Բորուսիա Մյոնխենգլադբախ
Ֆրայբուրգ
0 - 1 Մաքսիմիլիան Էգեշտայն - 2`
0 - 2 Քևին Շադե - 5`
0 - 3 Ֆիլիպ Լինհարտ - 12`
0 - 4 Նիքոլաս Հեֆլեր - 19`
0 - 5 Լուկաս Հյոլեր - 25`
0 - 6 Նիկո Շլոթերբեք - 37`
Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Ֆրայբուրգը» հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» ու անհավատալի հաղթանակ տոնեց 6-0 հաշվով:
Չնայած հանդիպման հաշիվն առանց այն էլ տպավորիչ է, այնուամենայնիվ այն փաստը, որ հյուրերը 6 գոլերն էլ խփել են առաջին խաղակեսում, ուղղակի ցնցող է:
«Ֆրայբուրգը» «Բորուսիայի» դարպասը գրավել է 2-րդ, 5-րդ, 12-րդ, 19-րդ, 25-րդ և 37-րդ րոպեներին: Ընդ որում՝ բոլոր գոլերը խփել են տարբեր ֆուտբոլիստներ: Դարպասի գրավումով աչքի են ընկել Մաքսիմիլիան Էգեշտայնը, Քևին Շադեն, Ֆիլիպ Լինհարտը, Նիկոլաս Հեֆլերը, Լուկաս Հոլերը և Նիկո Շլոտերբեկը:
Հետաքրքիր է, որ տանտերերն ավելի շատ հարված են կատարել՝ 19-15, սակայն դիպուկ հարվածներով «Ֆրայբուրգը» գերազանցել է(8-3):
Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո