«Սամպդորիայի» նախագահ Մասիմո Ֆերերոն ձերբակալվել է ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով՝ հաղորդում է ANSA լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ այն հանցագործությունները, որոնցում մեղադրվում է 70-ամյա գործարարը, կապ չունեն ակումբի հետ: Ֆերերոյին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, բերման են ենթարկել: Քրգործի ևս 5 մասնակիցների համար տնային կալանք է սահմանվել:
Մասիմո Ֆերերոն «Սամպդորիա» ֆուտբոլային ակումբը ձեռք է բերել 2014 թվականին: Ավելի վաղ գործարարը հայտարարել է, թե հոգնել է թիմից ու ներդրողներ է փնտրում, որոնք պատրաստ կլինեն ձեռք բերել ակումբի բաժնետոմսերը:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում «Սամպդորիան» վաստակել է 15 միավոր, որով մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականում է: Մրցաշարի առաջատարը «Միլանն» է, որը 16 խաղում վաստակել է 38 միավոր:
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո