Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Գագիկ Հարությունյան. լուսանկարիչ, որը փոխեց գեղարվեստական լուսանկարչության հանրային ընկալման ձևերը

Լուսանկարիչ Գագիկ Հարությունյան

Ինքնուս լուսանկարիչ, որի լուսանկարների հիմքում մարդն էր: Գագիկ Հարությունյանի գործունեությունը հեղոփախական դեր ունեցավ հայկական լուսանկարչության զարգացման հարցում: Լուսանկարչի գործը շարունակում է վերաիմաստավորվել և անհերքելի փաստ է՝ նրա ստեղծագործությունները 20-րդ դարավերջի հայաստանյան արվեստի կարևոր մասն են:

Ի՞նչպես սկսվեց ամեն ինչ

Գագիկ Հարությունյանը, ինչպես և Խորհրդային Հայաստանում պրոֆեսիոնալ գործունեություն ծավալած շատ այլ լուսանկարիչներ, ինքնուս է: Հարությունյանն սկսել է լուսանկարել պատանի հասակում` հորից նվեր ստացած ֆոտոխցիկով:

Լուսանկարչական գործունեությունը սկսել է 1960-ականների վերջին՝ դառնալով հանրապետության գլխավոր վավերագրող լուսանկարիչներից մեկը: Սկզբնական շրջանում եղել է «Կոմսոմոլեց» թերթի թղթակից, ապա աշխատանքի է անցել «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերություն»-ում (ԱՕԿՍ):

Հարությունյանի հեղինակային լուսանկարներն ու ֆոտոշարքերը պարբերաբար հրապարակվում էին հայաստանյան ամսագրերում, ինչպիսիք էին «Հայաստանն այսօրը», «Սովետական Հայաստանը» և «Գարունը»:

1981 թվականին «Գարուն» ամսագրի հետ համագործակցությունը կարևոր դեր ունեցավ ոչ միայն լուսանկարչի կյանքում, այլ նաև հայ գեղարվեստական լուսանկարչության մեջ: Հարությունյանն այդ ժամանակների հայաստանյան իրականությունում փոխեց գեղարվեստական լուսանկարչության հանրային ընկալման ձևերը: Նրա հեղինակած լուսանկարը հայտնվում էր ոչ թե որպես փաստագրում կամ նկարազարդում, այլ փիլիսոփայական ու քննադատական միտք արտահայտող անկախ արվեստային միջոց:


IMG 20190407 134510 scaled e1638793791243 960x864 - Գագիկ Հարությունյան. լուսանկարիչ, որը փոխեց գեղարվեստական լուսանկարչության հանրային ընկալման ձևերը


Ֆոտոշարքեր

Լուսանկարչի առավել հայտնի շարքերից է «Գյուղական էսքիզները»: Հարությունյանի արվեստին ծանոթ յուրաքանչյուր ոք գիտի՝ նրա սիրելի թեման հայաստանյան գյուղերն էին, գյուղացին ու նրա ապրելակերպը:

«Գյուղական էսքիզներ» շարքում ներառված լուսանկարնեը բազմազան են՝ իրենց պատմություններով ու վայրերով, որոնցով հաճախ էր անցնում Հարությունյանը: Շարքից առանձնացրել ենք մի լուսանկարը, որն հատկապես յուրահատուկ է իր պատմությամբ:

Մեդիամաքսի խնդրանքով Գագիկ Հարությունյանը պատմել է լուսանկարի ստեղծման պատմությունը:

«Խորհրդային տարիներին գոյություն ունեին խմբեր, որոնց, կարծեմ, ագիտբրիգադ էին ասում: Այդ խմբերը գնում էին գյուղեր՝ համերգների: Այս նկարն արել եմ Սիսիանի արոտավայրերից մեկում:

Լավ չեմ հիշում՝ ինչ էի նկարում, մեկ էլ կիթառի ուժեղ ձայն եկավ, բարձրախոսները պայթում էին, այն էլ՝ սարերում: Ամեն ինչ թողեցի, վազեցի: Խումբը եկել էր, որ սարերում կով պահող, կով կթող չարքաշ ժողովրդին ուրախացներ: Մի ընտանիք էր նստած՝ 5-6 մարդ: Փոխանակ մի երգիչ բերեին, ռոք-խումբ էին բերել. նրանք ուր, ռոք խումբն ուր…Բայց նստեցին, լսեցին՝ սպասելով, որ հետո ինչ-որ երգ պատվիրեն»:


big 1507367167 4028777 - Գագիկ Հարությունյան. լուսանկարիչ, որը փոխեց գեղարվեստական լուսանկարչության հանրային ընկալման ձևերը


Գագիկ Հարությունյանի հեղինակած շարքերից բացառիկ են նաև Եվրոպայում և Աֆրիկայում արված շարքերը, 1988-ի երկրաշարժի կադրերը, ինչպես նաև Արցախյան առաջին պատերազմը վավերագրած նրա «Ղարաբաղ» պատկերաշարը:

Երկարատև դադարից հետո

2017 թվականին Հարությունյանը երկարատև դադարից հետո կրկին ասպարեզ է մտնում՝ իր «Ժամանակի ստվերները» հետհայաց ցուցահանդեսով և ֆոտոգրքով: Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները վերցված էին «Գյուղական էսքիզներ», «Ղարաբաղ», «Լարախաղաց», «Թոնիր», «Հին քաղաք» և այլ շարքերից: Լուսանկարների մեծ մասը ներկայացվում էր առաջին անգամ:


unnamed - Գագիկ Հարությունյան. լուսանկարիչ, որը փոխեց գեղարվեստական լուսանկարչության հանրային ընկալման ձևերը


 

Աղբյուրներ՝

lusarvest.org

mediamax.am

g harutyunyan 08 - Գագիկ Հարությունյան. լուսանկարիչ, որը փոխեց գեղարվեստական լուսանկարչության հանրային ընկալման ձևերը

g harutyunyan 16 - Գագիկ Հարությունյան. լուսանկարիչ, որը փոխեց գեղարվեստական լուսանկարչության հանրային ընկալման ձևերը

g harutyunyan 26 - Գագիկ Հարությունյան. լուսանկարիչ, որը փոխեց գեղարվեստական լուսանկարչության հանրային ընկալման ձևերը

g harutyunyan 27 - Գագիկ Հարությունյան. լուսանկարիչ, որը փոխեց գեղարվեստական լուսանկարչության հանրային ընկալման ձևերը

g harutyunyan 43 - Գագիկ Հարությունյան. լուսանկարիչ, որը փոխեց գեղարվեստական լուսանկարչության հանրային ընկալման ձևերը

harutyunyan gagik 1985c garnanayin andzrev գունավոր լուսանկար sovetakan hayastan 4 87073 1 - Գագիկ Հարությունյան. լուսանկարիչ, որը փոխեց գեղարվեստական լուսանկարչության հանրային ընկալման ձևերը

harutyunyan gagik feet 1 - Գագիկ Հարությունյան. լուսանկարիչ, որը փոխեց գեղարվեստական լուսանկարչության հանրային ընկալման ձևերը

kensagrakan aknark g u93702 1 - Գագիկ Հարությունյան. լուսանկարիչ, որը փոխեց գեղարվեստական լուսանկարչության հանրային ընկալման ձևերը

հարությունյան գագիկ 1970թթ տղան դաշտում ժելատին արծաթ garun 6 81 1 - Գագիկ Հարությունյան. լուսանկարիչ, որը փոխեց գեղարվեստական լուսանկարչության հանրային ընկալման ձևերը

  • 9

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Անչելոտի. «Իմ բոլոր եզրափակիչներից լավ հիշողություններ են պահպանվել»

  • 26

«Չենք կարող գնել «Ռեալի» փորձը, բայց մենք նույնպես փորձառու ենք». Կլոպը պատասխանել է Vivaro Media-ի լրագրողի հարցին

  • 142

Պերիշիչը կարիերան կշարունակի ԱՊԼ-ում

  • 393

Vivaro Media-ի մեկնաբանները ՉԼ եզրափակիչը կլուսաբանեն «Ստադ դը Ֆրանս» ստադիոնից (տեսանյութ)

  • 110

Բռնցքամարտի ԵԱ. Նարեկ Մանասյանը ևս կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց

  • 91

Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց

  • 140

Բռնցքամարտի ԵԱ. Գուրգեն Մադոյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

  • 63

Բռնցքամարտի ԵԱ. Արթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին՝ նվաճելով կիսաեզրափակիչի ուղեգիր

  • 132

Նեյմարը կարող է կարիերան շարունակել անգլիական գրանդում

  • 232

Կավանին հեռանում է. նա հրաժեշտ է տվել ՄՅՈՒ-ին

  • 450

Ավարտական տուրում միակ հուզող հարցը. Ո՞ր թիմը կեզրափակի լավագույն հնգյակը

  • 121

Նիդեռլանդների հայտացուցակն Ազգերի լիգայի խաղերին

  • 127

Բռնցքամարտի ԵԱ. Չալոյանը ևս մնաց ձեռնունայն

  • 674

Կոնֆերենցիաների լիգա. Մրցաշրջանի խորհրդանշական թիմը

  • 472

Բռնցքամարտի ԵԱ. Հակոբյանը նույնպես դուրս մնաց պայքարից

  • 144

Չավին «մաքրում» է կազմը. 10 ֆուտբոլիստ պետք է լքի «Բարսան»

  • 1090