այլևս չեն կրկնվի

«Ռեալ Սոլթ Լեյքի» նախկին հարձակվողը լիովին հասկանում է Ռոնալդ Արաուխոյի զգացումները, քանի որ հիշում է, թե ինչ տեղի ունեցավ  2008 թվականի սեպտեմբերի 6-ին։ Շրջադարձ հարվածի ժամանակ նա վնասեց կոճը և 8 շաբաթ անցկացրեց առանց ֆուտբոլի։ Իսկ «Լոս Անջելես Գելեքսիի» հետ խաղում նրա գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Կրկնակի դժբախտություն։

Սելեստին Բաբայարո

maxresdefault 2 960x540 - «Ձախորդ փանոսները». անփույթ վնասվածքի 10 դեպք, որոնք այլևս չեն կրկնվի

Նիգերիացի պաշտպանը 1997 թվականին դարձավ «Չելսիի» պատմության ամենաթանկարժեք երիտասարդը. նրա համար ակումբը վճարեց ավելի քան 2 միլիոն եվրո։ Բայց Բաբայարոն տարօրինակ կերպով «արդարացրեց» նման վստահությունը։  Գոլ խփելով առաջին ընկերական խաղում՝ պաշտպանը, չգիտես ինչու, սկսեց հակառակ ուղղությամբ սալտո կատարել, որի հետևանքով կոտրեց մետատարսային ոսկորը: Պաշտոնական նորամուտին պետք էր սպասել ևս մի քանի ամիս։

Մաուրիդես

40077673 2326908194016440 7755444634188251136 o 960x540 - «Ձախորդ փանոսները». անփույթ վնասվածքի 10 դեպք, որոնք այլևս չեն կրկնվի

Բրազիլական «Ինտերնասիոնալի» 19-ամյա հարձակվող Մաուրիդեսն իր թիմի գոլերից մեկը խփեց Բրազիլիայի գավաթում։ Այն դարձավ տղայի առաջին գոլն ակումբում: Նա երջանկությունից վազեց սալտո կատարելու, բայց, ցավոք, հարձակվողը ծնկի վնասվածք ստացավ: Կարելի է ասել, որ այդ դրվագը փչացրեց նրա կարիերան։ «Ինտերնասիոնալի» կազմում հինգ տարվա ընթացքում նա խաղադաշտ դուրս եկավ ընդամենը 8 անգամ, ավելի շատ խաղաց վարձակալությամբ և այդպես էլ չդարձավ մեծ ռմբարկու: Դա 2013 թվականին էր։

Մարտին Պալերմո

3e33ecb0 ea0d 43d8 bb46 8a8344c689c3 16 9 aspect ratio default 0 - «Ձախորդ փանոսները». անփույթ վնասվածքի 10 դեպք, որոնք այլևս չեն կրկնվի

2001 թվականին Մարտինը հայտնվեց «Վիլյառեալում» և սկսեց հանգիստ խաղալ այնքան, մինչև «Լևանտեի» դեմ խաղում գոլ խփեց: Այս գոլն առանձնահատուկ էմոցիաներ առաջացրեց  հարձակվողի մոտ, և նա վազեց տոնելու այն երկրպագուների հետ։ Վերջիններս նույնպես շատ ուրախ էին և այնքան ուժեղ էին թռչկոտում, որ գովազդային վահանակը չդիմացավ՝ ընկնելով հենց Պալերմոյի ոտքի վրա: Արգենտինացին ոտքի կրկնակի կոտրվածք ստացավ և երկար ժամանակ անցկացրեց առանց ֆուտբոլի։

Պաուլո Դիոգո

Եվս մեկ էմոցիոնալ ֆուտբոլիստ՝ «Սերվետի» կիսապաշտպանը: Նա նույնիսկ գոլ չի խփել, պարզապես գոլային փոխանցում է կատարել: Դա բավական էր երկրպագուների հետ բուռն տոնակատարության համար։ Դիոգոն կախվեց ցանկապատից, ուրախացավ, իսկ ցանկապատից իջնելիս նրա ամուսնական մատանին մնաց ցանցի արանքում։ Թույլ նյարդեր ունեցողները՝ հեռու։

Հավատարմության և սիրո խորհրդանիշը մնաց ցանկապատի վրա՝ երկու ֆալանգների հետ, որի հետևանքով մատն ամպուտացվեց։

Պիտեր Բիանքսանգզուալա

Ֆուտբոլային հաջողությունը տոնելու ամենատխուր հետևանքը բաժին հասավ հնդիկ խաղացող Բիաքսանգզուալային: Ֆուտբոլիստը տարածաշրջանային լիգայի ավարտից հետո սկսեց դեպի հետ սալտոներ կատարել: Երկրորդ անգամ Պիտերը, մեղմ ասած, անհաջող վայրէջք կատարեց՝ կոտրելով վիզն ու վնասելով ողնուղեղը։ 23-ամյա հարձակվողն ընկավ կոմայի մեջ, իսկ մի քանի օր անց մահացավ։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԿատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Մբապե. «Ես «Ռեալին» չեմ ասել «ոչ», ես «այո» եմ ասել Ֆրանսիային ու ՊՍԺ-ի նոր նախագծին»

  • 23

Բռնցքամարտի ԵԱ. Վախթանգ Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով

  • 64

Զլատանի ելույթը հանդերձարանում Ա Սերիայում հաղթանակից հետո (տեսանյութ)

  • 149

Ռիբերին «Սալերնիտանայի»՝ Ա Սերիայում մնալը նշել է՝ Սալեռնոյում հեծանիվ վարելով (տեսանյութ)

  • 67

«Նոայի» նոր ռեկորդակիրը, համալրում 100 ռմբարկուների ցանկում. VBET ՀՊԼ-ի 34-րդ տուրը՝ 10 փաստով

  • 86

Հայ կարատեիստները Թուրքիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

  • 30

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել Մեքսիկայում

  • 83

Էդին Թերզիչը՝ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ

  • 265

ՀԲՖ գլխավոր քարտուղարը մասնակցել է ՖԻԲԱ Եվրոպայի համաժողովին

  • 47

«Կրասնոդարի» Մ17 թիմը՝ Ռուսաստանի Մ17 երիտասարդական լիգայի չեմպիոն (տեսանյութ)

  • 164

Տեն Հագը խոսել է Ռոնալդուի մասին

  • 725

Հայ շախմատիստներն առաջատար դիրքեր են զբաղեցնում Շարժայի մրցաշարում

  • 77

Արթուր Գալոյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

  • 131

«Ման. Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդում» ներկայացրեց Տեն Հագին (ֆոտո)

  • 262

Սպերցյանը՝ ՌՊԼ-ի վերջին տուրի խորհրդանշական թիմում

  • 222

Մաքս Ֆերստապենը՝ «Ֆորմուլա-1»-ի ընդհանուր հաշվարկի առաջատար. «Ռեդ Բուլը» շրջանցեց «Ֆերարիին»

  • 38