#Art-իվիզմ շարքում կծանոթանաք համաշխարհային հայտնի ու անհայտ սթրիթ արտիստների աշխատանքներին և կբացահայտեք նոր գրաֆիտիներ երկիր մոլորակի տարբեր կետերից:
Իսպանացի Miguel Ángel Belinchón Bujes-ը ներկայանում է Belin մականվամբ: Գրաֆիտի արտիստը չափազանց կրեատիվ է և առանձնանում է իր օրիգինալ արվեստի գործերով: Belin-ը մի քանի տարի է, ինչ հայտնի է գրաֆիտիի ու փողոցային արվեստի աշխարհին իր հիպերռեալիստիկ պատկերներով: Նրա վերջին ճանապարհորդությունը Մալագա (Պաբլո Պիկասոյի ծննդավայր) ոգեշնչեց արտիստին և կտրուկ փոխեց Belin-ի նկարչական տեխնիկան: Գրաֆիտի արտիստի աշխատանքներն այժմ իրենց մեջ պարունակում են կուբիզմի տարրեր, որն ակնհայտորեն միքսված է սյուրռեալիզմի հետ: Նկարչի աշխատանքներից մի քանիսը յուրահատուկ ոճով արված դիմանկարներ են, որոնք հայտնվելով քաղաքային պատերին՝ ստեղծում են գեղագիտական զգայապատրանք (հալյուցինացիա): Այս ամենին զուգահեռ Բելինն իր ունիկալ ոճը անվանում է «պոստնեոկուբիզմո» և պատահական չէ, որ արտիստի նկարչական ոճն ու տեխնիկան հիշեցնում է Դալիին և Պիկասոյին: Ի տարբերություն նկարիչների՝ Belin-ը նկարում է հեղուկացիր ներկերով (տես՝ spray):
Մի քանի հետաքրքիր փաստ գրաֆիտի արտիստի մասին.
Belin-ի մականունը ծագում է իր ազգանվան՝ Belinchón-ի արմատից:
Գրաֆիտի արտիստը նկարել սկսել է փոքր տարիքից, սակայն 1995 թվականին բացահայտելով փողոցային արվեստը, սկսել է լրջորել զբաղվել դրանով:
Բելինի աշխատանքները կարող եք գտնել հետևյալ քաղաքներում՝ Իսպանիայի Լեոն, Լինարես քաղաքներում, Մեքսիկայի քաղաքներից՝ Մոնտեռեյում, Կանկունում, Օախակա նահանգում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Մասաչուսեթսի՝ Սալեմ քաղաքում, Լուիզիանա նահանգի՝ Բաթոն Ռուժում, Իսրայելի՝ Թել Ավիվ և Նետանյա քաղաքներում, Խորվաթիայի՝ Սպլիտ քաղաքում, Իտալական՝ Ջեմոնա դել Ֆրիուլի, Կալտանիսետա, Ֆոջա քաղաքներում և այլուր:
Տասնյակ քաղաքների կողքին գրաֆիտի արտիստն առանձնանցում է իր երազանքների քաղաքը՝ Փարիզը, որտեղ դեռ ոչ մի փողոցային արվեստի փորձ դեռ չի արել:
Բելինի նկարչական տեխնիկայի այժմյան կարևոր բաղադրիչը հեղուկացիրն է, սակայն փոքր տարիքից նա կարողանում էր նկարել ակրիլով, ջրաներկով, մատիտով և այլ նկարչական պարագաներով.
Գրաֆիտի արտիստը չի սիրում, երբ իրեն ներկայացնում են միայն որպես նկարիչ կամ գրաֆիտի արտիստ, Բելինը նշում է, որ ինքը արտիստ է, բառի լայն իմաստով:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո